Իլենի ճապոնական
Իլենի ճապոնական | |
Իլենի ճապոնական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Իլենածաղկավորներ (Celastrales) |
Ընտանիք | Իլենազգիներ (Celastraceae) |
Ցեղ | Իլենի (Euonymus) |
Տեսակ | Իլենի ճապոնական (E. japonicus) |
Միջազգային անվանում | |
Euonymus japonicus |
Իլենի ճապոնական (լատին․՝ Еuonymus japonica)՝ իլենազգիների ընտանիքին պատկանող, 5-8 մ բարձրությամբ մշտադալար, ուղղաձիգ թուփ է։ Բնության մեջ աճում է Ճապոնիայում, Կորեայում և Չինաստանում։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևները հակառակ ձվաձև են կամ նեղ էլիպսաձև, ունեն 3-7 սմ երկարություն, փայլուն են, թույլ մսալի, տերևաթիթեղի վերին կողմում մուգ կանաչավուն, ստորինում՝ բաց կանաչավուն։
Ծաղիկները մանր են, կանաչասպիտակավուն, անշուք։ Հաջողությամբ բազմանում է սերմերով, անդալիսով և կտրոններով, շատ լավ է տանում խուզումը։
Ճապոնական իլենին լուսասեր է, ջերմասեր, չափավոր պահանջկոտ հողի և խոնավության նկատմամբ, խիստ տուժում է -18-20 °C ջերմաստիճանի պայմաններում։ Ունի բազմաթիվ գեղազարդ պարտիզային ձևեր (սյունաձև, բրգաձև, խոշորատերև, ոսկեգույն), որոնք անփոխարինելի են պարտեզպուրակային տարբեր տիպի գեղարվեստական կոմպոզիցիաներում։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեր հանրապետությունում ճապոնական իլենին ունենում է 1-1,5 մ բարձրություն, այն խորհուրդ է տրվում օգտագործել ցածրադիր և տաք գոտիների կանաչ տնկարկներում։ Երևանում խիստ ձմռան պայմաններում վերերկրյա մասը ցրտահարվում է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պարտիզագործություն, Ա. Գրիգորյան
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլենի ճապոնական» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլենի ճապոնական» հոդվածին։ |
|