Իլարիո Ասկասուբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իլարիո Ասկասուբի
Դիմանկար
Ծնվել էհունվարի 14, 1807(1807-01-14)[1][2]
ԾննդավայրBell Ville, Կորդովա, Արգենտինա
Մահացել էնոյեմբերի 17, 1875(1875-11-17)[1] (68 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա
ԳերեզմանՌեկոլետա գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Argentina (alternative).svg Արգենտինա
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Hilario Ascasubi Վիքիպահեստում

Իլարիո Ասկասուբի (իսպ.՝ Hilario Ascasubi; հունվարի 14, 1807(1807-01-14)[1][2], Bell Ville, Կորդովա, Արգենտինա - նոյեմբերի 17, 1875(1875-11-17)[1], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի բանաստեղծ, քաղաքական գործիչ և դիվանագետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

14 տարեկանում փախել է տանից՝ բարձրանալով Ֆրանսիական Գվիանա ուղևորվող նավ։ Նավը գրավվել և ողղությունը փոխել է դեպի Լիսաբոն: Փախել է գերությունից, հասել մինչև Ֆրանսիա, որտեղ ապրել է երկու տարի: Ճանապարհորդել է Եվրոպայով և ԱՄՆ-ով: Տարված իր ժամանակի բուռն քաղաքականությամբ, 1820-ական թվականներին միացել է բանակին և մասնակցել Բրազիլիայի հետ պատերազմին։ Այնուհետև՝ Արգենտինայի քաղաքացիական պատերազմին, որից հետո ապրել է Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ), որտեղ զբաղվել է գրական արվեստով, գրել է բանաստեղծություններ: 1843 թվականին հրապարակել է El Gaucho Jacinto Cielo Concece Números-ը:

1868 թվականին Բուենոս Այրես վերադառնալուց հետո, նախագահ Բարտոլոմե Միտրեն նրան դիվանագիտական ներկայացուցիչ է նշանակել Փարիզում (Ֆրանսիա)։ Իր պաշտոնավարման ընթացքում Ի. Ասկասուբին նշանակվել է նոր ստեղծված ներգաղթային բաժնի ղեկավար, որը Արգենտինայի համար զբաղված էր նոր ներգաղթողների և գյուղատնտեսական աշխատողների հավաքագրմամբ։

Մահացել է 1875 թվականին Բուենոս Այրեսում, Ֆրանսիայի ժամանումից անմիջապես հետո, աղիների բորբոքման պատճառով. կա վարկած, որ նա մահացել է քաղաքական թշնամիների կողմից թունավորման պատճառով:

Թաղված է Բուենոս Այրեսի Ռեկոլետի գերեզմանոցում:

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագորական նորամուտը կայացել է 1833 թվականին

Ի. Ասկասուբին, որպես բանաստեղծ, հայտնի է իր «payadas»-ով, այսինքն՝ Արգենտինայի ժողովրդական քնարերգության ոգով գրված գաուչոյի բարբառով:

Ընտրված ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1843: El gaucho Jacinto Cielo con doce números
  • 1846: Paulino Lucero
  • 1851: Santos Vega o los mellizos de la Flor
  • 1853: Aniceto el Gallo
  • 1872: Obras completas

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia Catalana, 1968.