Իլարիոն Միրզախանյան
Իլարիոն Միրզախանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1887 |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1960 |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտ (1912) |
Մասնագիտություն | գյուտարար |
Պարգևներ և մրցանակներ |
Իլարիոն Ավետի Միրզախանյան (Միրզախանով) (ռուս.՝ Илларион Аветович Мирзаханов, սեպտեմբերի 20, 1887, Բաքու, Ռուսական կայսրություն - 1960, Մոսկվա, ԽՍՀՄ), ինժեներական ծառայության գեներալ-մայոր (1940), ԽՄԿԿ անդամ (1905)։
Ավարտել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը (1912 թ.)։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ 1919 թվականի սեպտեմբերին կռվել է Անտոն Դենիկինի սպիտակգվարդիական զորքերի դեմ՝ Տուլայի վերահսկողության համար։ 1928 թվականից աշխատել է ռազմական արդյունաբերության բնագավառում, որպես զինագնդացրային տրեստի պետի օգնական, զինագործարանի տնօրենի տեղակալ, ապա տնօրեն և այլն։ 1940 թվականի մայիսին նշանակվել է ԽՍՀՄ սպառազինության ժողկոմի տեղակալ, և այդ պաշտոնը վարել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Պատերազմից հետո, մինչև զորացրվելը (1955), շարունակել է ծառայությունը ԽՍՀՄ զինված ուժերում։
Շքանշանները[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Լենինի, Կուտուզովի 1-ին և 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 617)։ ![]() |
- Սեպտեմբերի 20 ծնունդներ
- 1887 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- 1960 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Հայ գեներալներ
- Հայ գյուտարարներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ