Jump to content

Իդա (լեռնաշղթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իդա
Տեսակլեռնաշղթա
ՄայրցամաքԱսիա
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքԲալըքեսիրի մարզ
ԲԾՄ1770 մետր
Մակերես700 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Իդա[1] (Քազդակ, թուրքերեն՝ Kaz Dağı, Baba Dagi), լեռնազանգված փոքր Ասիայի հյուսիսարևմտյան ափին, Քոջաքաթրան լեռնաշղթայի ամենաբարձր մասը, սկսվում է Մյուսիայից և տարածվում Փռյուգիայի միջով, Բիգա թերակղզում (Տրոադա), Էդրեմիտ ծոցից հյուսիս, Թուրքիայի արևմուտքում, Բալըքեսիրի և Չանաքքալեի իլերի միջև։ Գտնվում է Էդրեմիտից 18 կմ հյուսիս-արևմուտք։ Ամենաբարձր գագաթը ծովի մակարդակից 1774 մետր բարձրությամբ Քազ լեռն է[1]։ Տարեկան տեղումների քանակը հասնում է մինչև 1500 մմ։ Հյուսիսային լանջին տարածում ունեն փշատերև անտառները, հարավային լանջին՝ կաղնու փոքր անտառներ։

Հին աշխարհագրության մեջ Քազ լեռը հայտնի է որպես Իդա լեռ (Իդեան սար, հին հունարեն՝ Ἴδη, թուրքերեն՝ İda Dağı), որի ստորոտում դեպի հյուսիս գտնվում է Տրոյան։ Իդա լեռը Հոմերոսի կողմից հիշատակվում է «Իլիական» պոեմում որպես առատ աղբյուրներով և անտառներով հարուստ վայր, վայրի կենդանիների բնակավայր։ Իդայի ամենաբարձր գագաթները կոչվում էին Գարգար (Գարգարոն Γάργᾰρον) և Կոթիլոս (Κότυλος)[2]։ Գարգարը Հերայի և Զևսի ամուսնության վայրն է։ Գարգարում էր գտնվում Զևսի սրբավայրը, Սուրբ պուրակը և զոհասեղանը։ Զևսը նստում էր Իդայի վրա՝ հետևելով տրոյացիների հաջողություններին[3], ինչպես նաև այն ամենին, ինչ կատարվում էր Օլիմպիայում[4]։ Իդայի լանջին է կայացել Պարիսի դատավարությունը։ Իդան նաև Կիբելայի պաշտամունքի կենտրոնն էր։ Իդայում բնակվել են դակտիլները (սատանայական կենդանիներ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Греция // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 74. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  2. Gargaron // Դասական հնությունների իրական բառարան / հեղ.-կազմող. Ֆրիդրիխ Լյուբկեր ; Խմբագրվել է Բանասերների և պեդագոգների դասական համայնքի անդամներ՝ Ֆրիդրիխ Գելբկեի, Լև Գեորգիևսկիի, Թադեոս Զելինսկիի, Վասիլի Կանսկիի, Միխայիլ Կուտորգայի և Պյոտր Նիկիտինի կողմից։. — Սանկտ Պետերբուրգ, 1885.
  3. Гомер. Илиада. VIII, 41—52; XXIV, 290—291
  4. Гомер. Илиада. VIII, 393—400

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]