Իդա Օկեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իդա Օկեն
 
Կուսակցություն՝ Danish Social Liberal Party?
Կրթություն՝ Կոպենհագենի համալսարան
Գիտական աստիճան՝ Աստվածաբանության թեկնածու
Մասնագիտություն՝ քահանա, աստվածաբան և քաղաքական գործիչ
Դավանանք քրիստոնեություն[1]
Ծննդյան օր ապրիլի 22, 1978(1978-04-22) (45 տարեկան)
Ծննդավայր Ֆրեդերիկսբերգ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա
Քաղաքացիություն Դանիա
Հայր Էրիկ Ա. Նիելսեն
Մայր Մարգրետե Աուքեն
 
Կայք՝ idaauken.dk
 
Պարգևներ

Իդա Մարգրետ Մեիեր Օկեն (դան․՝ Ida Margrete Meier Auken, ապրիլի 22, 1978(1978-04-22), Ֆրեդերիկսբերգ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա), դանիացի կին քաղաքական գործիչ և աստվածաբան։ Աստվածաբանության թեկնածու (cand.theol.): Վենստրե Ռադիկալ կուսակցության անդամ։ 2007 թվականից Ֆոլկետինգի (Դանիայի պառլամենտ) անդամ, Կոպենհագենից։ 2011–2014 թվականներին եղել է Բնապահպանության հարցերով նախարար[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդա Օկենը ծնվել է 1978 թվականի ապրիլի 22-ին, Ֆրեդրիկսբերգում։ Մայրը կին քաղաքական գործիչ է, Եվրախորհրդարանի պատգամավոր` Մարգրետա Օկենը, հայրը պրոֆեսոր է, գրականագետ Էրիկ Աքսել Նելսենը[2]։ Եղբայրը դոկտոր Սունե Օուքենն է (ծն. 1970), գրականագետ, Կոպենհագենի համալսարանի դոցենտ[2][3]։

1998-2006 թվականներին սովորել է Կոպենհագենի համալսարանում, ստացել աստվածաբանության թեկնածուի աստիճան[2]։ Ավարտելուց հետո՝ 2006-2007 թվականներին, որպես հրավիրված դասախոս, դասավանդել է որպես Կոպենհագենի համալսարանի աստվածաբանության ամբիոնում։ 2004-2007 թվականներին աշխատել է «Ալֆա» (Forlaget Alfa) հրատարակչության խմբագիր[2]։

Եղել է Սոցիալիստական ժողովրդական կուսակցության անդամ, 2014 թվականի փետրվարի 4-ից Վենստրե Ռադիկալ կուսակցության անդամ է։ 2007 թվականի նոյեմբերի 13-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել է Ֆոլկեթինգի պատգամավոր Կոպենհագենի ընտրատարածքից։ Վերընտրվել է 2011 թվականի սեպտեմբերի 15-ին, 2015 թվականի հունիսի 18-ին և 2019 թվականի հունիսի 5-ին կայացած ընտրություններում։ 2009-2011 թվականներին ղեկավարել է շրջակա միջավայրի և պլանավորման կոմիտեն։ 2019 թվականից ղեկավարում է Կլիմայի, էներգետիկայի և մատակարարման կոմիտեն[2]։

2011 թվականի հոկտեմբերի 3-ին ստացել է շրջակա միջավայրի նախարարի պորտֆելը, վարչապետ Հելլե Թորնինգ Շմիդտի առաջին կաբինետում[2]։ 2016 թվականից Միջազգային զարգացման ֆինանսավորման ակումբի (IDFC), Դանիայի ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Global Teacher Prize Varkey Foundation մրցանակային հիմնադրամի խորհրդատվական խորհրդի անդամ է[2]։

Ամուսնացած է պրոֆեսոր Բենտ Մեիեր Սորենսենի հետ։ Ունի երկու երեխա՝ Նիլսը և Սիմոն Մեիեր Օկեն[2]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին նա գրել է Dansk գիրքը[4]։ Բո Տորպ Պեդերսենի (Bo Torp Pedersen) հետ միասին խմբագրել է «Հիսուսը գնում է կինո-Հիսուսի կերպարը ժամանակակից ֆիլմերում» (Jesus gårtil filmen - Jesusfiguren i moderne film, 2007) գիրքը[5]։ «Կոնստելյացիա - եկեղեցին և եվրոպական նախագիծը» (Constellationer - kirkerne og det europæiske projekt, 2007)[6] և «Կյանքը մահից հետո՝ աշխարհի մեծ կրոններում» (Livet efter døden - i de store verdensreligioner, 2006) գրքերի համահեղինակ է[6]։ Նա գրել է բազմաթիվ աստվածաբանական հոդվածներ եկեղեցու և պետության հարաբերությունների, կրոնի, քաղաքականության և օրենքի փոխհարաբերությունների, ինչպես նաև Ջորջո Ագամբենի քաղաքական աստվածաբանության վերաբերյալ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ida Auken: Kristendom og politik hører sammen — 2017.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Ida Auken» (դանիերեն). Folketinget. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  3. «Sune Auken» (անգլերեն). University of Copenhagen. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  4. Auken, Ida Dansk. — People´sPress, 2018. — 142 p. — ISBN 9788772003740
  5. Jesus går til filmen - Jesusfiguren i moderne film / Ida Auken og Bo Torp Pedersen (red.). — Forlaget Alfa, 2007. — 140 p. — ISBN 9788791191268
  6. 6,0 6,1 Konstellationer – kirkerne og det europæiske projekt. — Forlaget Alfa, 2007. — 107 p. — ISBN 9788791191275
  7. Livet efter døden - i de store verdensreligioner / Knud Rendtorff m fl red. — Forlaget Alfa, 2006. — 175 p. — ISBN 9788791191206