Jump to content

Իգոր Ռոգաչով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Ռոգաչով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ դիվանագետ, քաղաքական գործիչ և պետական գործիչ
Ծննդյան օր մարտի 1, 1932(1932-03-01)[1]
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի օր ապրիլի 7, 2012(2012-04-07)[1] (80 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
Թաղված Տրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Պատվո շքանշան Բարեկամության շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ և «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ

Իգոր Ռոգաչով (ռուս.՝ И́горь Алексе́евич Рогачёв, մարտի 1, 1932(1932-03-01)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - ապրիլի 7, 2012(2012-04-07)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս դիվանագետ։ ԽՍՀՄ և Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Պատմական գիտությունների դոկտոր։ 2005 թվականից մինչև 2012 թվականը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության դաշնային ժողովի դաշնության խորհրդի անդամ։ Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատող (2002)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1955 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1956-1961 թվականներ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1961-1965 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1965-1969 թվականներ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1969-1972 թվականներ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1971-1972 թվականներ՝ սահմանային կարգավորման հարցերով խորհրդա-չինական բանակցությունների կառավարական պատվիրակության անդամ։
  • 1972-1978 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1978-1983 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության գարավարևելյան Ասիայի բաժնի վարիչ։
  • 1983-1986 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Հեռավոր արևելյան առաջին բաժանմունքի վարիչ, ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ։
  • 1986-1992 թվականներ՝ ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Այդ կարգավիճակում[2]։
  • 1986-1987 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Ասիայի սոցիալիստական երկրների վարչության պետ։
  • 1987-1991 թվականներ՝ ԽՍՀՄ կառավարական պատվիրակության ղեկավարը սահմանային հարցերի շուրջ խորհրդա-չինական բանակցություններում։
  • 1988-1991 թվականներ՝ Կամբոջայի հարցով միջազգային բանակցություններում ԽՍՀՄ պատվիրակության ղեկավար։
  • 1991 թվական՝ Կորեայի Հանրապետությունում ԽՍՀՄ նախագահի հատուկ ներկայացուցիչ։
  • 1991 թվական՝ Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, հատուկ հանձնարարությունների դեսպան։
  • 1992-2005 թվականներ՝ Չինաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2003-2004 թվականներ՝ Պեկինի հյուսիսկորեական միջուկային խնդրի կարգավորման շուրջ վեցակողմ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավարի տեղակալ։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել, ունեցել է մեկ որդի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Дипломатический словарь : в 3 т. / под ред. А. А. Громыко, А. Г. Ковалева, П. П. Севостьянова, С. Л. Тихвинского. 4-е изд. М. : Наука, 1985. Т. 2. С. 468.
  • Рогачев Игорь Алексеевич, 1.03.1932 - 7.04.2012 // Проблемы Дальнего Востока. 2012. № 3. С. 179-180.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Ռոգաչով» հոդվածին։