Իգոր Լուկանին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Լուկանին
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝գեղասահորդ, սառցի վրա պարող և figure skating choreographer
Երկիր՝ Ադրբեջան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 3, 1976(1976-02-03) (48 տարեկան)
Ծննդավայր՝Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Իգոր Լուկանին (ռուս.՝ Игорь Александрович Луканин, փետրվարի 3, 1976(1976-02-03), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, գեղասահորդ, հանդես է եկել Ադրբեջանի թիմի կողմից ամերիկացի Քրիստին Ֆրեյզերի հետ։ Բացի այդ, տարբեր տարիների ընթացքում ներկայացրել է ԽՍՀՄ-ը, Ռուսաստան-ը և Գերմանիան։ 2009 թվականին ավարտել է սիրողական սպորտային կարիերան։

2006 թվականին Թուրինում կայացած Ձմեռային օլիմպիական խաղերի բացման ժամանակ Իգոր Լուկանինը եղել է Ադրբեջանի ազգային հավաքականի դրոշակակիրը[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստին Ֆրեյզերը և Իգոր Լուկանինը 2005 թ. Եվրոպայի առաջնությանը
Քրիստին Ֆրեյզերը և Իգոր Լուկանինը Trophée Eric Bompard-2008-ում

1996 և 1997 թվականներին Իգոր Լուկանինը Քսենյա Սմետանենկոյի հետ ներկայացրել է Գերմանիան։ Նրանք Գերմանիայի առաջնություններում զբաղեցրել են հինգերորդ և չորրորդ հորիզոնականները և միջազգային մակարդակի մրցումների դուրս չեն եկել։

1998-1999թթ. մրցաշրջանից սկսած Իգորը սկսեց ներկայացնել Ադրբեջանը։ Նրա առաջին զուգընկերուհին ամերիկուհի Ջեննի Դարլինն էր։ Միասին հանդես եկան երկու մրցաշրջան։ 2000 թվականի Աշխարհի առաջնությանը նրանք 30-րդն էին, և զույգը բաժանվեց։

2000-2001թթ. մրցաշրջանում Իգորը զույգ է կազմում մեկ այլ ամերիկացու՝ Քրիստին Ֆրեյզերի հետ։ Նոր զույգը շարունակում էր ներկայացնել Ադրբեջանը։ Քրիստինը ընդունեց Ադրբեջանի քաղաքացիություն, և զույգը մասնակցեց 2002 թ.-ի և 2006 թ.-ի Ձմեռային օլիմպիական խաղերին։

Զույգի լավագույն նվաճումը 2007 թվականին Եվրոպայի առաջնությանը 7-րդ հորիզոնականն էր, իսկ 2008 թվականի Աշխարհի առաջնությանը՝ `11-րդը։

2008 թվականի մայիսին մարզիկները հայտարարեցին, որ Վանկուվերի Օլիմպիական խաղերից հետ ոպատրաստվում են ավարտել իրենց սպորտային կարիերան[2]։ Սակայն 2009 թվականին Աշխարհի առաջնությունում գրավելով 18-րդ տեղը՝ նրանք չկարողացան որակավորվել Օլիմպիական խաղերին և որոշեցին ավարտին հասցնել սիրողական կարիերան[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Լուկանինը ծնվել է 1976 թվականի փետրվարի 3-ին՝ Սվերդլովսկում՝ խառը հրեա-ադրբեջանական ընտանիքում։ 2000 թվականից ամուսնացած է գեղասահորդ-մենասահորդուհու՝ Դարյա Տիմոշենկոյի հետ, ով ներկայացնում էր Ադրբեջանը և Ռուսաստանը (ներկայացնելով Ռուսաստանը՝ Դարյան եղել է 1999 թվականի աշխարհի չեմպիոն պատանիների կարգում)։

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացնելով Ադրբեջանը[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ք. Ֆրեյզերի հետ
Մրցումներ 2001—2002 2002—2003 2003—2004 2004—2005 2005—2006 2006—2007 2007—2008 2008—2009
Ձմեռային օլիմպիական խաղեր 17 19
Գեղասահքի աշխարհի առաջնություն 15 13 16 13 14 16 11 18
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 14 10 9 9 7 10 9
Գեղասահքի Ադրբեջանի առաջնություն 1 1 1
Этапы Гран-при:Trophee Eric Bompard 6 6
Этапы Гран-при:NHK Trophy 5
Этапы Гран-при:Skate America 5
Этапы Гран-при:Cup of Russia 7
Этапы Гран-при:Cup of China 5 4
Этапы Гран-при:Skate Canada 4
կարլ Շեֆերի հուշամրցաշար 2
Զագրեբի ոսկե ձին 1
Մինչև 2004 թվականը[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ք. Ֆրեյզերի հետ
Մրցումներ 2000—2001 2001—2002 2002—2003 2003—2004
Ձմեռային օլիմպիական խաղեր 17
Գեղասահքի աշխարհի առաջնություն 19 15 13 16
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 16 14 10
Ադրբեջանի առաջնություն 1 1 1
Этапы Гран-при:Skate America 6
Этапы Гран-при:Skate Canada 7 7
Этапы Гран-при:Trophee Eric Bompard 7
Զագրեբի ոսկե ձին 2 5
Nebelhorn Trophy 5 4 4
  • Դարլենի հետ
Մրցումներ 1998—1999 1999—2000
Գեղասահքի աշխարհի առաջնություն 30
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 22
Nebelhorn Trophy 6
Կարլ Շեֆերի հուշամրցաշար WD
Skate Israel 4
  • WD = դուրս են եկել մրցումներից
Ներկայացնելով Գերմանիան[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցումներ 1995—1996 1996—1997
Գեղասահքի Գերմանիայի առաջնություն 5 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. МОК объявил полный список знаменосцев всех 80 делегаций
  2. Азербайджанские фигуристы Кристин Фрейзер и Игорь Луканин завершат карьеру после Олимпиады-2010(չաշխատող հղում)
  3. «Игорь Луканин и Кристин Фрейзер завершили карьеру». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]