Դարյա Տիմոշենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարյա Տիմոշենկո
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Дарья Анатольевна Тимошенко
Մասնագիտացում՝գեղասահորդուհի
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 1, 1980(1980-08-01) (43 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ

Դարյա Տիմոշենկո (ռուս.՝ Да́рья Анато́льевна Тимоше́нко, օգոստոսի 1, 1980(1980-08-01), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդ-մենասահորդուհի։ 1999 թվականի Աշխարհի չեմպիոն պատանիների կարգում[1]։ Ավելի ուշ սկսեց հանդես գալ՝ ներկայացնելով Ադրբեջանը։ Երեք անգամ դարձել է Ադրբեջանի չեմպիոն և երեք անգամ ներկայացրել է տվյալ երկիրը Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։ Միջազգային դասի Ռուսաստանի սպորտի վարպետ։

Սպորտային կարիերայի ավարտից հետո աշխատում է Ռուսաստանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարյա Տիմոշենկոն ծնվել է 1980 թվականի օգոստոսի 1-ին Մոսկվայում։ 4 տարեկանից սկսած զբաղվում է գեղասահքով տարբեր մարզիչների մոտ՝ ԲԿՄԱ-ով։ Միջազգային ասպարեզում դեբյուտը 1997 թվականին էր։ 1999 թվականին աշխարհի պատանեկան առաջնությունում նրա դեբյուտը նշանավորվեց ոսկե մեդալով։ Սակայն հաջորդ առաջնությունում չկարողացավ լինել նույնիսկ պոդիումում։ Հասկանալով,որ ռուսական թիմում տեղ չունի, որոշում է հանդես գալ՝ ներկայացնելով Ադրբեջանը։

Նոր երկրում նրա դեբյուտը 2002 թվականին էր և հանդես է եկել մինչև 2005 թվականը։ Կովկասյան հանրապետությունը ներկայացնելով՝ առանձնակի հաջողությունների չհասավ։ Այնուհետև հետևեց որոշումը՝ ավարտել սպորտային կարիերան։

Սպորտային կարիերայի ավարտից հետո աշխատում է որպես մարզիչ Ռուսաստանի մայրաքաղաքում։ Մոսկվայում ավարտել է Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության պետական համալսարանը։

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացնելով Ռուսաստանը.[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցումներ 1997–1998 1998–1999 1999–2000
Nebelhorn Trophy 8
Մրցաշար Իսրայելում 1
Ձմեռային ունիվերսիադա 3
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների կարգում 1 8
Գրան-Պրիի եզրափակիչ 3
Գրան-Պրիի պատանեկան կարգի էտապներ. Բուլղարիա 5 2
Գրան-Պրիի պատանեկան կարգի էտապներ. Ֆրանսիա 3
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 15 6 8
Ներկայացնելով Ադրբեջանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցումներ 2001–2002 2002–2003 2003–2004 2004–2005 2005–2006
Գեղասահքի աշխարհի առաջնություն 31 29 37
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 12 12 8
Cup of Russia 9
Զագրեբի ոսկե ձին 5 8 4
Կարլ Շեֆերի հուշամրցաշար 13
Nebelhorn Trophy 5
Օնդրեյ Նեպելի հուշամրցաշար 4
Մրցաշար Իսրայելում 2
Գեղասահքի Ադրբեջանի առաջնություն 1 1 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «World Junior Figure Skating Championships: Ladies» (PDF). International Skating Union. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]