Իգնատ Մամյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իգնատ Մամյան | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 22, 1947[1] |
| Ծննդավայր | Նոյեմբերյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Վախճանվել է | հունիսի 26, 2008 (60 տարեկան) կամ հունիսի 25, 2008[1] (60 տարեկան) |
| Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
| Մասնագիտություն | գրող և հրապարակախոս |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի պետական համալսարան (1978) |
| Անդամակցություն | Հայաստանի ժուռնալիստների միություն և ՀԳՄ |
| Աշխատավայր | Ծիածան, Սովետական Հայաստան, Ծիածան, Գրական թերթ, Առավոտ և ՀԳՄ |
| Իգնատ Մամյան Վիքիքաղվածքում | |
| Իգնատ Մամյան Վիքիդարանում | |
Իգնատ Հմայակի Մամյան (օգոստոսի 22, 1947[1], Նոյեմբերյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 26, 2008 կամ հունիսի 25, 2008[1], Երևան, Հայաստան), հայ գրող, հրապարակախոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1978 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը
- 1967-1968 թվականներին աշխատել է Այրումի պահածոների գործարանում
- 1969-1975 թվականներին աշխատել է Նոյեմբերյանի շրջանային «[Ծիածան (թերթ, Նոյեմբերյան)[Ծիածան]]» թերթում նախ որպես գրական աշխատող, ապա նամակների բաժնի վարիչ
- 1972 թվականին ԽՍՀՄ ժուռնալիստների միության, 1984 թվականին՝ Հայաստանի գրողների միության անդամ է
- 1976-1982 թվականներին՝ «Սովետական Հայաստան» թերթի սեփական թղթակից
- 1980-1982 թվականներին՝ Նոյեմբերյանի շրջանային «Ծիածան» թերթի գլխավոր խմբագիր
- 1982-1990 թվականներին՝ ՀԳՄ «Գրական թերթի» պատասխանատու քարտուղար
- 1990-1991 թվականներին՝ Հայաստանի իրավաբանների միության «Ձայն օրինաց» շաբաթաթերթի, իսկ 1991-1992 թվականներին՝ Հայաստանի իրավաբանների միության «Իրավաբանական թերթ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր
- 1992-1994 թվականներին աշխատել է Հայաստանի պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթում՝ որպես գլխավոր խմբագրի տեղակալ
- 1994 թվականին եղել է՝ «Առավոտ» օրաթերթի հիմնադիր գլխավոր խմբագիրը
- 1995-1996 թվականներին նշանակվել է Դիլիջան քաղաքի ՆԳ բաժնի պետ
- 1996-1998 թվականներին աշխատել է Հայաստանի գրողների միությունում՝ որպես նախագահի օգնական
- 2000 թվականին հիմնադրել է Նովոսիբիրսկի հայկական ազգային մշակութային ինքնավարության «Կռունկ» թերթը
- 2001-2003 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության գործադիր տնօրենը, 2003 -2005 թվականներին՝ Հայաստանի գրողների միության «Սևան» ստեղծագործական տան տնօրենը
- 2003-2007 թվականներին եղել է «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության «Եզերք» թերթի գլխավոր խմբագիրը[2]
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների, մեկ տասնյակից ավելի գրքերի, այդ թվում՝ վավերագրական վիպակների, որոնք նվիրված են մեր ազգային-ազատագրական պայքարի նորագույն էջերին։ «Գեղամ կամ ընդհատված թռիչք» (1994) գրքույկում, «Վիրավոր լեռան ճիչը» (2005), «Մարտնչող լեռնահովիտ» (2006) վեպերում անդրադարձել է Ղարաբաղյան ազատագրական պատերազմին[3]։ Բանաստեղծությունների ժողովածուներ՝
- «Հանդի հացը», 1978։
- «Երկնաքարեր», 1985։
- «Մեթերհեմ բանտի կալանավորը», 1989, 336 էջ։
- «Ֆիդայիներ», 1990, 160 էջ։
- «Ոգեկանչ», 1996։
- «Վայրի մեղր», 1999։
- «Գնչուհի Լելան»
- «Արծաթե եզերք» վեպ, 2003 ։
- «Եղերական լուսաբաց» վավերագրական վիպակ, 1992։
Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ուկրաիներեն։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997 թվականին «Հայ գրականության բարեկամներ» մշակութային բարեգործական միության մրցանակ՝ «Ֆիդայիներ» և «Եղերական լուսաբաց» գրքերի համար
- 2001 թվականին Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելու 1700-ամյակի առթիվ հայտարարված լավագույն բանաստեղծության համար մրցանակ
- 2002 թվականին Երևան քաղաքին նվիրված լավագույն բանաստեղծության համար մրցանակ
- 2007 թվականին Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալ
Երկերի մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկնաքարեր, Երևան, 1985, 136 էջ։
- Հիշողության կղզիներ (ակնարկներ), Երևան, 1987, 308 էջ։
- Մեթերհեմ բանտի կալանավորը, Երևան, 1989, 336 էջ[4]։
- Ֆիդայիներ, Երևան, 1990, 152 էջ։
- Եղերական լուսաբաց, Երևան, 1992, 125 էջ։
- Գեղամ կամ ընդհատված թռիչք, Երևան, 1994, 56 էջ։
- Ոգեկանչ (բանաստեղծություններ), Երևան, 1996, 105 էջ[5]։
- Վայրի մեղր (բանաստեղծություններ), Երևան, 1999 196 էջ[6]։
- Արծաթե եզերք (վեպ), Երևան, 2003, 201 էջ[7]։
- Վիրավոր լեռան ճիչը, Երևան, 2005, 264 էջ։
- Մարտնչող լեռնահովիտ, Երևան, 2006, 320 էջ։
- Երկիր ծննդավայր, Երևան, 2007, 292 էջ։
- Տոհմականչ (հուշեր Ջանվելյանների մասին), Երևան, 2008, 160 էջ։
- Հեռավոր զանգերի կանչը (պատմվածքներ), Երևան, 2008, 248 էջ։
- Հավերժական տագնապներ (բանաստեղծություններ), Երևան, 2021, 137 էջ։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Արարատի երկիր։ Հայաստանը 20-րդ դարի սերբական պոեզիայում (երկլեզու հրատարակություն) /Կազմ.՝ Բ. Սիմոնյան.- Երևան։ Ապոլոն, 2002.- 115 էջ.- Բովանդ-ից՝ Ժիգիչ Դրագան. Խաչքարին կրակ եմ կարդում; Հայդուկովիչ Լուկա. Հայոց խնձոր; Սրանա լիճ; Տոմիչիչ-Տիմոտիևիչ Վասիլիա. Կոչ եմ անում բարի հողմերին; Ասա, Արարատ; Բրայկովիչ Դրագոմիր. Արարատին մոտիկից; Մրաովիչ Դրագան. Հայերն ու սերբերը երազում են; Ջուրետիչ Նեբոյշա. Հայաստան։
- Արդի եվրոպական պոեզիա.- Երևան։ Ապոլոն, 2005.- 191 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ «Zarkfoundation - Իգնատ Մամյան». zarkfoundation.com.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Մամյան, Իգնատ Հմայակի (1989 թ․ հունվարի 1). Մեթերհեմ բանտի կալանավորը։ Վիպակ ։ Դպրոցական բարձր տարիքի համար. Արեւիկ. ISBN 9785807701725.
- ↑ Մամյան, Իգնատ Հմայակի (1996). Ոգեկանչ։ Բանաստեղծություններ. Նաիրի. ISBN 9785550009499.
- ↑ Մամյան, Իգնատ Հմայակի (1999). Վայրի մեղր։ Բանաստեղծություններ. Նաիրի. ISBN 9785550011430.
- ↑ Մամյան, Իգնատ (2003). Արծաթե եզերք. ՀԳՄ հրատարակչություն.
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգնատ Մամյան» հոդվածին։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգնատ Մամյան» հոդվածին։ |
Կատեգորիաներ:
- Օգոստոսի 22 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Նոյեմբերյան քաղաքում ծնվածներ
- Հունիսի 26 մահեր
- 2008 մահեր
- Հունիսի 25 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Հայաստանի ժուռնալիստների միության անդամներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ հրապարակախոսներ
- Հայ տղամարդ գրողներ