Իբրահիմ Սալահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Իբրահիմ Սալահ
արաբ․՝ إبراهيم صلاح‎‎
Քաղաքացիությունը Flag of Egypt.svg Եգիպտոս
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 1, 1987(1987-04-01)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Մանսուրա, Եգիպտոս
Հասակ 176 սանտիմետր

Իբրահիմ Սալահ Աբդել-Ֆաթթահ (արաբ․՝ إبراهيم صلاح‎;‎‎, ապրիլի 1, 1987(1987-04-01)[1], Մանսուրա, Եգիպտոս), եգիպտացի ֆուտբոլիստ, «Արաբ Կոնտրակտորս» ակումբի և Եգիպտոսի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալահն իր կարիերան սկսել է հայրենի քաղաքի «Էլ-Մանսուրա» ակումբում: 2006 թվականին ակումբում իր նորամուտն է նշել Եգիպտոսի ֆուտբոլի առաջնությունում: 2009 թվականին Իբրահիմը տեղափոխվել է «Զամալեկ»: Այս ակումբի կազմում նա 4 անգամ նվաճել է Եգիպտոսի գավաթը: 2013 թվականին Սալահը մեկ տարով մեկնել է Եգիպտոսից: Ամռանը Իբրահիմը պայմանագիր է կնքել սաուդյան «Ալ-Օրուբա» ակումբ: Օգոստոսի 24-ին «Ալ-Հիլյալ» ակումբի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել Սաուդյան Արաբիայի առաջնությունում[2]: Դեկտեմբերի 13-ին «Ալ-Շաբաբ» ակումբի դեմ խաղի ժամանակ իր առաջին գոլն է խփել «Ալ-Օրուբա» ակումբում[3]: 2014 թվականին նա վերադարձել է «Զեմալեկ»: 2015 թվականի մայիսի 28-ին «Իթթիհադ Ալ Շուրտա» ակումբի դեմ խաղում իր առաջին գոլն է խփել ակումբի կազմում[4]:

2016 թվականի սկզբերին Սալահը վարձավճարով տեղափոխվել է «Սմուխա» ակումբ: Փետրվարի 17-ին «Պետրոջետ» ակումբի դեմ խաղի ժամանակ Իբրահիմը իր առաջին գոլն է խփել նոր ակումբում[5]: Վարձավճարի ավարտից հետո նորից վերադարձել է «Զամալեկ»:

2017 թվականի ամռանը Սալահը տեղափոխվել է «Արաբ Կոնտրակտորս» ակումբ:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի նոյեմբերի 17-ին Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ իր նորամուտն է նշել Եգիպտոսի հավաքականում[6]: 2013 թվականի օգոստոսի 14-ին Ուգանդայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղի ժամանակ իր առաջին գոլն է խփել ազգային թիմում[7]:

2017 թվականին Սալահը հավաքականի կազմում Գաբոնում դարձել է Աֆրիկյան ազգերի գավաթի արծաթե մրցանակակիր[8]:

Գոլեր Եգիպտոսի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցություն
01. 2013 թվականի օգոստոսի 14 էլ-Գունա մարզադաշտ, Էլ-Գունա, Եգիպտոս Ուգանդա Ուգանդա Ուգանդայի ֆուտբոլի ազգային հավաքական 3:0 3:0 Ընկերական հանդիպում

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոս Եգիպտոս «Զամալյոկ»

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոս Եգիպտոս Աֆրիկայի ազգերի գավաթ-2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Аль-Хиляль Эр-Рияд VS. Аль-Оруба Эль-Джауф 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-08-24 
  3. «Аль-Оруба Эль-Джауф VS. Аль-Шабаб Эр-Рияд 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-12-13 
  4. «Замалек VS. Иттихад Аль Шурта 5:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-05-28 
  5. «Петроджет VS. Смуха 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-02-17 
  6. «Египет VS. Австралия 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-11-17 
  7. «Египет VS. Уганада 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-08-14 
  8. «Буркина-Фасо VS. Египет 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]