Իբրահիմ Շինասի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իբրահիմ Շինասի
թուրքերեն՝ İbrahim Şinasi
Ibrahim-shinassi-effendi.jpg
Ծնվել էօգոստոսի 5, 1826(1826-08-05)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 13, 1871(1871-09-13)[1] (45 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, թարգմանիչ, գրող և դրամատուրգ
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն
ԿուսակցությունՆոր օսմաններ
Commons-logo.svg Şinasi Վիքիպահեստում

Իբրահիմ Շինասի (թուրքերեն՝ İbrahim Şinasi, օգոստոսի 5, 1826(1826-08-05), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 13, 1871(1871-09-13)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), օսմանյան գրող, թարգմանիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ։ Համարվում է թուրքական դրամատուրգիայի և նոր թուրքական գրականության հիմնադիրը[2][3]։ Համարվում է Թանզիմաթի առաջին հեղինակներից մեկը։ 1948 թվականին մասնակցել է Ֆրանսիայում տեղի ունեցած հեղափոխությանը[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթնիկ առումով Շինասին Ռուտուլ է[5][6][7]։ Ծագումով Ռուսաստանի Շինազ գյուղից է[5]։

Ծնվել է 1826 թվականի օգոստոսի 5-ին օսմանյան բանակի սպայի ընտանիքում[8]։ Երեք տարեկանից մեծացել է առանց հոր։

Իբրահիմ Շինասին մեծացել է աղքատ ընտանիքում։ Մանկուց եղել է շատ ունակ երեխա։ Տղայի ունակությունը նկատել է ֆրանսիացի սպա կոմս Շատոնեֆը, ով արդյունքում ընդունել է իսլամ և հանդես եկել Մուստաֆա Ռեշիդ փաշա անունով։

Կադրային հոսքի արդյունքում Ռեշիդ փաշան և Շինասին ժամանել են Փարիզ, որտեղ զբաղեցրել է քաղաքատնտեսական և ֆինանսական գիտություններով, ուսումնասիրել ֆրանսերեն և ֆրանսիական գրականություն։ Արտասահմանում Շինասին ապրել է հինգ տարի։

Վերադառնալով Ստամբուլ սկսել է աշխատել ֆինանսական կոմիտեում, որտեղ աշխատել է մինչև 1858 թվականը։ Այդ ժամանակ Շինասիին հովանավորն էր հայտնի քաղաքական և պետական գործիչ Յուսուֆ Քեմալ փաշա։ Հետաքրքրված է եղել ժողովրդի շրջանում եվրոպականության տարածմամբ, ինչպես նաև թուրքերենի բարեփոխումներով։ Այդ բարեփոխումներին Շինասին հասել է մեծ ջանքերի գնով։ Նա նշում էր, որ գրականությունը նախատեսված է ոչ թե ընտրյալների, այլ ամբողջ հասարակության համար։

Բացի դրանից, Շինասին Քեմալ Նամըքի հետ միասին զբաղվել է այլ նախագծերով ևս, հատկապես Օսմանյան կայսրության կառավարման համակարգի արմատական փոփոխությունը։ Այն հայացքները Շինասիի մահվանից հետո մոռացվել էին և դրանց միասին հիշել են միայն Երիտթուրքերի ժամանականերում։ Այդպես էլ Շինասին համարվում է Թանզիմաթի ստեղծողներից մեկը։

Անդամակցել է Նոր օսմաններ հասարակական- քաղաքական շարժմանը։

1865 թվականին գաղթել է Փարիզ և վերադարձել Կոստանդնուպոլիս մահվանից ոչ շատ առաջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. турецкий поэт Шинаси
  3. «Культура Турции»։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-16-ին։ Վերցված է 2016-11-02 
  4. «КРЫМСКАЯ ВОЙНА 1853—1856 ГГ. И ПАРИЖСКИЙ МИР. ВТОРОЙ ПЕРИОД ТАНЗИМАТА»։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-23-ին։ Վերցված է 2016-11-02 
  5. 5,0 5,1 «Дагестанская Правда - Рутулы»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին։ Վերցված է 2016-11-03 
  6. «Республиканская газета "МЫХАБИШДЫ" - Значимые события в истории Рутульского района»։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-08-ին։ Վերցված է 2016-11-03 
  7. Рутульцы
  8. «İbrahim ŞInasi: Information from»։ Answers.com։ Արխիվացված օրիգինալից 2012-05-12-ին։ Վերցված է 2010-06-18