Իբիկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իբիկոս (հին հունարեն՝ Ἴβῠκος, մ.թ.ա. 6-5 դդ.), հին հույն բաաստեղծ։

Ծնվել է Իտալիայի Հռեգիոն քաղաքում։ Նրանից մեզ է հասել 40 ոտանավոր։ Նա Ստեսիքորի հիմներից զարգացրել է էնկոմիան, մարդկային հիմնը, որ նվիրել է իր ժամանակակիցներին։

Ապրել է Պոլիկրատես բռնակալի պալատում և գրել բազմաթիվ սիրային ոտանավորներ։ Նա սպանվել է ճանապարհին, երբ գնում էր մասնակցելու Իսթմյան խաղերին, և մեռնելու ժամանակ օգնության է կանչում կռունկներին, որոնք թռչում էին այն պահին, երբ մարդասպաններն սպանում էին բանաստեղծին։

Պատմում են, որ Կորնթոսում մի ներկայացման ժամանակ թատրոնի վրայով թռչում են կռունկները։ Մարդասպաններից մեկն այդ տեսնելով՝ բացականչում է. «Նայի՛ր, ահա Իբիկոսի կռունկները»։ Այդ րոպեին նրանց ձերբակալում են և ստիպում խոստովանել իրենց հանցանքը։ Դրանից առաջացել է «Իբիկոսի կռունքները» դարձվածային արտահայտությունը։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ա.Առաքելյան (1968)։ Հունական գրականության պատմության։ Երևան: «Լույս», էջ 131-132։