Ժոֆիա Դենեշ
Ժոֆիա Դենեշ | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | հունգ.՝ Deutsch Zsófia Stefánia Mária |
Ծնվել է | հունվարի 14, 1885[1] |
Ծննդավայր | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | հունվարի 23, 1987[1] (102 տարեկան) կամ հունվարի 22, 1987[2] (102 տարեկան) |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
Գերեզման | Ֆարկաշրետի գերեզմանոց[3][4] |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Լեզու | հունգարերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բուդապեշտի համալսարան (1900) |
Աշխատավայր | Նյուգաթ |
Պարգևներ | |
Ամուսին | Andor Nagy? և József Szalatnyay? |
![]() |
Ժոֆիա Դենեշ (հունգարերեն՝ Zsófia Józsefné Szalatnyay Dénes, հունվարի 14, 1885[1], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - հունվարի 23, 1987[1] կամ հունվարի 22, 1987[2], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի կին գրող[5]
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժոֆիան ծնվել է Բուդապեշտում[5]։ 1910-ական թվականներին աշխատել է որպես հունգարական Pesti Napló և Világ ամսագրերի փարիզյան թղթակից[6], հոդվածներ, ռեպորտաժներ, ակնարկներ գրել Իգոր Ստրավինսկու բալետների Վացլավ Նիժինսկու բեմադրությունների և մշակութային այլ նշանակալի երևույթների մասին։ 1919 թվականի հունգարական հեղափոխության պարտությունից և Հունգարական խորհրդային հանրապետության անկումից հետո մեկնել է Վիեննա, որտեղ մինչև 1925 թվականը աշխատակցել է հունգարալեզու թերթին։ Այնուհետև վերադարձել է Բուդապեշտ և այստեղ նույնպես զբաղվել ժուռնալիստական աշխատանքով, պայքար մղել հանուն կանանց իրավունքների և հանուն պացիֆիզմի[5]։
Ժոֆիան մի մարճ ժամանակ նշանված է եղել հունգարացի անվանի բանաստեղծ Էնդրե Ադիի հետ և 1935 թվականին հուշեր է գրել նրա մասին ու հրատարակել Élet helyett órák («Ժամեր՝ կյանքի փոխարեն») խորագրով։ 1957 թվականին լույս է ընծայել Akkor a hársak épp szerettek («Այն ժամանակ լորենիները սեր էին շնչում») ստեղծագործությունը՝ դարձյալ իր և Ադիի հարաբերությունների մասին[6]։ 1976 թվականին հիմնադրել է Էնդրե Ադիի անվան գրական մրցանակ[5]։
Ժոֆիա Դենեշն է գրել Վլադիմիր Լենինի մասին հունգարական առաջին կենսագրական գիրքը։ Նա գիտեր իր ժամանակի նշանավոր շատ մարդկանց, այդ թվում՝ Զիգմունդ Ֆրեյդին, բանաստեղծ Ռայներ Մարիա Ռիլկեին...[7]:
1985 թվականին հրատարակել է Ami a százból kimaradt («Ինչ է մնացել հարյուրից հետո») գիրքը։ Այդ ժամանակ նա Հունգարիայի ամենածեր գրողն էր[7]։
Ժոֆիա Դենեշը մահացել է Բուդապեշտում[6], 102 տարեկան հասակում[7]։
Երկերի ընտրանի[6][խմբագրել | խմբագրել կոդը]
- Zrínyi Ilona, պատմավեպ (1959)[7]
- Gyalog a baloldalon («Հետիոտնը ձախ ափին») (1965)
- Párizsi körhinta («Փարիզյան կարուսել»), memoirs (1966)
- Szivárvány («Ծիածան»), memoirs (1970)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ https://epa.oszk.hu/00000/00003/00030/adattar.html
- ↑ https://epa.oszk.hu/00000/00003/00030/nevmutato.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Zsofia Denes»։ Toledo Blade։ հունվարի 23, 1987։ էջ 3
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Wilson Katharina M (1991)։ An Encyclopedia of Continental Women Writers։ Volume 1։ էջ 302։ ISBN 0824085477
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «Hungarian writer Zsofia Denes, 102»։ Chicago Tribune։ հունվարի 23, 1987
|