Jump to content

Ժոզեֆ Օլլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզեֆ Օլլեր
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 10, 1839(1839-02-10)[1][2]
ԾննդավայրՏեռասա, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա[3]
Մահացել էապրիլի 19, 1922(1922-04-19)[1] (83 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[3]
ԳերեզմանGrave of Josep Oller i Roca
Քաղաքացիություն Իսպանիա և  Ֆրանսիա
Մայրենի լեզուկատալաներեն
Մասնագիտությունգործարար
Ստորագրություն
Изображение автографа
 Joseph Oller Վիքիպահեստում

Ժոզեֆ Օլլեր (կատ.՝ Josep Oller i Roca, փետրվարի 10, 1839(1839-02-10)[1][2], Տեռասա, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա[3] - ապրիլի 19, 1922(1922-04-19)[1], Փարիզ[3]), իսպանացի գործարար և ձեռնարկատեր, ով իր կյանքի մեծ մասը ապրել է Փարիզում։

Նա հիմնադրել է Մուլեն Ռուժ կաբարեն[4] և եղել է գրազահաշվեցույցի ստեղծողը[5][6][7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Տեռասայում։ Ժոզեֆ Օլլերը մանկության տարիներին ընտանիքի հետ գաղթել է Ֆրանսիա։ Ավելի ուշ նա վերադարձել է Իսպանիա, որպեսզի սովորի Բիլբաոյի համալսարանում։ Այնտեղ նա սկսել է հետաքրքրվել աքլորակռվով ու սկսել բուքմեյքերի իր գործունեությունը։

1867 թվականին Փարիզում Ժոզեֆ Օլերը հայտնագործել է խաղադրույքների նոր եղանակ, որը նա անվանել է Pari Mutuel։ Նա հաջողությամբ ներկայացրել է իր համակարգը ֆրանսիական մրցարշավներում։ Այնուամենայնիվ, 1874 թվականին Ժոզեֆ Օլլերը դատապարտվել է տասնհինգ օրվա ազատազրկման և տուգանվել անօրինական մոլախաղերի համար։ 1891 թվականին Ֆրանսիայի իշխանությունները օրինականացրել են իրենց համակարգը և արգելել արձանագրված հավանականության խաղադրույքները։

1870 թվականիին նա որոշ ժամանակով տեղափոխվել է Լոնդոն` խուսափելու Ֆրանս-պրուսական պատերազմից։ Այնտեղ նա շփվել է բեմական աշխարհի հետ։

1876 թվականից սկսած Ժոզեֆ Օլլերը իր ուշադրությունը կենտրոնացրել է ժամանցի արդյունաբերության վրա։ Առաջին անգամ նա բացել է տարբեր լսարաններ և վայրեր։ Սակայն միայն 1889 թվականին են ինքն ու իր ընկերը՝ Շառլ Զիդլերը, բացել հայտնի Մուլեն Ռուժը[4][6][8]։ «Մուլեն Ռուժ» կաբարեի բացումը, որը ծրագրվել էր որպես «աշխարհի առաջին պալատը` կանանց համար և պարի ամենանշանավոր տաճարը», նվիրված էր Փարիզում Համաշխարհային ցուցահանդեսի մեկնարկին և Էյֆելյան աշտարակի կառուցման ավարտին[9]։ Չորս տարի անց, նա բացել է Փարիզի առաջին մյուզիք-հոլլը` Փարիզյան Օլիմպիան։

Թաղվել է Պեր Լաշեզ գերեզմանատանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://pantheon.world/profile/person/Joseph_Oller
  2. 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Biografia de José Oller Roca
  4. 4,0 4,1 «Joseph Oller, the founder».
  5. «Inventor of the "Pari Mutuel" System Of Wagering» (PDF).
  6. 6,0 6,1 Анри Перрюшо Тулуз-Лотрек. — Litres, 2017-12-19. — 519 с. — ISBN 9785040947867
  7. Артём Васильев Ставки на спорт. Основы беттинга. — Litres, 2017-09-16. — 69 с. — ISBN 9785040801336
  8. Елена Кузнецова Париж. — Litres, 2017-09-05. — 135 с. — ISBN 5457171698
  9. «Увидеть «Мулен Руж» и не умереть». РИА Новости (ռուսերեն). 20091006T1303+0400Z. Վերցված է 2018 թ․ հունվարի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆ Օլլեր» հոդվածին։