Jump to content

Ժխտման ճարտարապետները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժխտման ճարտարապետները
անգլ.՝ Architects of Denial
Երկիր ԱՄՆ
Ժանրվավերագրական ֆիլմ
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Թվական2017
Լեզուանգլերեն
ՊրոդյուսերՄոնթել Ուիլյամս և Դին Քեյն
Տևողություն102 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Ժխտման ճարտարապետները» (անգլ.՝ Architects of Denial), փաստավավերագրական ֆիլմ, որը պատմում է Հայոց Ցեղասպանության ժխտման հարցում Անկարայի ջանքերի մասին։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում փորձագետները ներկայացնում են ժխտողականությունը և դրա հետևանքները, պատմաբանների կարծիքներն ու Ցեղասպանությունը վերապրածների պատմությունները։ Ըստ ֆիլմի հեղինակի՝ ֆիլմը ներկայացնում է, որ 1915 թվականի Ցեղասպանության վայրագության ժխտումը հանգեցնում է պատմության կրկնությանը[1][2]։

  • Թաներ Աքչամ՝ պատմաբան, սոցիոլոգ
  • Ջուլիան Ասանժ՝ ՎիքիԼիքսի հիմանդիր[3]
  • Ջոնաթան Բաբինգթոն-Հեյնա՝ Կապիտոլ Հիլի լրագրող
  • Ջորջ Քլունի
  • Սիբել Էդմոնդս՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակից, լրագրող
  • Ռեջեփ Թայիփ Էրդողան
  • Ջոն Մարշալ Էվանս՝ ԱՄՆ նախկին դեսպան Հայաստանում
  • Դեննիս Հասթերթ
  • Էդի Բերնիս Ջոնսոն
  • Լիանա Մովսիսյան
  • Բարաք Օբամա
  • Գրեգորի Սթենթոն՝ Genocide Watch կազմակերպության հիմնադիր
  • Ուգոր Ունգյոր
Կան շատ փաստեր, որոնք ապացուցում են, որ կատարվածը ցեղասպանություն էր։ Հզոր տերությունները, ինչպիսին է Միացյալ Նահանգները, չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Թուրքիան ողջ աշխարհով ագրեսիվ լոբբիստական գործունեություն է իրականացնում` համոզվելու, որ չկան հիշատակումներ Հայոց ցեղասպանության մասին։
Հայերի դեմ իրականացվել են ոչնչացման ամենադաժան միջոցները։
- Ջեոֆրի Ռոբերտսոն, իրավաբան

2018 թվականին ֆիլմի պրոդյուսերներ Դին Ջորջ Քեյնը (Dean Cain)[4] և Մոնթել Բրայան Ուիլյամսը (Montel Williams)[5] ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել են Պատվո շքանշանով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ««Ժխտման ճարտարապետները». Նոր ֆիլմ Ցեղասպանության մասին». PanARMENIAN.Net. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  2. «Architects of Denial - Documentary». Kickstarter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  3. ««Ժխտման ճարտարապետները» ֆիլմի հեղինակներն ԱՄՆ օրենսդիրների հետ խոսել են Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին».
  4. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  5. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]