Ժան դը Բրյունոֆ
Ժան դը Բրյունոֆ ֆր.՝ Jean de Brunhoff | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1899[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ կամ Փարիզ[4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 16, 1937[1][2][3][…] (37 տարեկան) |
Վախճանի վայր | Montana, Շվեյցարիա |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Մասնագիտություն | մանկագիր, նկարազարդող, կոմիքսների արտիստ և սցենարիստ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Գրան–Շոմիե ակադեմիա և Էլզասի դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | Babar the Elephant? |
Ամուսին | Cecile de Brunhoff? |
Զավակներ | Thierry de Brunhoff?, Laurent de Brunhoff?[5] և Mathieu de Brunhoff? |
Ազգականներ | Emile Sabouraud?, Raymond Jacques Émile Sabouraud?, Moritz von Haber?, Salomon von Haber?, Մարի-Կլոդ Վայան-Կուտյուրյե և Lucien Vogel? |
Ներշնչվել է
| |
![]() | |
![]() |
Ժան դը Բրյունոֆ (ֆր.՝ Jean de Brunhoff, դեկտեմբերի 9, 1899[1][2][3][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ և Փարիզ[4] - հոկտեմբերի 16, 1937[1][2][3][…], Montana, Շվեյցարիա), ֆրանսիացի գրող և նկարիչ, համաշխարհային ճանաչում ձեռք բերած Բաբար փղի մասին պատկերագրքերի շարքի ստեղծող։ Դը Բրյունոֆի վաղ մահից հետո շարքը շարունակել է նրա որդին՝ Լորանը։
Կենսագրություն և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան դը Բրյունոֆը ծնվել է 1899 թվականին Փարիզում։ Նա փարիզյան հրատարակիչ Մորիս դը Բրյունոֆի և նրա կնոջ՝ Մարգերիտի չորս երեխաներից ամենակրտսերն էր[7]։ Սովորել է բողոքական դպրոցներում, ներառյալ՝ հեղինակավոր École alsacienne-ը[8]։ 1917 թվականին ընդունվել է Սորբոնի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, սակայն 1918 թվականին զորակոչվել է ռազմաճակատ[9]։ Պատերազմից հետո նա նկարչություն է սովորել Ռենի գեղարվեստի դպրոցում և Օտոն Ֆրիեզի «Գրանդ Շոմիեր» ակադեմիայում՝ նկարել դիմանկարներ, լանդշաֆտներ և նատյուրմորտներ[7][10][11]։
1924 թվականին Ժանն ամուսնացել է Սեսիլ Սաբուրոյի հետ, որը դաշնակահարուհի էր, երաժշտության դպրոցի շրջանավարտ[7]։ Նրանք ունեցել են երեք որդի՝ Լորան (1925), Մաթյո (1926) և Թիերի (1934)[11]։ 1930 թվականի ամռանը, երբ ընտանիքը հանգստանում էր Շեսիում, Սեսիլը Լորանին և Մաթյոյին պատմել է իր հորինած հեքիաթը, որի գլխավոր հերոսը փոքրիկ որբ փղիկն էր։ Հեքիաթն այնքան է դուր եկել երեխաներին, որ հայրը որոշել է գրի առնել այն և նկարազարդել[11][12]։ Հենց Ժանն է փոքրիկ փղին տվել Բաբար անունը․ նա նաև զգալիորեն զարգացրել և լրացրել է սկզբնական սյուժեն[7]։ Առաջին գրքում, որը կոչվում է «Բաբարի պատմությունը» (L'Histoire de Babar), որսորդը սպանում է փղիկի մորը, ինչից հետո նա փախչում է անտառից քաղաք, բնակություն հաստատում մի տարեց կնոջ մոտ և սովորում ապրել մարդկանց նման։ Այնուհետև Բաբարը վերադառնում է անտառ, ամուսնանում է իր զարմիկ Սելեստինի հետ և դառնում փղերի թագավորը[13][14]։ Երբ 1931 թվականին գիրքը հրատարակում է Jardin des Modes հրատարակչությունը, Սեսիլը հրաժարվում է համահեղինակությունից և չի մասնակցում Բաբարի մասին հետագա պատմությունների ստեղծմանը[7][15]։

Բաբարի մասին առաջին գրքին հաջորդել են ևս վեցը՝ «Բաբար թագավորը» (Le Roi Babar, 1933), «Բաբարի այբուբենը» (ABC de Babar, 1934) և այլն[13][16]։ Դրանք մեծ հաջողություն են ունեցել ինչպես գրքերի, այնպես էլ նկարազարդումների մեծ ձևաչափի շնորհիվ, որոնք հաճախ զբաղեցնում էին ամբողջ բացվածքը (որն այն ժամանակ նորություն էր)։ Վառ ջրաներկները՝ զուգորդված գծագրի պարզության և մտածված կոմպոզիցիայի հետ, ստեղծում էին ուրախ, տոնական տրամադրություն[7][11]։ Ըստ Մորիս Սենդակի՝ Ժան դը Բրյունոֆի ստեղծագործությունները «ընդմիշտ փոխել են պատկերազարդ գրքի դեմքը»[16]։
1930-ական թվականների սկզբին դը Բրյունոֆի մոտ ախտորոշվել է ողնաշարի տուբերկուլյոզ։ 1937 թվականին, երեսունյոթ տարեկան հասակում, նա մահացել է և թաղվել Պեր Լաշեզ գերեզմանատանը[16][11]։ Բաբարի մասին վերջին երկու գրքերը հրատարակվել են հետմահու[16]։
Ժան դը Բրյունոֆի մահից հետո Բաբարի մասին գրքերի շարքը շարունակել է նրա որդին՝ Լորանը, որը մանուկ հասակում սիրում էր հետևել իր հոր աշխատանքին[12]։ Նրա աշխատանքները հաճախ մակարդակով զիջում են Ժանի աշխատանքներին[14], սակայն Լորան դը Բրյունոֆին հաջողվել է ոչ միայն երկարացնել հոր ստեղծած կերպարի կյանքը, այլև, առանց ոճի արմատական փոփոխությունների, նրան մոտեցնել հաջորդ սերունդներին[17][12]։
Բաբարի մասին գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով[11], բրիտանական հրատարակության նախաբանը գրել է Ալան Ալեքսանդր Միլնը[14]։ Դրանց հիման վրա նկարահանվել են բազմաթիվ մուլտֆիլմեր ու անիմացիոն սերիալներ[11]։ 1940 թվականին Ֆրանսիս Պուլենկը ստեղծել է համանուն կոմպոզիցիա պատմողի և դաշնամուրի համար՝ հիմնված «Բաբարի պատմությունը» գրքի վրա (Histoire de Babar le petit éléphant)[11][18]։ Բաբարը շարունակում է հայտնի մնալ ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ արտերկրում[12]. նրան անվանում են «Աշխարհի ամենամանկական կերպարը[19]»՝ «մանկության համընդհանուր խորհրդանիշ[16]»: Սիլվեն Թեսոնը Բաբարի ֆենոմենի մասին գրել է. «Հայր և որդի Բրյունոֆները հանճարեղ են նրանով, որ երկրային կաթնասունների մեջ ամենածանրից նրանք ստեղծել են նրբության մարմնացում[12]»: Միշել Պաստուրոյի համար կարևորն այն է, որ Բաբարը «... ոչ մի կերպ չի հիշեցնում Ուոլթ Դիսնեյի ֆիլմերի հերոսներին՝ խառնաշփոթ և երբեմն գռեհիկ։ Նա բոլորովին այլ է՝ գեր, մոխրագույն, բարեսիրտ, ազնիվ, սակավախոս»։
Ժան դը Բրյունոֆի ստեղծագործությունների բնօրինակները պահվում են Ֆրանսիայի Ազգային գրադարանում և Նյու Յորքի Մորգանի գրադարանում։ 2011 թվականին, ի պատիվ Բաբարի ութսունամյակի, ազգային գրադարանում և դեկորատիվ արվեստի թանգարանում տեղի ունեցան նրան նվիրված ցուցահանդեսներ[12]։ Շեսիում, որտեղ «ծնվել է» Բաբարը, Ժան դը Բրյունոֆի անունով կոչվել է հրապարակ (Place Jean de Brunhoff)[20]։
- «Բաբարի պատմության» առաջին հրատարակության էջերը (1931)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 SIKART — 2006.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Digital Library for Dutch Literature (նիդերլ.) — 1999.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 https://www.radiofrance.fr/franceculture/podcasts/le-cours-de-l-histoire/histoire-de-babar-pachyderme-mais-presque-6502142
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «Artist Biographies. Jean and Laurent de Brunhoff» (PDF) (ֆրանսերեն). The Morgan Library & Museum. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Hildebrand, 1991, էջ 3
- ↑ «La guerre à Romorantin du créateur de Babar». La Nouvelle République (ֆրանսերեն).
- ↑ Michel Abescat (2017). «Babar, un éléphant au classicisme trompeur». Télérama (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 Kjell Knudde. «Jean De Brunhoff». Comiclopedia (ֆրանսերեն). Lambiek. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Françoise Dargent (2011). «Laurent de Brunhoff, une vie avec Babar». Le Figaro (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ 13,0 13,1 «Babar». Britannica (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 Екатерина Ескина (2014). «Жан и Лоран де Брюнофф». Центр детской книги и детских программ. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Cécile de Brunhoff est morte». L'Obs (ֆրանսերեն). 2003. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 The Essential Guide, 2002, էջ 119
- ↑ The Essential Guide, 2002, էջ 120
- ↑ «Histoire de Babar le petit éléphant». IMSLP (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Будур, 2005, էջ 65
- ↑ Guénaèle Calant (2018). «Chessy: la saga des Brunhoff, les créateurs de Babar, racontée dans un livre». Le Parisien (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Будур Н.В. Брюнофф Жан де // Сказочная энциклопедия. — М.: ОЛМА-Пресс, 2005. — С. 65.
- Пастуро М. Зеленый. История цвета. — Новое Литературное Обозрение, 2018. — 244 с.
- A.Q. de Brunhoff, Jean; de Brunhoff, Laurent // The Essential Guide To Children's Books And Their Creators / Ed. Anita Silvey. — Houghton Mifflin Harcourt, 2002. — P. 119—120.
- Daniel Hahn. de Brunhoff, Jean // The Oxford Companion to Children's Literature. — OUP Oxford, 2015.
- Ann Meinzen Hildebrand Jean and Laurent de Brunhoff: The Legacy of Babar. — Twayne Publishers, 1991. — 175 p.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Брюнофф, Жан де. Приключения Бабара. — М. : Эксмо, 2017.
- Jean de Brunhoff. «Histoire de Babar le petit éléphant» (PDF) (ֆրանսերեն).
- Դեկտեմբերի 9 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 16 մահեր
- 1937 մահեր
- Շվեյցարիայում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Գրանդ Շոմեր ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի գրականություն
- 20-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի մանկագիրներ
- Ֆրանսիացի գրաֆիկներ
- Ֆրանսիացի արվեստագետներ
- Տուբերկուլոզից մահացածներ
- Ֆրանսիացի սցենարիստներ