Ժան Պլիյա
Ժան Պլիյա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 21, 1931[1] |
Ծննդավայր | Ջուգու, Ֆրանսիական Դագոմեա[1] |
Մահացել է | մայիսի 15, 2015[1] (83 տարեկան) |
Մահվան վայր | Աբիջան, Կոտ դ'Իվուար |
Քաղաքացիություն | Բենին |
Կրթություն | Շեյխ Անտա Դիոպի համալսարան և Թուլուզի համալսարան |
Մասնագիտություն | գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | José Pliva?[2] |
Ժան Պլիյա (ֆր․ Jean Pliya, 1931 հուլիսի 21, Ջուգու, Ֆրանսիական Դահոմեա, 2015 մայիսի 14, Աբիջան, Կոտ դ’Իվուար), բենինյան գրող, բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս, ուսուցիչ։ Աշխարագրության պրոֆեսոր։ Բենինի Ազգային համալսարանի ռեկտոր (1981—1983)։ Պետական գործիչ։ Գրել է ֆրանսերեն լեզվով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է աղքատ ընտանիքում։ Մինչև 1955 թվականը Սենեգալի Դակարա համալսարանում սովորել է աշխարհագրություն (այժմ Շեյխ Անթ Դիոպի համալսարան), ուսումը շարունակել է Ֆրանսիայի Թուլուզի համալսարանում (1955—1957)։
1957-ից 1959 թվականներին դասավանդել է Լիոնի ճեմարանում։ 1959 թվականին վերադարձել է հայրենիք։ Դասավանդել է մինչև 1969 թվական՝ պատմություն և աշխարհագրություն Բեննա, Տոգո և Նիգերա համալսարաններում։
Զբաղեցնում էր պետական պատասխանատու նշանակումներ Բենինի կառավարությունում։ Եղել է ազգային կրթության նախարարության գրասենյակի տնօրեն (1961-ից 1963), 1963 թվականին եղել է տեղեկատվության և զբոսաշրջության նախարար, զբաղեցրել է Դահոմեյի Հանրապետությունում գեներալ Կ. Սոգլոի ժամանակավոր կառավարութունում պաշտոնը։ Հետո ընտրվեց Բենինի Ժողովրդական հանրապետության կառավարության անդամ։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կոնդո շնաձուկ» պատմական դրամայի հեղինակ («Kondo Le Requin», 1966), որը նվիրված էր ֆրանսիական գաղութացման դեմ պայքարին, «Սուրբ ծառ» պատմվածքների հավաքածուի («L’arbre fétiche» 1971) և «Անձնական քարտուղարուհի» («La secrétaire particuli ̀ere», 1973) երգիծական կատագերգության, որը ներթափանցված է լուսավորական պաթոսում, որում նաև շոշափվում է ամբողջ ուժեղ աշխարհի կաշառակերության ու ուրում բարքերի անկման թեման։ Կատակերգության մեջ մշակել է նոր արևտա-աֆրիակյան դրամատուգիայի համար «արդյունաբերական» անբարեխիղճ առաջնորդի և իր ենթակաների հետ հակասությունը:։ Նրա գրչին է պատկանում «Ջուլհակները» սիրավեպը («Les tresseurs de corde» 1987 թվական), որը նվիրված է XX դարի կեսերին Բենինի կյանքին։
Հոդվածների և(այդ թվում առողջության և սննդի հիգենիայի խնդիրների վերաբերյալ), բանաստեղծությունների հեղինակ է։
1967 թվականին արժանացել է «Սև Աֆրիկայի գրականության Գրան Պրի» (Grand prix littéraire d’Afrique noire) մրցանակի:։
Ստեղծագործությունների ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- L’Arbre fétiche, recueil de nouvelles (L’Arbre fétiche, La Voiture rouge, L’homme qui avait tout donné, le Gardien de nuit), Yaoundé, Éditions CLE, 1971
- Kondo le requin, consacré au roi Behanzin, Yaoundé, CLE, 1981 (Grand prix littéraire d’Afrique noire 1967, ex-aequo avec François-Borgia Marie Evembé3)
- Les Chimpanzés amoureux, Le Rendez-vous, La Palabre de la dernière chance, nouvelles, les Classiques africains, 1977
- La Secrétaire particulière, Yaoundé, Éditions CLE, 1973
- Les Tresseurs de cordes, Paris, Hatier, Abidjan, CEDA, 1987
- La Fille têtue, contes et récits traditionnels du Bénin, Abidjan ; Dakar ; Lomé, Nouvelles Éditions africaines, 1982
- Rosaire : Chemin de vie, Paru en 2002
- Des ténèbres à la Lumière, Saint Paul éditions religieuses, Paris Parution : février 2006
- Le combat spirituel : " Résistez au Diable et vous serez libres ", Paris, Saint Paul éditions religieuses, 2014, 160 p. (ISBN 978-2-35117-068-7)
- Prières après la communion : Eucharistie, Soleil de justice, Paris, Éditions Pierre Téqui, 2015, 96 p. (ISBN 978-2-7403-1881-2)
- Neuvaine de protection spirituelle
- Vie Chrétienne authentique et Protection de Dieu
Թարգմանություններ ռուսերեն լեզվով
- Ժան Պլիյա (Բենին). Կարմիր ավտոմեքենա. Ֆրանսերենից թարգմանել է Վ․ Տալյուկինը // Չիկին և գետը։ Աֆրիկական գրողների պատմվածքներ ու հեքիաթներ. — Մ.: Դետ. Լիտ., 1981. — սկսած. 66-76
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Энциклопедический справочник «Африка». — М.: Советская Энциклопедия. Главный редактор Ан. А. Громыко. 1986—1987.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jean Pliya(ֆր.)
- Jean Pliya(ֆր.)