Ժան Կրետիեն
Ժան Կրետիեն ֆր.՝ Jean Chrétien | |
Կուսակցություն՝ | Կանադայի լիբերալ կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Faculté de droit de l'Université Laval? և Séminaire Saint-Joseph de Trois-Rivières? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, դիվանագետ և ինքնակենսագիր |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | հունվարի 11, 1934[1][2][3][…] (90 տարեկան) |
Ծննդավայր | Շավինիգան, Mauricie, Քվեբեկ, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Ի ծնե անուն | ֆր.՝ Joseph Jacques Jean Chrétien |
Հայր | Վիլի Կրետիեն[4] |
Մայր | Մարի Բուազվերտ[4] |
Ամուսին | Ալին Կրետիեն |
Զավակներ | Միշել Կրետիեն, Ֆրանս Կրետիեն Դեմարե և Հուբերտ Կրետիեն |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ժոզեֆ Ժակ Ժան Կրետիեն (ֆր.՝ Joseph Jacques Jean Chrétien, հունվարի 11, 1934[1][2][3][…], Շավինիգան, Mauricie, Քվեբեկ, Կանադա), կանադացի քաղաքական գործիչ, 1993-2003 թվականներին Կանադայի 20-րդ վարչապետ, 1980-1982 թվականներին Կանադայի արդարադատության նախարար, 1990-2003 թվականներին Կանադայի Լիբերալ կուսակցության ղեկավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան Կրետիենը եղել է 19 երեխաներից 18-րդը՝ թղթի գործարանի աշխատակից Ուիլի Կրետիենի և Մարի Բուազվեր-Կրետիենի ընտանիքում։ Չնայած ակադեմիական միջին հաջողություններին, ծնողները նրան ուղարկել են Տրուա Ռիվիերայի քոլեջ[7]։ Կրթությունը շարունակել է Լավալի համալսարանում, որից հետո 1958-1963 թվականներին զբաղվել է իրավաբանությամբ[8]։ Երկու տարի անց է կացրել Օտտավայում՝ անգլերենը բարելավելու համար։ 1984 և 1986 թվականներին երկու անգամ փորձել է դառնալ Լիբերալ կուսակցության առաջնորդ, բայց չի կարողացել և դուրս է եկել համայնքների պալատից՝ մասնավոր պրակտիկայով զբաղվելու համար։ 1990 թվականին կրկին վերադարձել է քաղաքականություն։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1963 թվականին Ժան Կրետյենը դարձել է Կանադայի Համայնքների պալատի պատգամավոր։ 1965 թվականից հետո նախարարների կաբինետում Լեսթեր Փիրսոնը զբաղեցրել է նախարարի պաշտոնը առանց պորտֆելի՝ աշխատելով ֆինանսների նախարարի ղեկավարությամբ, 1968 թվականից մինչև 1974 թվական Պիեռ Թրյուդոյի կաբինետում եղել է հնդկացիների հարցերով պատասխանատու, 1977-1980 թվականներին՝ ֆինանսների նախարար, իսկ 1980-1984 թվականներին՝ արդարադատության նախարար։
1969 թվականին հնդկացիների հարցերով նախարարի պաշտոնում Ժան Կրետիենը Պ. Թրյուդոյի հետ առաջ է քաշել մի օրինագիծ՝ հնդկացիների իրավունքները Կանադայի այլ քաղաքացիների հետ լիովին հավասարեցնելու մասին, բայց նախագիծը մերժվել է հենց հնդկացիների կողմից՝ որպես «մշակութային ձուլման» փորձ։ Ժան Կրետիենը դարձել է առաջին ֆրանկոկանադացին ֆինանսների նախարարի պաշտոնում։ Որպես արդարադատության նախարար՝ 1980 թվականի Քվեբեկի անկախության հանրաքվեում նա հանդես է եկել ֆեդերացիայի կողմնակիցների անունից, ինչպես նաև աշխատել է նոր սահմանադրության և իրավունքների ու ազատությունների խարտիայի վրա։ 1986 թվականին՝ Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնում երկրորդ անընդմեջ պարտությունից հետո, Կրետիենը ժամանակավորապես հեռացել է քաղաքականությունից։
1990 թվականին Ջոն Թյորները թողել է կուսակցության ղեկավարի պաշտոնը, իսկ նրա տեղը զբաղեցրել է Ժան Կրետիենը՝ ընտրություններում հաղթելով Փոլ Մարտինին։ Նույն թվականին նա վերադարձել է Համայնքների պալատ՝ դառնալով պատգամավոր Նյու Բրանսուիկի «Beauséjour» շրջանից, ինչպես նաև դառնալով ընդդիմության առաջնորդ։ 1993 թվականի ընտրություններին Կրետիենը վերադարձել է հայրենի Սենտ Մորիս ընտրատարածք[9]։ Ընտրությունները մեծ հաջողություն են ունեցել Լիբերալ կուսակցության համար, որը Համայնքների պալատում զբաղեցրել է 178 տեղը։ Ժան Կրետիենը դարձել է Կանադայի 20-րդ վարչապետը։
1997 թվականին նա նշանակել է արտահերթ ընտրություններ այն ժամանակահատվածում, երբ մրցակից կուսակցությունները հիմնականում տարածաշրջանային էին և կրկին հաղթել է ընտրություններում՝ 301 տեղերից զբաղեցնելով 155-ը։ 2000 թվականին Կրետիենը, տեսնելով ընդդիմադիր կուսակցությունների աճող ուժը, կրկին նշանակել է արտահերթ ընտրություններ։ Կանադական միությունն այդ ժամանակ ընտրել է նոր առաջնորդ, ինչը թույլ է տվել Ժան Կրետիենին մնալ իր պաշտոնում։
2003 թվականի նոյեմբերին Կրետիենը հայտարարել է քաղաքական կարիերան ավարտելու մասին և մեկ ամիս անց հեռացել է վարչապետի և Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008 թվականի փետրվարի 22-ին Ժան Կրետիենը դարձել է «Կանադայի շքանշան»-ի ուղեկիցը՝ ակտիվ քաղաքական կարիերայի, Կանադայի սահմանադրության, ինչպես նաև իրավունքների և ազատությունների խարտիայի մշակմանը մասնակցելու, վարչապետի պաշտոնում աշխատելու համար, որը ներառում է սոցիալական բարեփոխումներ և մարդու իրավունքների նախաձեռնություններ[10]։
- 2013 թվականի հունվարի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ Կրետիենին «Բարեկամության շքանշան»-ով պարգևատրելու մասին՝ Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Պառլամենտի գրադարան — 1876.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ https://www.ulaval.ca/notre-universite/prix-et-distinctions/doctorats-honoris-causa-de-luniversite-laval/recipiendaires-doctorat-honoris-causa-2016-2017/le-tres-honorable-jean-chretien.html
- ↑ https://www8.cao.go.jp/shokun/hatsurei/r05haru/meibo_gaikokujinjokun/kyokujitsu-zaigai.pdf
- ↑ Биография Жана Кретьена Արխիվացված 2017-10-18 Wayback Machine Библиотека и архив Канады
- ↑ Chrétien, Joseph-Jacques-Jean Արխիվացված 2011-10-14 Wayback Machine Канадская энциклопедия онлайн
- ↑ Профиль Жана Кретьена Արխիվացված 2011-12-11 Wayback Machine Парламент Канады
- ↑ Jean Chrétien, C.P., O.M., C.C., B.A., LL.L., c.r. Արխիվացված 2012-05-03 Wayback Machine Генерал-губернатор Канады
- ↑ Указ Президента Российской Федерации от 19 января 2013 года № 34 «О награждении государственными наградами Российской Федерации иностранных граждан»(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль Жана КретьенаԱրխիվացված 2011-12-11 Wayback Machine Парламент Канады
- «Jean Chrétien» (անգլերեն). CBC News. 2009 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.