Ժան-Էթյեն Գուեթթարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժան-Էթյեն Գուեթթարդ
ֆր.՝ Jean-Étienne Guettard
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 22, 1715(1715-09-22)[1]
ԾննդավայրÉtampes
Մահացել էհունվարի 7, 1786(1786-01-07) (70 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ՔաղաքացիությունRoyal Standard of the King of France.svg Ֆրանսիա
Ազդվել էRené Antoine Ferchault de Réaumur?
Մասնագիտությունֆոնդապահ, բուսաբան, երկրաբան, հնէաբան և բնագետ
ԱնդամությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա

Ժան-Էթյեն Գուեթթարդ(անգլ.՝ Jean-Étienne Guettardսեպտեմբերի 22, 1715(1715-09-22)[1], Étampes - հունվարի 7, 1786(1786-01-07), Փարիզ), ֆրանսիացի բնագետ և հանքաբան, ծնվել է Փարիզի մերձակայքում գտնվող Էթամպս քաղաքում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան-Էթյեն Գուեթթարդը ծնվել է 1715 թվականի սեպտեմբերի 22-ին Էթամպես թաղամասում։ Մանկության տարիներին բույսերի մասին գիտելիքներ ստացել է պապիկից՝ բուսաբան և դեղագետ Ֆրանսուա Դեկուրենից։ Սովորել է Էթամպսում, ապա ընդունվել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետ: Իսկ ավելի ուշ ստացել է բժշկական դոկտորի կոչում:

Նա մահացել է Փարիզում՝ 1786 թվականի հունվարի 7-ին:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1741 թվականին նա ստացել է գիտությունների թեկնածուի կոչում իր Frequentior hodie quam olim febris maligna աշխատանքի համար։ Հետամուտ լինելով բուսաբանության ուսումնասիրությանը Ֆրանսիայի և այլ երկրների տարբեր մասերում՝ նա մեծ ուշադրության է արժանացել։ Նրա ուշադրությունն ուղղված էր հանքանյութերին և ապարներին: 1746 թվականին նա Փարիզի Գիտությունների ակադեմիային փոխանցել է հուշագրեր օգտակար հանածոների և ապարների բաշխման մասին, և դրանք միաժամանակ ուղեկցվում էին տեղանքի քարտեզով, որի վրա նա արձանագրել էր իր դիտարկումները: Ուստի, ինչպես նշում է Քոնբիրը, նա այդպիսով «առաջինն է կատարել իրագործումը Մարտին Լիստերի կողմից տարիներ առաջ առաջարկված երկրաբանական քարտեզների գաղափարը»[2][3]: 1747 թվականից Գուեթթարդը աշխատել է Օռլեանի դուքս Լուիի աջակցությամբ՝ որպես անձնական բժիշկ և բուսաբան: 1752 թվականին նրա մահից հետո շարունակել է աշխատել Օռլեանում ՝ նրա որդի՝ Լուի-Ֆիլիպ I-ի աջակցությամբ[4]: Ճանապարհորդությունների ընթացքում նա հավաքել էր բրածոների մեծ հավաքածու, բայց հստակ գաղափարներ չուներ շերտերի հաջորդականության մասին: Նաև հայտնաբերել էր կաոլինի մի քանի հանքավայրեր Նորմանդիա ուղևորության ընթացքում: Բացի այդ, Ժան-Էթյեն Գուեթթարդը ուսումնասիրել է բուսաբանությունը[5][6]

Նա աջակցել է Կառլ Լիննեյի առաջարկած բույսերի դասակարգման համակարգին: Դրանից հետո Կառլ Լիննեյը Rubiaceae ընտանիքի բույսերի ցեղն անվանել է Գուեթթարդի անունով: Բացի այդ, նրա պատվին անվանակոչվել է Dorsum Guettard-ը Լուսնի վրա[7]։ 1759 թվականին Գուեթթարդը ընտրվել է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի արտասահմանյան անդամ: Նա դիտարկումներ է անցկացրել նաև անձրևի, գետերի և ծովի կողմից լեռների քայքայման վերաբերյալ: Նա առաջինն էր, ով պարզել էր նախկին հրաբուխների գոյությունը Օվերնի շրջանում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Atlas minéralogique de la France»։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-02-ին։ Վերցված է 2020-10-10 
  3. Atlas et description minéralogiques de la France
  4. fuente : Philippe Buache & Jean-Étienne Guettard - Carte minéralogique (...) 1752.
  5. Species Plantarum 2 1753 (APNI)
  6. Sp. Pl. 2: 991. 1753 [1 de mayo de 1753] (IK)
  7. Gazetteer of Planetary Nomenclature