Ժան-Էտիեն Գետար
Ժան-Էտիեն Գետար ֆր.՝ Jean-Étienne Guettard | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1715 |
Ծննդավայր | Étampes |
Մահացել է | հունվարի 7, 1786 (70 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազդվել է | René Antoine Ferchault de Réaumur? |
Մասնագիտություն | ֆոնդապահ, բուսաբան, երկրաբան, հնէաբան և բնագետ |
Անդամություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Jean Étienne Guettard Վիքիպահեստում |
Ժան-Էտիեն Գետար(ֆր.՝ Jean-Étienne Guettard, սեպտեմբերի 19, 1715, Étampes - հունվարի 7, 1786, Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի բնագետ և հանքաբան, ծնվել է Փարիզի մերձակայքում գտնվող Էթամպս քաղաքում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան-Էտիեն Գետարը ծնվել է 1715 թվականի սեպտեմբերի 22-ին Էտամպ համայնքում։ Մանկության տարիներին բույսերի մասին գիտելիքներ ստացել է պապիկից՝ բուսաբան և դեղագետ Ֆրանսուա Դեկուրենից։ Սովորել է Էտամպում, ապա ընդունվել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ Իսկ ավելի ուշ ստացել է բժշկական գիտությունների դոկտորի աստիճան։
Մահացել է Փարիզում՝ 1786 թվականի հունվարի 7-ին։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1741 թվականին նա ստացել է գիտությունների թեկնածուի կոչում իր Frequentior hodie quam olim febris maligna աշխատանքի համար։ Հետամուտ լինելով բուսաբանության ուսումնասիրությանը Ֆրանսիայի և այլ երկրների տարբեր մասերում՝ նա մեծ ուշադրության է արժանացել։ Նրա ուշադրությունն ուղղված էր հանքանյութերին և ապարներին։ 1746 թվականին նա Փարիզի Գիտությունների ակադեմիային փոխանցել է հուշագրեր օգտակար հանածոների և ապարների բաշխման մասին, և դրանք միաժամանակ ուղեկցվում էին տեղանքի քարտեզով, որի վրա նա արձանագրել էր իր դիտարկումները։ Ուստի, ինչպես նշում է Քոնբիրը, նա այդպիսով «առաջինն է կատարել իրագործումը Մարտին Լիստերի կողմից տարիներ առաջ առաջարկված երկրաբանական քարտեզների գաղափարը»[1][2]։ 1747 թվականից Գուեթթարդը աշխատել է Օռլեանի դուքս Լուիի աջակցությամբ՝ որպես անձնական բժիշկ և բուսաբան։ 1752 թվականին նրա մահից հետո շարունակել է աշխատել Օռլեանում ՝ նրա որդի՝ Լուի-Ֆիլիպ I-ի աջակցությամբ[3]։ Ճանապարհորդությունների ընթացքում նա հավաքել էր բրածոների մեծ հավաքածու, բայց հստակ գաղափարներ չուներ շերտերի հաջորդականության մասին։ Նաև հայտնաբերել էր կաոլինի մի քանի հանքավայրեր Նորմանդիա ուղևորության ընթացքում։ Բացի այդ, Ժան-Էթյեն Գուեթթարդը ուսումնասիրել է բուսաբանությունը[4][5]
- Նա աջակցել է Կառլ Լիննեյի առաջարկած բույսերի դասակարգման համակարգին։ Դրանից հետո Կառլ Լիննեյը Rubiaceae ընտանիքի բույսերի ցեղն անվանել է Գուեթթարդի անունով։ Բացի այդ, նրա պատվին անվանակոչվել է Dorsum Guettard-ը Լուսնի վրա[6]։ 1759 թվականին Գուեթթարդը ընտրվել է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի արտասահմանյան անդամ։ Նա դիտարկումներ է անցկացրել նաև անձրևի, գետերի և ծովի կողմից լեռների քայքայման վերաբերյալ։ Նա առաջինն էր, ով պարզել էր նախկին հրաբուխների գոյությունը Օվերնի շրջանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Atlas minéralogique de la France». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Atlas et description minéralogiques de la France
- ↑ fuente : Philippe Buache & Jean-Étienne Guettard - Carte minéralogique (...) 1752.
- ↑ Species Plantarum 2 1753 (APNI)
- ↑ Sp. Pl. 2: 991. 1753 [1 de mayo de 1753] (IK)
- ↑ Gazetteer of Planetary Nomenclature
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Էտիեն Գետար» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Էտիեն Գետար» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 19 ծնունդներ
- 1715 ծնունդներ
- Հունվարի 7 մահեր
- 1786 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Բնագետներ
- Հանքաբաններ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Ֆրանսիացի բուսաբաններ
- Ֆրանսիացի երկրաբաններ
- Ֆրանսիացի հնէաբաններ
- Ֆրանսիացի ճանապարհորդներ