Ժանն Անտոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժանն Անտոնյան
ԾննդավայրՍտամբուլ
Մասնագիտությունգրող
Ազգությունհայ

Ժանն Անտոնյան (Ժանին Մեյ), ֆրանսագիր հայ վիպասանուհի։

Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է նախ Կ. Պոլսի, ապա Ալեքսանդրիայի (Եգիպտոս) ֆրանսիական վարժարաններում, որից հետո մեկնել ԱՄՆ, սովորել և կատարելագործվել անգլերենի մեջ ու աշխատել որպես ուսուցչուհի։

Գրական ասպարեզ է մտել 1930-ականներին, «Վեց և մեկ գիշերներ» ֆրանսերեն գրքով, որը պարունակում է յոթ պատմվածք։ Այնուհետև լույս է ընծայել «Դիմակավոր աղջիկը» և «Զմրուխտները» վեպերը, որոնք արժանացել են ֆրանսիական մամուլի ջերմ գնահատմանը և դասվել են «Ամառվա լավագույն գրքերի» շարքը։ Նրա որոշ աշխատություններ լույս են տեսել հայերեն, իր ամուսնու՝ Հակոբ Անտոնյանի թարգմանությամբ[1]:


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 101