Ժանաօզեն
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Ժանաօզեն | |||
| Жаңаөзен | |||
| |||
| 43°18′0″N 52°48′0″E / 43.30000°N 52.80000°E | |||
| Երկիր | |||
| Ենթարկում | Մարզային ենթարկման քաղաք | ||
| Մարզ | Մանգիստաուի մարզ | ||
| Համայնք | Q20098370? | ||
| Աքիմ | Օրաք Սարբոպեև | ||
| Հիմնադրված է | 1964 թ. | ||
| Տվյալ կարգավիճակում | 1968 թվականից | ||
| Մակերես | 51,5 հեկտար | ||
| ԲԾՄ | 171 մետր | ||
| Կլիմայի տեսակ | սուր մայրցամաքային | ||
| Բնակչություն | 96․243[1] մարդ (2011) | ||
| Ժամային գոտի | UTC+5 | ||
| Հեռախոսային կոդ | +7 72934 | ||
| Փոստային դասիչ | 130200 | ||
|
| |||
Ժանաօզեն (ղազ.՝ Жаңаөзен /ʐɑˌŋɑʷøˈzʲen/, նախկինում՝ Նովի Ուզեն), մարզային ենթարկման քաղաք Ղազախստանի Մանգիստաուի մարզում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը քաղաքի կարգավիճակ է ստացել 1968 թվականին։ Գտնվում է Մանղըշլաղ պլատոի վրա։ Քաղաքում կա օդանավակայան։ 1968-ից մինչև 1992 քաղաքը կոչվել է Նովի Ուզեն, իսկ 1992 թվականից անմիջապես Ղազախստանի ներսում քաղաքը անվանում են Ժանաօզեն, դրանից ելնելով տարբեր օտարալեզու քարտեզներին նույնպես է փոխվել անվանումը չնայած նրա, որ պաշտոնապես վերանվանում չի եղել։
1989 թվականին ազգային հողի վրա քաղաքում խոշոր անկարգություններ են տեղի ունեցել։
2011 թվականի անկարգություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի դեկտեմբերի 16–ին Ժանաօզեն քաղաքում բախումներ են գրանցվել «Օզենմունայգազ»–ի աշխատակիցների և ոստիկանների միջև։ Գլխավոր դատախազի խոսքերով՝ խուլիգանների խումբը հարձակվել է խաղաղ բնակիչներիի վրա, որոնք հավաքվել էին կենտրոնական հրապարակում՝ տոնելու Ղազախստանի անկախության 20 ամյակի տոնակատարությունները։ Իսկ գործադուլ անողները պնդում են, որ ոստիկանությունն է առաջինը բռնություն կիրառել[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքում ապրում էր 60,2 հազար մարդ, կամ մարզի բնակչության 17 %-ը։ Աքտաուից մինչև Ժանաօզեն հեռավորությունը կազմում է 150 կմ։ Քաղաքից բացի Ժանաօզենի քաղաքային վարչություն են մտնում Թենգե (11,5 հազար մարդ) ավանը և Կըզըլսայ (3,5 հազար մար) գյուղը։ Քաղաքում ինչպես և մարզում բնակչության հիմնական մասն են կազմում ղազախները, ռուսները, ուկրաինացիները և կարակալպակները։
Ժանաօզենը Ղազախստանի բնակչության դինամիկ աճի առումով զբաղեցնում է ամենանշանակիլ տեղերից մեկը[3]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժանաօզենի տնտեսական հիմնական ոլորտներն են նավթի և բնական գազի արդյունահանումը։ Քաղաքում գտնվում է գազավերամշակող գործարան։ Ժանաօզենում է գտնվում Ղազախստանի մի քանի ուղղիչ-աշխատանքային հաստատոություններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Cities & towns of Kazakhstan
- ↑ Ղազախստանում զոհերի թիվը հասել 10–ի
- ↑ «Գործադուլ ավելի մեծ է, քան կյանքը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժանաօզեն» հոդվածին։ |
| ||||||
