Ժամանակակից արվեստի թանգարան (Կրակով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժամանակակից արվեստի թանգարան
Mocak-museum-contemporary-art-krakow-logo.png
2727 MOCAK 2011.jpg
Տեսակ պատկերասրահ
Երկիր Flag of Poland.svg Լեհաստան
Տեղագրություն Կրակով
Վայր Կրակով
Հիմնադրված է փետրվարի 1, 2010
Կոորդինատներ: 50°2′52″ հս․ լ. 19°57′40″ ավ. ե. / 50.04778° հս․. լ. 19.96111° ավ. ե. / 50.04778; 19.96111
Կայք en.mocak.pl
Ժամանակակից արվեստի թանգարան (Կրակով)ը գտնվում է Լեհաստանում
Ժամանակակից արվեստի թանգարան (Կրակով)
Ժամանակակից արվեստի թանգարան (Կրակով)ը գտնվում է Աշխարհում
Ժամանակակից արվեստի թանգարան (Կրակով)


Ժամանակակից արվեստի թանգարան (Կրակով) (լեհ.՝ Muzeum Sztuki Współczesnej), թանգարան Կրակովում, Լեհաստան: Թանգարանը գտնվում է Լիպովի փողոց, 4 հասցեում, Շինդլերի գործարանի նախկին արտադրական շինություններից մեկում[1](լեհ.): Թանգարանի առաջին տնօրենն էր արվեստաբան Մարիա Աննա Պոտոցկայան:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատված ցուցադրությունից

Ժամանակակից արվեստի թանգարան ստեղծելու միտքը լայնորեն քննարկվում էր կրակովյան արվեստագետների շրջանում սկսած 21-րդ դարի սկզբից: 2005 թվականին Կրակովի քաղաքային խորհուրդը ձեռք բերեց Կրակովի էլեկտրական արտադրության "Unitra-Telpod" գործարանը, որը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ կոչվում էր «Emailwarenfabrik (DEF)» և հայտնի էր որպես «Շինդլերի գործարան»: 2005 թվականին Կրակովի քաղաքապետ Յացեկ Մայխրովսկին դիմում ներկայացրեց Լեհաստանի Մշակույթի նախարարությանը` թանգարան ստեղծելու համար ֆինանսավորում խնդրելով: 2007 թվականին գործարանի տարածքը բաժանվեց երկու մասի, որոնցից մեկը տրամադրվեց կրակովյան պատմական թանգարանին. վերջինս այնտեղ կազմակերպել էր «Կրակովը 1939-1945 թվականների շրջափակման ժամանակ» մշտական ցուցադրությունը, իսկ մյուս մասը փոխանցվեց ապագա Ժամանակակից արվեստի թանգարանին: 2007 թվականին անցկացվեց մրցույթ, որի ժամանակ ընտրվեց թանգարանի կառուցման նախագիծը:

Թանգարանի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շենքի շինարարական աշխատանքներն սկսվել են 2009 թվականի դեկտեմբերին և ավարտվել են 2010 թվականի նոյեմբերին: Ժամանակակից արվեստի թանգարանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2011 թվականի մայիսի 19-ին: Այդ օրը թանգարանում ցուցադրվել են «Պատմությունն արվեստում», «MOCAK (Museum of Contemporary Art in Kraków)-ի ցուցադրություն», «Մաուրիցիա Գոմուլիցկու ստեղծագործությունները», «Մադելայն Սանտեի լուսանկարները», «Մեչիսլավ Պորեմբսկու գրադարանը» ցուցադրությունները, որոնք դարձել են թանգարանի մշտական ցուցադրություններից:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը ցուցադրում է մշտական և ժամանակավոր ցուցադրություններ, որոնք հիմնական շեշտադրություն ունեն վերջին 20 տարիների ժամանակակից արվեստի աշխատանքների վրա: Հիմնականում մեծ ուշադրություն է դարձվում հետպատերազմյան ավանգարդին ու կոնցեպտուալ արվեստին: Նախագծերն ուղեկցվում են կրթական ծրագրերով, գիտական հետազոտություններով և տպագրված հրատարակություններով: Ցուցահանդեսները ցուցադրվում են առաջին և երկրորդ հարկերում: Առաջին հարկում գտնվում են հիմնական ցուցադրությունները, երկրորդ հարկը նախատեսված է ժամանակավոր ցուցադրությունների համար: Թանգարանում է գտնվում արվեստաբանական գրադարան, գրախանութ, ռեստավրացիայի արվեստանոց և այցելուների համար նախատեսված տարբեր վայրեր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]