Ժակ Օդիբերտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժակ Օդիբերտի
ֆր.՝ Jacques Audiberti
Ծնվել էմարտի 25, 1899(1899-03-25)[1][2][3][4][5][6][7]
ԾննդավայրԱնթիբ[8]
Մահացել էհուլիսի 10, 1965(1965-07-10)[1][3][4][5][6][7] (66 տարեկանում)
Մահվան վայրՓարիզի 5-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունՖրանսիա[9]
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, բանաստեղծ, ինքնակենսագիր, լրագրող և օրագրի հեղինակ
ԱշխատավայրQ16536228? և Comoedia?
Պարգևներ և
մրցանակներ
Mallarmé prize? և Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա
ԵրեխաներMarie-Louise Audiberti?
Jacques Audiberti Վիքիպահեստում

Ժակ Օդիբերտի (ֆր.՝ Jacques Audiberti, մարտի 25, 1899(1899-03-25)[1][2][3][4][5][6][7], Անթիբ[8] - հուլիսի 10, 1965(1965-07-10)[1][3][4][5][6][7], Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի դրամատուրգ, գրող, բանաստեղծ, էսսեիստ և լրագրող:

Ֆրանսիական գրականության Մալարմե ակադեմիայի անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անթիբ քաղաքի տունը, որտեղ ծնվել է Ժ. Օդիբերտին

Որմնադրի որդի է: 12 տարեկանից սկսել է բանաստեղծություններ գրել: 15 տարեկանից նրա բանաստեղծությունները տպագրվում էին տեղի թերթերում:

1925 թվականին տեղափոխվեց Փարիզ: Այտեղ համագործակցում էր թերթերի և ամսագրերի հետ:

1938 թվականին պոեզիայի համար մրցանակ է ստացել ֆրանսիական գրականության Մալարմե ակադեմիայի կողմից: 1946-1952 թվականները համարվում են նրա ստեղծագործական կյանքի ամենաբեղուն տարիները: Այդ շրջանում նա ստեղծել է պիեսների շարք, գրել և հրատարակել է պիեսներ, էսսեներ, բանաստեղծություններ:

1950-ական թվականներին Ժակ Օդիբերտին Լյուսի Ֆոր ամսագրում հրատարակել է մի քանի վեպ, այնտեղ նույն ժամանակաշրջանում տպագրվել են նաև Մարսել Օկլերի, Էրվե Բազենի, Էմիլ Դանոենի, Մորիս Դրյուոնի և ԱՆդրե Մորուայի ստեղծագործությունները:

Մահացել է 1965 թվականին հաստ աղիքի քաղցկեղի դեմ կատարած վիրահատություններից հետո:

Թաղված է Փարիզի մոտ գտնվող Պանտեն քաղաքում:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժ. Օդբերտիի գրական ժառանգությունը ներառում է պոեզիա, դրամատուրգիա, վեպեր, էսսեներ, հուշագրություններ: Ժ. Օդիբերտիի գրական ոճին բնորոշ է պատկերավորությունը, փոխաբերությունը, հարուստ է պոետական ռիթմով, շարահյուսական և հնչյունական մոտեցումներով: Գրել է սիմվոլիզմի և սյուրռելաիզմի ոճով:

Որպես պոետ հանդես է եկել «Կայսրություն և թակարդ» («L’empire et la trappe», 1930) ժողովածուով:

Ժ. Օդիբերտիի պոեզիան չափազանց սուբյեկտիվ և նկատելի հակասոցիալական է, իրենից ներկայացնում է անսպասելի և չտարբերակված տպավորությունների հեղեղ, տարբեր ոճի անհասկանալի բառերի շարան և անհասկանալի նորաբանությունների հեղեղ, այնուամենայնիվ, նրա բանաստեղծությունները հստակ կառուցված են ձայնային և ռիթմիկ տոնով:

Ժ. Օդիբերտիի արձակը անվերջ ներքին մենախոսություններ են, և անգամ չեն կարողանում նկատել գրքի գլխավոր խնդիրը, օրինակ՝ «Կոտորած» («Carnage», 1942), «Միլանի վարպետը» («Le maître de Milan», 1950) և այլ գրքեր:

Ժ. Օդիբերտին աբսուրդի թատրոնի ներկայացուցիչներից մեկն է:

1954-1964 թվականներին հրատարակում է վեպեր և հաջողությունների է հասնում նաև թատրոնում:

1964 թվականին ստացել է ազգային Գրականության մրցանակ:

Ժ. Օդիբերտիի հայրենի Անթիբ քաղաքի դպրոցը կրում է նրա անունը:

Ընտիր երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Le mal court (1947)
  • L’effet Glapion (1959)
  • La Fourmi dans le corps (1962)
  • Quoat-Quoat
  • L’Ampélour
  • Les femmes du boeuf

Բանաստեղծությունների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Des Tonnes de semence (1941)
  • Toujours (1944)
  • Rempart (1953)

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Le Maître de Milan (1950)
  • Marie Dubois (1952)
  • Les jardins et les fleuves (1954)
  • Infanticide préconisé (1958)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonoreministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Encyclopædia Britannica
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 filmportal.de — 2005.
  8. 8,0 8,1 8,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119193094 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  9. LIBRIS — 2018.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]