Էրվե Բազեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էրվե Բազեն
ֆր.՝ Hervé Bazin
Hervé Bazin à Cunault en 1993.jpg
Ծննդյան անուն ֆր.՝ Jean-Pierre Hervé-Bazin
Ծնվել է ապրիլի 17, 1911(1911-04-17)[1][2][3][4][5]
Ծննդավայր Անժե, Մեն և Լուար, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[2]
Վախճանվել է փետրվարի 17, 1996(1996-02-17)[1][2][3][4][5] (84 տարեկանում)
Վախճանի վայր Անժե, Մեն և Լուար, Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետություն[2]
Մասնագիտություն բանաստեղծ, գրող և ակնարկագիր
Լեզու ֆրանսերեն[1]
Քաղաքացիություն ֆրանսիացիներ
Flag of France.svg Ֆրանսիա[6]
Կրթություն Փարիզի համալսարան
Ժանրեր վեպ
Պարգևներ Գիյոմ Ապոլիների մրցանակ Պիեր արքայազնի մրցանակ և Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ
Hervé Bazin Վիքիպահեստում

Էրվե Բազե (ֆր.՝ Hervé Bazin, ապրիլի 17, 1911(1911-04-17)[1][2][3][4][5], Անժե, Մեն և Լուար, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[2] - փետրվարի 17, 1996(1996-02-17)[1][2][3][4][5], Անժե, Մեն և Լուար, Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետություն[2]), ֆրանսիացի գրող, Դիմադրության շարժման մասնակից, 1973 թվականից՝ Գոնկուրյան ակադեմիայի նախագահ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրվե Բազենը /Ժան Պյեր Էրվե- Բազենը/ ծնվել է 1911 թվականի ապրիլի 17-ին Անժում, բուրժուական աստվածավախ ընտանիքում: Նրա մանկությունն անցել է Մեն և Լուարա դեպարտամենտներում: Պատանեկության տարիներին իշխանատենչ մոր հետ հաճախակի կոնֆլիկտների պատճառով մի քանի անգամ փախել է տնից: Քսան տարեկանում վերջնականապես լքել է հայրենի օջախը: Բայց, չնայած ծնողներին պատկանող դաստակերտի հետ կապված տանջալից հիշողություններին, նա իր ողջ կյանքի ընթացքում կապված մնաց հայրենի վայրերին. հենց այդտեղ են ծավալվում նրա վեպերի մեծ մասի գործողությունները:

Պանսիոնն ավարտելով՝ Բազենն ընդունվել է Սորբոնի համալսարանի գրականության ֆակուլտետը: Ապրուստի միջոցներ հայթայթելու համար ձեռք է զարկել ամեն տեսակ աշխատանքի՝ փոխելով բազմաթիվ մասնագիտություններ: Գրական գործունեությունն սկսել է իբրև բանաստեղծ, սկզբնական շրջանում՝ ոչ հաջողակ:

1946 թվականին հիմնադրել է բանաստեղծական «Խեցի» ամսագիրը, լույս ընծայել ընդամենը ութ համար: 1948 թվականին պոեմների իր առաջին՝ «Օր» ժողովածուի համար արժանացել է Ապոլիների մրցանակի: Այնուամենայնիվ, Պոլ Վալերիի խորհրդով, թողել է պոեզիան և իրեն նվիրել արձակին: Մոր հետ ունեցած կոնֆլիկտային հարաբերությունները նրան մղել են գրելու «Իժը բռի մեջ» վեպը, որտեղ պատմվում է Ռեզո ընտանիքի անդամների միջև ատելությամբ լցված հարաբերությունների մասին: Ընդ որում՝ կիզակետում հենց ընտանիքի մոր կերպարն է, որն աչքի է ընկնում առանձնակի դաժանությամբ, իր իսկ երեխաներին նեղելու, տանջելու նորանոր եղանակների փնտրտուքով: Վեպը հսկայական հաջողություն ունեցավ, ճիշտ և ճիշտ հետպատերազմյան շրջանի այն ստեղծագործությունների նման, որոնցում նատուրալիստական եղանակով նկարագրվում էին դարաշրջանի բարքերը և ստեղծվում հոգեբանորեն հավաստի կերպարներ: «Իժը բռի մեջ» վեպի հերոսները հանդես են գալիս Բազենի նաև այլ գործերում, մասնավորապես՝ «Ձիուկի վախճանը» և «Բվի կռինչը» վեպերում:

Էրվե Բազենը համարվում է «ընտանեկան վիպասան»: Ընտանիքը կենտրոնական տեղ է զբաղեցնում նրա ստեղծագործություններում: Վեպերից զատ՝ նա գրել է նորավեպեր, էսսեներ, որոնց մի մասը հրատարակվել է «Ամենը, ինչին հավատում եմ» ժողովածուում:

1960 թվականին դարձել է Գոնկուրյան ակադեմիայի անդամ, 1973 թվականին՝ այդ ակադեմիայի նախագահ: 1980 թվականին արժանացել է միջազգային լենինյան մրցանակի՝ «Ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար»:

Մահացել է 1996 թվականի փետրվարի 17-ին իր հայրենի Անժ քաղաքում:

Գլխավոր ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իժը բռի մեջ» /1948/

«Գլխով՝ պատին» /1949/

«Ձիուկի վախճանը» /1950/

«Վեր կաց ու գնա» /1951/

«Հանուն որդու» /1960/

«Յուղ՝ կրակի վրա» /1965/

«Ամուսնական կյանք» /1966/

«Վհատության կղզու երջանիկները» /1970/

«Բվի կռինչը» /1971/

«Մի ամուսնալուծության անատոմիան» /1974/

«Կրակը կրակ է լափում» /1987/

«Կանաչ տաճարը» /1981/

Հայերեն լույս է տեսել «Վեր կաց ու գնա» վեպը:

Կետադրության նոր նշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

էրվե Բազենը 1966 թվականին գրած մի էսսեում առաջարկել է գործածել կետադրական հետևյալ նոր նշանները.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]