Ժակլին Նովոգրաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժակլին Նովոգրաց
անգլ.՝ Jacqueline Novogratz
Դիմանկար
Ծնվել էմարտի 15, 1961(1961-03-15)[1] (63 տարեկան)
ԾննդավայրԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍթենֆորդի համալսարան, Վիրջինիայի համալսարան, Սթենֆորդի գործարարության դպրոց, William Peace University? և Fort Hunt High School?
Մասնագիտությունբանկիր, գործարար, ֆինանսիստ և խորհրդատու
ԱշխատավայրՉեյս, ՅՈՒՆԻՍԵՖ և Համաշխարհային բանկ
ԱմուսինՔրիս Անդերսոն
Պարգևներ և
մրցանակներ
 Jacqueline Novogratz Վիքիպահեստում

Ժակլին Նովոգրաց (անգլ.՝ Jacqueline Novogratz, մարտի 15, 1961(1961-03-15)[1], ԱՄՆ), ամերիկացի կին ձեռնարկատեր, մենեջեր և գրող, սոցիալական ձեռնարկատիրության գաղափարներ իրականացնող Acumen Fund, Inc.-ի հիմնադիրը և ղեկավարը[2][3][4][5]։ Նովոգրացը նաև մի քանի դիտորդական խորհրդի անդամ է[4]։

Նովոգրացը ճանաչվել է Foreign Policy-ի 100 լավագույն գլոբալ մտածողների և The Daily Beast-ի 25 ամենախելացի մարդկանց թվում[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակլին Նովոգրացը ծնվել է ԱՄՆ-ում, երեխաներից ամենամեծն է ընտանիքում։

Վիրջինիայի համալսարանում ուսումնասիրել է տնտեսագիտություն և միջազգային հարաբերություններ, ստացել է Սթենֆորդի համալսարանի MBA աստիճան[3][4]։

Նովոգրացը սկսել է իր կարիերան Chase Manhattan Bank-ում՝ որպես միջազգային վարկային վերլուծաբան[4]։

Երեք տարի անց նա լքել է բանկային գործունեությունը՝ որոշելով զբաղվել անհավասարության դեմ պայքարով։ Դա հանգեցրել է նրան աշխատել Աֆրիկայում՝ որպես Համաշխարհային բանկի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի խորհրդատու։

1980-ականների վերջին, որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի խորհրդատու, Ռուանդայում օգնել է կազմակերպել առաջին միկրոֆինանսական կազմակերպությունը[3][4]։

2000-ականների սկզբին Կիգալիում (Ռուանդա) առավոտյան վազքի ժամանակ Ժակլինը նկատել է մի տղայի, որը հագել էր կապույտ սվիտեր։ Այդ հագուստը նա նվիրել էր տղային տասը տարի առաջ՝ բարեգործական ակցիայի ժամանակ։ Բացի զեբրի հետ ճանաչելի նկարից սվիտերի վրա պահպանվել էր նաև նրա անունը։ Այս պատահական հանդիպումը Ժակլինին հանգեցրել է գրել «Երկնագույն սվիտեր. հարուստների և աղքատների միջև փոխկապակցված աշխարհում խզման հաղթահարում» (անգլ.՝ The Blue Sweater: Bridging the Gap Between Rich and Poor in an Interconnected World) գիրքը։ Այդ միջադեպը կանխորոշել է նաև նրա ողջ հետագա գործունեությունը՝ ուղղված ամբողջ աշխարհում աղքատության դեմ պայքարին[3]։

Նովոգրացը հիմնադրել և ղեկավարել է Ռոքֆելլերի հիմնադրամի ծրագիրը, 2001 թվականի ապրիլի 1-ին հիմնադրել է «Acumen Fund, Inc.»-ը[3][5]։

2010 թվականին Ժակլին Նովոգրացը ճանաչվել է Տարվա գործարար (անգլ.՝ 2010 Rensselaer Entrepreneur of the Year (EOY)) Acumen Fund-ում աշխատանքի համար։

2011 թվականի դեկտեմբերին Ժակլին Նովոգրացը և «Acumen Fund»-ը հրապարակվել են «Forbes»-ի շապիկին, որի թեման սոցիալական ձեռներեցությունն էր[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակլին Նովոգրացն ամուսնացած է TED ամենամյա կոնֆերանսների համակարգող Քրիս Անդերսոնի հետ։ Ունեն երեք դուստր՝ Ելիզավետան, Աննան և Զոյան (1986-2010)։

Նրա եղբայր Մայքլ Նովոգրացը «Fortress Investment Group»-ի ներդրումների կառավարման ընկերության նախագահն է։ Մյուս եղբայրը՝ Ռոբերտ Նովոգրացը, դիզայներ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://lccn.loc.gov/n88260481
  2. «JACQUELINE NOVOGRATZ» (PDF) (անգլերեն). Forbes. 2009. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Executive Profile Jacqueline Novogratz» (անգլերեն). Bloomberg. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Jacqueline Novogratz» (անգլերեն). APB Speakers International. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  5. 5,0 5,1 «Company Overview of Acumen Fund, Inc» (անգլերեն). Bloomberg. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակլին Նովոգրաց» հոդվածին։