Բոխի (ժախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ժախից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոխնի (այլ կիրառումներ)
Բոխի
Բոխի
Բոխի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ենթաընտանիք Նեխուրայիններ (Apioideae)
Տրիբա Selineae
Ցեղ Կապնդեղ (Seseli)
Տեսակ Բոխի (S. hippomarathrum)
Միջազգային անվանում
Seseli hippomarathrum

Ձիասամիթ մանրապտուղ (լատին․՝ Cachrys microcarpos), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ (Cachrys): Հայտնի է մոտ 12, Հայաստանում՝ 1 տեսակ (Cachrys microcarpos կամ Bilacunaria microcarpa) Տեսակի ժողովրդական անվանումներ՝ Բոխի, Պեխի, Ժախ։

Տարածումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Շիրակի, Տավուշի, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունն անկյունակողավոր է, ճյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 1 մ։ Տերևները գորշականաչավուն են՝ բազմակի փետրաձև կտրտված։ Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները՝ դեղին։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը ձվաձև է կամ գնդաձև։ Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, ալկալոիդներ։ Հաստ տերևակոթուններն օգտագործում են սննդի մեջ։

Հավաքելու առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսն արտաքնապես շատ նման է նարդեսին։

Քանի որ բոխին բազմամյա, հազվադեպ հանդիպող բույս է, կարևոր է այն հավաքելիս ցուցաբերել զգուշություն, և՛ որպեսզի չվնասվի ընդհանուր բույսը, և՛ որպեսզի ձեռք բերվի փարթամ, ուտելի բնամթերք։ Այսպես. չի կարելի պռճոկել ու արմատախիլ անել բույսն ամբողջությամբ, կամ պոկել բոլոր տերևները։ Հարկավոր է զգուշությամբ պտտելով դուրս քաշել կենտրոնական ընձյուղը, որը ամենափարթամն է ու ուտելին, կամ, խոշոր բույսի դեպքում, դուրս քաշել կենտրոնականին հարակից փարթամ ընձյուղները։ Երբեք չի կարելի հավաքել ծաղկող կամ սերմնավորված ընձյուղները, քանի որ բոխին ծաղկում է շատ հազվադեպ, ու ծաղկում է հազարից մեկը։ Կենտրոնական ընձյուղները հավաքելու դեպքում կարող եք բերքահավաքը կրկնել ամեն շաբաթ, քանի որ բույսը, չփչանալով, նորից փթթում է ու նոր ընձյուղներ տալիս։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոխու մատղաշ ընձյուղ-տերևները ուտելի են և օգտակար։ Դրանք կարելի է մարինացնել՝ որպես պահածո։ Կարելի է արագ թթու դնել ու օգտագործել անմիջապես։ Նաև կարելի է խառնել պանրի հետ՝ հորելու նպատակով։ Բավականին թանկարժեք, դժվարությամբ հավաքվող բանջար է՝ օժտված հաճելի դառնահամով, օգտակար հատկություններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոխի (ժախ)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոխի (ժախ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 703