Ժաիր Մարինյո
Ժաիր Մարինյո պորտ.՝ Jair Marinho de Oliveira | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 17, 1936 | ||
Ծննդավայր | Santo Antônio de Pádua, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | ||
Մահվան ամսաթիվ | մարտի 7, 2020[1] (83 տարեկան) | ||
Մահվան վայր | Նիտերոյ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | ||
Հասակ | 173 սանտիմետր | ||
Քաշ | 71 կիլոգրամ | ||
Դիրք | Պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ժաիր Մարինյո (բրազ.-պորտ.՝ Jair Marinho de Oliveira, հուլիսի 17, 1936, Santo Antônio de Pádua, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա - մարտի 7, 2020[1], Նիտերոյ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[2]), բրազիլացի ֆուտբոլիստ, 1962 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժաիր Մարինյոն կարիերան սկսել է 1956 թվականին, «Ֆլումինենսե» ակումբում և այդ ակումբում հանդես է եկել 7 տարի` անցկացնելով 258 հանդիպում և խփելով մեկ գոլ: «Ֆլու»-ի հետ նա հաղթել է Ռիո դե Ժանեյրոյի նահանգի մեկ առաջնություն և Ռիո Սան Պաուլուի երկու մրցախաղ: Այնուհետև խաղացել է «Պորտուգեզու Դեսպորտոսում», «Կորինթիանս-ում», «Վասկո դա Գամա» և «Կամպու Գրանդի» ակումբներում:
1961-1962 թվականներին Ժաիր Մարինյոն խաղացել է Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում: 1961 թվականին հավաքականի հետ հաղթել է Օ'Հիգգինսի և Օսվալդո Կրուզի գավաթները, իսկ 1962 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, չնայած որ չի մասնակցել մրցաշարի ոչ մի խաղի. նրա տեղը զբաղեցրել է Ջալմա Սանտոսը:
Ավարտելով ֆուտբոլիստի կարիերան` Ժաիրն աշխատել է Ռիու-Գրանդիի ֆուտբոլային դպրոցում:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է եղել, ունեցել է 4 երեխա և 3 թոռ:
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռիո Սան Պաուլու մրցաշարի չեմպիոն. 1957, 1960
- Ռիո դե Ժանեյրո նահանգի չեմպիոն. 1959
- Օ'Հիգգինսի գավաթի գավաթակիր. 1961
- Օսվալդո Կրուզի գավաթի գավաթակիր. 1961
- Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. 1962
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը brasilnacopa կայքում(չաշխատող հղում)
- Հոդված terceirotempo.ig.com.br կայքում
- Հոդվածը flumania.com.br կայքում
|