Թուրքիայի սահմանադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
text
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի զինանշանը

Թուրքիայի սահմանադրություն, (թուրքերեն՝ Türkiye Cumhuriyeti Anayasası) հայտնի է նաև որպես 1982 թվականի Սահմանադրություն, Թուրքիայի հիմնական օրենքն է։ Հիմնում է կառավարությունն ու իշխանության հիմնական սկզբունքները, իշխանության ու քաղաքացիների միջև փոխհարաբերությունները։ Սահմանադրությունը նաև ամրագրում է թուրք ժողովրդի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև մարդկանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտում պետության պարտականությունները։ Սահմանադրությունը վավերացվել է 1982 թվականի նոյեմբերի 7-ին և փոխարինել 1961 թվականի Սահմանադրությանը ինքնիշխան պետություն։ Սահմանադրությունը բարեփոխվել է 17 անգամ, որոնցից երկուսը կատարվել են հանրաքվեի միջոցով՝ 2010 և 2007 թվականներին, մեկը՝ մասնակի հանրաքվեի միջոցով, 1987 թվականին։ 117 հոդվածներից 113-ը բարեփոխվել են[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրության առաջին սահմանադրությունն ընդունվել է 1876 թվականին և վերընդունվել Սահմանադրական երկրորդ շրջանում, 1908 թվականին։ Այս ժամանակներից սկսած ժամանակակից թուրքական պետությունը ղեկավարվել է չորս հիմնական փաստաթղթերով․

  • 1921 թվականի թուրքական սահմանադրությունը,
  • 1924 թվականի թուրքական սահմանադրությունը,
  • 1961 թվականի թուրքական սահմանադրությունը,
  • ներկայիս՝ 1982 թվականի թուրքական սահմանադրությունը։

Ներկայիս սահմանադրությունը վավերացվել է հանրաքվեով։ Սկսած 1982 թվականի վավերացումից՝ Սահմանադրությունը կարգավորել է Թուրքիայում մի շարք կարևորագույն փոփոխություններ։ Վերջին կարևոր բարեփոխումները կատարվել են 2010 թվականին[2]։ 2011 թվականի մարտին կատարվեց փոքր փոփոխություն 59-րդ հոդվածով, որով սպորտային ֆեդերացիաներին հնարավորություն տրվեց կառավարման և սպորտային խաղերի կարգապահության վերաբերյալ որոշումներ ընդունել[3]։

Մաս առաջին։ Սահմանադրական կարգի հիմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի սահմանադրությունն ամրագրում է, որ Թուրքիան աշխարհիկ(2.1) և ժողովրդավարական(2.1) (1.1) պետություն է։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Կառավարման ձևը հանրապետական է։ Թուրք ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ընտրովի խորհրդարանի՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջոցով։

Թուրքիայի սահմանադրությունն արգելում է փոփոխել հիմնական սկզբունքներն ամրագրով առաջին երեք հոդվածները Հոդված 4։ Ամրագրում է նաև նացիոնալիզմի սկզբունքը, որը բնորոշվում է որպես հանրապետության հիմք և հոգեբանական բարեկեցություննախաբան։ Թուրքական պետության հիմքում ընկած են սոցիալական հավասարությունը (2), (10), հանրապետական կառավարման ձևը(1), թուրքական պետության և ժողովրդի անբաժանելիությունը (3.1)։ Այսպես, այն նախատեսում է ստեղծել միատար ազգային պետություն՝ հիմնված աշխարհիկ ժողովրդավարության սկզբունքների վրա։

Պետության հիմնական պարտականություններն ամրագրված են առաջին գլխում Հոդված 5։ Սահմանադրությունն ամրագրում է ինքնիշխան պետության մեջ իշխանությունների բաժանման սկզբունքը օրենսդիր(7.1), գործադիր(8.1) և դատական (9.1) իշխանությունների միջև։

Մաս 2։ անհատական և խմբային իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրության երկրորդ մասը մարդու իրավունքների բիլլն էՀոդված 12, երաշխավորում է մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, որոնք բնորոշվում են հետևյալ կերպ․

  • Հոդված 17։ Անձնական անձեռնմխելիություն, անհատի հոգևոր և ֆիզիկական անհատականություն, կյանքի իրավունք։
  • Հոդված 18։ Հարկադրական աշխատանքի արգելք։
  • Հոդված 19։ Անձնական անկախություն ու ապահովություն
  • Հոդված 20։ Անձնական կյանքի գաղտնիություն։
  • Հոդված 21։ Բնակարանի անձեռնմխելություն։
  • Հոդված 22։ Հաղորդակցման ազատություն։
  • Հոդված 23։ Ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու ազատություն։
  • Հոդված 24։ Խղճի և դավանանքի ազատություն։
  • Հոդված 25։ Մտքի ու խոսքի ազատություն։
  • Հոդված 26։ Արտահայտվելու ազատություն։
  • Հոդված 27։ Գիտության և արվեստի ազատություն։
  • Հոդված 35։ Սեփականության իրավունք։

Այս իրավունքներից շատերը հիմնված են միջազգային իրավունքի հիմնական այնպիսի ակտերի վրա, ինչպիսիք են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որը Թուրքիան վավերացրել է 1948 թվականին[4]։

Քաղաքացիների իրավահավասարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի աշխարհիկ պետությանը վերաբերող դրույթներից, սահմանադրությունը նաև արգելում է խտրականությունը՝ կախված լեզվից, ռասայից, մաշկի գույնից, սեռից, քաղաքական հայացքներից, հավատից և երաշխավորում է օրենքի առաջ նրանց հավասարությունը։ Սահմանադրության երրորդ հոդվածն ամրագրում է, որ թուրքական պետությունն իր տարածքով և ժողովրդով անբաժանելի է։ Լեզուն թուրքերենն է։ 66-րդ հոդվածը ամրագրում է, որ թուրքական պետության քաղաքացին թուրք է։

Խմբային իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական դիրքը, ըստ 10-րդ հոդվածի, իրավական նշանակություն չունի։ Սահմանադրությունը աշխատավորներին հնարավորություն է տալիս ստեղծել աշխատանքային միություններ, ընձեռում այդ միություններին ազատորեն անդամագրվելու հնարավորություն։ 53 և 54 հոդվածներն աշխատավորներին տալիս են խմբակային գործադուլների ու սակարկությունների իրավունք։

Մաս 3։ Պետական մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենսդիր իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

7-րդ հոդվածը հիմնում է միապալատ խորհրդարան՝ որպես ինքնիշխան ժողովրդի կամքի դրսևորման ձև։ 6-րդ հոդվածը սահմանում է, թուրք ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է սահմանադրությամբ ամրագրված մարմինների միջոցով և սահմանադրական սկզբունքների հիման վրա։ Նույն հոդվածն արգելում է նաև իշխանության զավթումը որևէ անհատի կամ խմբի կողմից և նշում, որ ոչ մի խումբ չպետք է ունենա սահմանադրությամբ չամրագրված իշխանություն։ 80-րդ հոդվածը ամրագրում է ազգային ինքնիշխանության սկզբունքը։ Պատգամավորները ներկայացնում են ոչ միայն իրենց համայնքը, այլև ողջ ժողովրդին։ 75-100 հոդվածները, 3-րդ գլուխը, ամրագրում է ընտրությունների հիմնական դրույթները և Ազգային մեծ ժողովի գործունեության սկզբունքները, լիազորությունները, խորհրդարանական անձեռնմխելիությունը։ Օրենքներ կարող են ընդունել կառավարությունն ու պառլամենտը։

Խորհրդարանի կողմից ընդունված նախագահն ունի ավելի շատ արարողակարգային լիազորություններ, ներկայացնում է թուրքական պետությունն ու ժողովրդի շահերը։

Դատական իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

9-րդ հոդվածը ամրագրում է, որ դատական իշխանությունն անկախ է և իրականացվում է պետության անունից։ Դատական իշխանությունը բաժանվում է երկու թևի՝ վարչական արդարադառություն և դատական արդարադատություն։ Դատարաններն են պետական դատարանը, բարձրագույն դատարանն ու Բողոքարկման գերագույն դատարանը։ Թուրքիայում ստեղծվում է նաև սահմանադրական դատարան, որը որոշում է օրենքների և կառավարության դեկրետների համապատասխանությունը սահմանադրությանը։ Կարող է քննել նախագահին, կառավարությանը, պատգամավորներին կամ դատավորներին վերաբերող գործեր, ում գործունեությունն ու ակտերը, հայցվորի կամ պատասխանողի կարծիքով, հակասահմանադրական են (հոդված 152)։ Ունի նախնական և հետագա վերահսկողության իրավունք։

Գործադիր իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

8-րդ հոդվածի համաձայն՝ գործադիր իշխանությունն իրականացվում է Նախագահի և Նախարարների խորհրդի միջոցով։ 109-116-րդ հոդվածներն ամրագրում են կառավարության ձևավորման և գործունեության սկզբունքները։ Կառավարությունը կազմված է վարչապետից ու նախարարների խորհրդից՝ ըստ հոդված 109-ի։ Սահմանադրությունն ամրագրում է դրույթներ այնպիսի հաստաատությունների մասին, ինչպիսիք են համալսարանները, պետական վարչական միությունները, հիմնական պետական ծառայություններն ու ազգային անվտանգության ծառայությունը։ 123-րդ հոդվածը սահմանում է, որ կառավարման գործառույթները հիմնված են վարչարարության և կենտրոնացվածության սկզբունքների վրա։

Վերանայում[խմբագրել | խմբագրել կոդը]

175-րդ հոդվածը սահմանում է սահմանադրական փոփոխությունների ընթացակարգը՝ հանրաքվեի միջոցով կամ խորհրդարանի ձայների առնվազն 2/3-ով։ Հասարակական նախաձեռնության իրավունքը սահմանադրությունը չի ամրագրում։ 2010 թվականի սեպտեմբերի 13-ին ընդունվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ 39 միլիոն ձայներով, որոնք կազմում էին ընդհանուր ձայների 58 տոկոսը։ Փոփոխություններով ազգային մեծ ժողովին հնարավորություն տրվեց նշանակել բարձրագույն դատարանների դատավորներին, բարելավել մարդու իրավունքները։ Հանվեց նաև նախկին առաջնորդների անձեռնմխելիությունը․ նախկինում պաշտոնավարումից հետո էլ նրանք չէին կարող պատասխանատվության ենթարկվել[5]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականի սահմանադրությունը քննադատում է մշակութային ու քաղաքական ազատությունները 1961 թվականի սահմանադրության համեմատ սահմանափակելու համար։ Թուրքիայում Լաուսաննեի դաշինքով ճանաչվեցին այնպիսի ազգային փոքրամասնություններ, ինչպիսիք են հայերը, հույները, հրեաները։ Եվրոպական միության կարծիքով սահմանադրությունը ժխտում է քրդերի հիմնական իրավունքները, հատկապես 42-րդ հոդվածով[6]։ 2005 թվականին Եվրոպայի խորհրդի Ռասիզմի դեմ եվրոպական հանձնաժողովը իր զեկույցում նշեց, որ Թուրքիան պետք է վերանայի 42-րդ հոդվածը սահմանադրության[7]։ Այդ հոդվածն արգելում է թուրքական դպրոցներում թուրքերենից բացի այլ լեզվի ուսուցումը։ Դրանով թուրքաբնակ անձանց 10-20 տոկոսը զրկվում են իրենց մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքից[6] .[8][9][10]։

Ուսուցիչները Թուրքիայում հատուկ հսկողության ներքո են։ 2005 թվականին քրդական բոլոր մասնավոր կուրսերը փակվեցին և այժմ քրդերը իրենց մայրենի լեզուն սովորելու համար պետք է վճարեն[11]։ Մինչ այժմ ոչ մի պետական կամ մասնավոր դպրոց իրավունք չունի ուսուցանել քրդերեն կամ ցանկացած այլ լեզու[6]։

Արտահայտման ազատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրությունն ամրագրում է խոսքի ազատությունը Հոդված 26, բայց

նշում, որ այն անձը, ով հրապարակայնորեն կվիրավորի թուրք ժողովրդին կամ պետությանը կամ թուրքական Ազգային մեծ ժողովին, կպատժվի ազատազրկմամբ՝ 6 ամսից մինչև 3 տարի ժամկետոeոդված 301s։

Օրհան Փամուկը ասաց․ «Թուրքիայում սպանվել են մեկ միլիոն հայեր ու 30 հազար քրդեր, բայց ոչ ոք չի համարձակվում դրա մասին խոսել»։ 2005 թվականին Փամուկի այս ասածը հիմք դարձավ նրա դատավարության և դատապարտման համար։ Իրավաբանների մի խումբ նմանատիպ բաներ ասած բազմաթիվ գրողների դեմ դատական գործեր սկսեց։

Միլիտարիզմի ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած վերջին 3 տասնամյակի ընթացքում սահմանադրությունը մի շարք փոփոխություններ է կրել, այն քննադատվել է նաև թուրքական ռազմական իշխանությանը չափից դուրս մեծ իշխանություն տալու համար Ազգային անվտանգության խորհրդի միջոցո։ Թուրքական զինված ուժերը Աթաթուրքի բարեփոխումից սկսած ազգային անվտանգության երաշխավորն են[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «1982 ANAYASASI'NDA DEĞİŞEN MADDELER». Odatv.com. Վերցված է April 2016-ին.
  2. Ergun Ozbudun, Turkey’s Constitutional Reform and the 2010 Constitutional Referendum, IEMed 2011, available at http://www.iemed.org/observatori-en/arees-danalisi/arxius-adjunts/anuari/med.2011/Ozbudun_en.pdf Արխիվացված 2021-03-23 Wayback Machine (accessed Mar. 3, 2016).
  3. Constitution of the Republic of Turkey, art. 59, official English translation (Turkish Grand National Assembly [TBMM]), available at https://global.tbmm.gov.tr/docs/constitution_en.pdf Արխիվացված 2020-02-09 Wayback Machine (accessed Mar. 3, 2016).
  4. «Adoption of the Universal Declaration, 1948 PARIS». The Universal Declaration of Human Rights. Collège universitaire Henry DunantԿաղապար:What?. 2008 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է September 2008-ին.
  5. «Turkey's Erdogan ready to make changes after referendum win». The Globe and Mail. Toronto. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
  6. 6,0 6,1 6,2 «COMMISSION STAFF WORKING DOCUMENT» (PDF). Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  7. http://ec.europa.eu/transparency/regdoc/rep/2/2005/EN/2-2005-1426-EN-1-0.Pdf
  8. «ÇERKES-FED, Seçmeli Anadili Dersleri İçin Milli Eğitim Bakanlığı'ndaydı…». Ozgurcerkes.com. Վերցված է April 2016-ին.
  9. «Siverek'te 'Anadil' günü kutlaması». Odatv.com. 2014 թ․ փետրվարի 22. Վերցված է April 2016-ին.
  10. «Lazca Ders Müfredatı Hazır - Beyza Kural». bianet. Վերցված է April 2016-ին.
  11. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  12. Serra Cremer, A. Turkey Between the Ottoman Empire and the European Union: Shifting Political Authority Through the Constitutional Reform, Fordham International Law Journal. Volume 35, Issue 1, 2016 p. 282, 297, 298

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]