Թուրքան
Քաղաքատիպ ավան | |||
---|---|---|---|
Թուրքան | |||
ադրբ.՝ Türkan | |||
Երկիր | ![]() | ||
Բաքու շրջան | Բաքու | ||
Շրջան | Բաքվի Խազարի շրջան | ||
Բնակչություն | 3595 մարդ[1] մարդ (2020) | ||
Ժամային գոտի | UTCUTC+4, ամռանը UTC+5 | ||
|
Թուրքան (ադրբ.՝ Türkan), քաղաքատիպ ավան Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքու քաղաքի Խազարի շրջանում։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուրքան քաղաքատիպ ավանը գտնվում է մայրաքաղաքից 35 կմ հեռավորության վրա՝ Կասպից ծովի ափին։ Շրջապատված է Զիրա, Հովսան, Գալա, Մարդաքան, Շուվալան գյուղերով։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1859-1864 թվականների տվյալներով՝ Ռուսական կայսրության Բաքվի նահանգի Բաքվի գավառի Թուրքան գյուղի 127 տանը բնակվում էր 622 մարդ, այդ թվում՝ 332 տղամարդ և 290 կին [2]։ Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտեի 2012 թվականի հունվարի 1-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքան բնակավայրի բնակչությունը կազմում էր 11,3 հազար մարդ[3]։ Գյուղի բնակիչներն ադրբեջանցիներ են։
Ադրբեջանցի հայտնի խանենդե, ԱՀ ժողովրդական արտիստ Աղախան Աբդուլլաևը Թուրքան գյուղից է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Əhalisi - XƏZƏR RAYON Icra Hakimiyyəti
- ↑ Списки населенных мест Российской Империи. По Кавказскому краю составленные и издаваемые Кавказским статистическим комитетом при Главном управлении Наместника Кавказского. LXV. Бакинская губерния. Списокь населенных мест по сведениямь 1859 по 1864 годь. Кавказскимь стататистическимь комитетомь при Главном управлении наместника кавказского. Составлен главным редактором Комитета Н. Зейдлицем. Тифлись. В Типографии главного управления наместника кавказского. 26 ноября 1870 г./Содержание: Спискок населённых мест Бакинской губернии.
- ↑ Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե