Գալա
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«ԳԱԼԱ» Գյումրիի անկախ լրատվական ալիք | |
---|---|
Երկիր | Հայաստան Գյումրի |
Հեռարձակման գոտի | Հայաստան Շիրակի մարզ |
Հեռարձակման լեզու | հայերեն |
Հեռարձակման սկսման թվական | 2005 |
🌐 | galatv.am |
Գյումրիի անկախ լրատվական ալիք, կրճատ՝ ԳԱԼԱ, հայկական մարզային ոչ պետական լրատվական հեռուստաընկերություն, հիմնվել է 2005 թվականին Գյումրիյում։ Եթեր է հեռարձակվում Շիրակի մարզի ողջ տարածքում, մասամբ Լոռիում։
Գալա հ/ը մասնագետները կատարում են նաև տեսաֆիլմերի և վավերագրական ֆիլմերի պատրաստման աշխատանքներ։ Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը շուրջ 220.000 է։ Հեռուստաալիքը եթերում է 8:00 մինչ 2:00։
Հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԳԱԼԱ NEWS (լրատվական-վերլուծական ծրագիր)
- ԳԱԼԱ NEWS (ռուսերեն թողարկում)
- ԳԱԼԱ new հավելված
- Բարի լույս Գյումրի (գիտահանրամատչելի, գիտա-կրթական, մշակույթ, սպորտ, արվեստ)
- TV բորսա
- Իմ իրավունքը
- Ուզում եմ իմանալ (մանկապատանեկան ծրագիր)