Թուրքական անգորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թուրքական անգորան (թուրքերեն՝ Ankara kedisi, 'թուրքական կատու'[1]) պատկանում է ընտանի կատվազգիներ ցեղատեսակին։ Թուրքական անգորաները հանդիսանում են հնագույն ընտանի կատուների տեսակ, որոնք ծնունդ են առել կենտրոնական Թուրքիայում՝ Անկարայի շրջանում։ Այս ցեղատեսակը հայտնաբերվել է դեռևս 17-րդ դարի սկզբին և երթադրվում է, որ այն սպիտակ կատու տեսակի [փա՞ստ] և երկարագեղմ [փա՞ստ] ցեղատեսակի մուտացիան է. Ցեղատեսակին երբեմն անվանում են նաև պարզապես անգորա կամ անկարական կատու[1] ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակագեղմ թուրքական Անգորան (տարօրինակ աչքեր) ունի, որը ցեղատեսակի առանձնահատկություններից է

Ինչպես բոլոր ընտանի կատուները, թուրքական անգորաները նույնպես սերում են աֆրիկյան վայրի կատու տեսակից (լատ․՝ Felis silvestris lybica)։ Նրանց նախնիներն այն կատվազգիներից են, որոնք առաջին անգամ ընտելացվել են Բարեբեր մահիկ տարածաշրջանում։ Անատոլիայի արևելյան լեռնային շրջանների կատուները զարգացել են բնական սելեկցիայի միջոցով և վերափոխվել են այնպիսի ցեղատեսակների, ինչպիսիք են երկարագեղմ Վանա կատուն և թուրքական Անգորան [փա՞ստ] ։

Երկարագեղմ կատուները Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա են բերվել Փոքր Ասիայից, Պարսկաստանից և Ռուսաստանից դեռևս XVI դարի վերջին, թեև կան վկայություններ, որ դրանք Խաչակրաց արշավանքների պատճառով հայտնվել են Եվրոպայում դեռևս XIV դարում [փա՞ստ] ։ Թուրքական Անգորան 17-րդ դարում Եվրոպայում ճանաչվել է որպես առանձին ցեղատեսակ[2] ։ Բայց շատ նմանություն անգորաների և պարսկական կատու ցեղատեսակների միջև։ Չարլզ Քեթոնն 1788 թվականի Կենդանիներ, որոնք վերցված են բնությունից և պահվում են Ակվա-տինտում գրքում տվել է «Պարսկական կատու» և «Անգորա կատու» անվանումները՝ որպես նույն ցեղատեսակի այլընտրանքային անուններ[3] ։

Պարսկական կատվի ցեղատեսակը մշակվել է թուրքական անգորայի մուտացիաներից ՝ բրիտանացի և ամերիկացի կատուների սիրահարների կողմից։ Չնայած որոշ կազմակերպություններ պնդում էին, որ պարկական կատուն բնական ցեղատեսակից է, սակայն 19-րդ դարում հաստատվեց, որ նրանք գենետիկորեն պատկանում են միևնույն խմբին և հանդիսանում են հնագույն ընտանեցված կատուների ժառանգներ։ 1903 թվականին Ֆ․ Սիմսոնը իր Գիրք կատվի մասին գրքում գրեց․[4]

«Գուցե ես սխալվել եմ, որ բոլոր երկարագեղմ ցեղատեսակներին դասակարգել եմ որպես «Պարսկական» ցեղատեսակ, բայց տարբերություններն Անգորա և պարսկական ցեղատեսակների միջև, ըստ երևույթին, չնչին են և խնդրում եմ ներողամիտ գտնվեք, եթե ես անտեսել եմ այն ցեղատեսակին, որի անվանումն է «Անգորա»։ Իհարկե, մեր մեծ ցուցահանդեսներում չկա հատուկ դասակարգում Անգորա կատուների, և ի պատասխան բազմաթիվ կենդանիների սիրահարների հարցումների, ես այդպես էլ չկարողացա որևէ տեղեկություն ստանալ, թե որն է Անգորա և պարսկական ցեղատեսակների տարբերությունը»։

աչքերի տարբեր գույն ունեցող թուրքական անգորա
աչքերի տարբեր գույն ունեցող թուրքական անգորա

20-րդ դարի սկզբին Անկարայի կենդանաբանական այգին սկսեց ծրագիր մշակել՝ սպիտակագեղմ ցեղատեսակին պաշտպանելու համար[5] ։ Կենդանաբանական այգում մասնավորապես տարօրինակ աչքերով տեսակներին էին արժևորում (այսինքն՝ մեկ կապույտ և մեկ սաթ աչքեր ունեցող), սակայն նմուշներն ընտրվում էին միայն իրենց գույնի (սպիտակ) համար, և այլ չափանիշ չի օգտագործվել։ Չնայած, եթե հաշվի չառնենք սելեկտիվ բուծման պակասը և խլության խնդիրը, Անկարայի կենդանաբանական այգում նմանատիպ նմուշներ շատ կան [փա՞ստ] ։

Թուրքական Անգորան Կանադա է բերվել 1963 թվականին և 1973 թվականին կատուների երկրպագուների ասոցացիայի կողմից ճանաչվել է որպես չեմպիոնական զտարյուն ցեղատեսակ[6] Սակայն մինչև 1978 թվականը միայն սպիտակագեղմ անգորա ցեղատեսակն էր հայտնի։ Այսօր Հյուսիսային Ամերիկայում գրանցված են տարբեր գույների և նախշերի թուրքական անգորաների տեսակներ։ Չնայած այս ցեղատեսակից շատ քիչ են, սակայն երկրպագուների քանակը գնալով աճում է։

Թուրքիայի այս ցեղատեսակի բուծողները զգում են, որ երկրպագուների սիրելի ցեղատեսակի նրբագեղ տարբերակը չի համապատասխանում թուրքական ազգային կատուների ցեղատեսակին, որոնք շատ ավելի պինդ ոսկոր ունեն։ Ամերիկյան «թուրքական» անգորաների ԴՆԹ-ն նվազագույն չափանիշներով է համապատասխանում Անկարայի կենդանաբանական այգում գտնվող ցեղատեսակների հետ և դրանք զտարյուն են միայն «թղթային տարբերակով»[7] :

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Angora cat at the Անկարայի կենդանաբանական այգի հունվար, 2012. Կենդանաբանական այգին բուծում և վաճառում է ցեղատեսակին[8][9]

։

կանաչ աչքերով թուրքական անգորա

Թուրքական Անգորաներն ունեն երկար, փափուկ մորթի և էլեգանտ մարմին։ Երիտասարդ թուրքական անգորային հաճախ շփոթում են սպիտակագեղ աքիսի հետ։ Ի տարբերություն աքիսների, որոնք ունեն սպիտակ մորթի և փարթամ պոչ, թուրքական անգորաները տարբերվում են գունային բազմազանությամբ[10] ։ Եթե սպիտակ գույնի գենը ամբողջությամբ չի արգելակում գունանյութը արտադրող բջիջների շարժը դեպի աչքերից մեկի ծիածանաթաղանթը, ապա պտղի մեկ աչքը ստանում է գունանյութ, և հետագայում կատուն դառնում է տարբերակն՝ մեկ աչքի ծիածանաթաղանթը գունանյութ չունի և կապույտ է, իսկ մյուսին գունանյութը տալիս է նարնջագույնի որևէ երանգ՝ նարնջագույն, պղնձագույն, սաթե կամ դեղին։ Ընդ որում, տարիքի հետ կատվի աչքերի գույնը կարող է փոխվել։ Հանդիպում են գունավոր, սև, շագանակագույն և տարբեր գույների անգորաներ[11][12] ։

Ունեն կապույտ, կանաչ, սաթ, դեղին կամ տարբեր գույնի (օրինակ՝ մի աչքը կապույտ, մյուսը՝ սաթ կամ կանաչ)։ Ականջներն ընդգծված են՝ մեծ և լայն։ Աչքերը նշաձև են, դեմքի ուղիղ հարթության վրա են գտնվում։ Փետրաձև պոչը հաճախ ուղղահայաց դիրք է ընդունում[11]։

Վարքագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական անգորաներն աշխույժ, խելացի, ուժեղ և շփվող կենդանիներ են։Նրանք ընկերանում են մարդկանց հետ, բայց հաճախ ընտրում են ընտանիքի անդամներից մեկին՝ նրանց մշտական ուղեկիցը լինելու համար։ Նրանք, իրենց հերթին, շատ խնամքով են վերաբերվում իրենց անձի նկատմամբ[10]։ ։ Նրանք ձգտում են օգտակար լինել և նրանց ինտելեկտն ակնհայտ է, երբ երբ նրանք ցույց են տալիս խնդիրների լուծման հիմնական հմտությունները։ Նրանք հեշտորեն են ընտելացվում՝ ներառյալ խուլ թուրքական անգորաները, ինչպես իրենց ինտելեկտի, այնպես էլ մարդկանց հետ շփվելու ցանկության պատճառով։

Թուրքական անգորաներն էներգետիկ են և տանը հաճախ փնտրում են բարձր տեղ նստելու (թառելու) համար[10]։ Այդ «թառը» կարող է լինել դռան, սառնարանի գրապահարանի կամ այլ կահույքի վերևի մասը և նրանց կողմից օգտագործվում է տան անցուդարձը դիտարկելու միջոց։ Որոշներն էլ նույնիսկ նստում են իրենց տիրոջ ուսին։ Նրանց անհատականությունը ցանկալի է դարձնում ցեղատեսակը։ Նրանք ակտիվ երեխաների, տանը գտնվող մյուս կենդանիների հետ «լեզու են գտնում»։

Առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապույտ աչքերով թուրքական անգորա

Գեղմի սպիտակ գույնի գենի ազդեցությունը սկսվում է դեռ պտղի ձևավորման շրջանում։ Սպիտակ գույնի գենը նեղացնում է արյան անոթները պտղի մոտ, ինչն արգելում է մաշկի գունանյութը արտադրող բջիջների շարժը այն շրջանից պտղի գլխի շրջանում, որտեղ նրանք արտադրվում են, դեպի մաշկը։ Նույն ազդեցություն է սպիտակ գույնի գենը գործում պտղի աչքերի ծիածանաթաղանթի գունանյութի վրա, որի բացակայության դեպքում կատվի աչքերի գույնը մեր կողմից ընկալվում է ինչպես կապույտ գույն։ Նույն գենը արգելակում է պտղի ականջի բջիջների բավարար սնուցումը, ինչի հետևանքով սպիտակագեղմ և կապուտաչյա կատուների մեծ մասը խուլ են։ Խլությունը կարող է լինել երկու ականջներում և այդ դեպքում կատուն ամբողջությամբ է խուլ, կամ էլ միայն մեկ ականջում, և կատուն լսողություն ունի միայն մեկ ականջում։

Կապույտ աչքերով թուրքական անգորա

Թոիրքական անգորաների որոշ ձագեր տառապում են ժառանգական ատաքսիա հազվագյուտ հիվանդությունից, որը ժառանգվում է որպես աուտոզոմալ ռեցեսիվ[13] ։ Ատաքսիայից տուժած ձագերն ունեն տարօրինակ շարժումներ և սատկում են մինչև չափահաս դառնալը։

Մեկ այլ հազվագյուտ, բայց ցեղատեսակի շրջանում հայտնի գենետիկ հիվանդություն էAnother genetic illness that is rare but known to the breed is հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիա ն[14], որը սրտանոթային հիվանդություն է և ի հայտ է գալիս 2-6 տարեկան հասակում։Այս հիվանդությունն արուների մոտ ավելի հաճախ է հայտնաբերվում, քան էգերի։Հետազոտողներն աշխատում են այս հիվանդության մարկերների հայտնաբերման ուղղությամբ։ Սակայն թուրքական անգորաների այս հիվանդությունը մինչ օրս մանրամասնորեն չի ուսումնասիրվել հիմնականում դրա հազվադեպ լինելու պատճառով և, հավանաբար, գեների մեկ այլ մուտացիայի արդյունք է։ HCM նաև ազդում է բազմաթիվ այլ ցեղատեսակների, այդ թվում, Ռագդոլ, պարսկական և Բենգալ ցեղատեսակների վրա։

Գենետիկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղին աչքերով թուրքական անգորա
Դեղին աչքերով թուրքական անգորա

Ցեղատեսակի գենետիկ ուսումնասիրությունը (օգտագործելով ԴՆԹ-ն, որը վերցվել է ԱՄՆ-ում և Եվրոպայում բնակվող ցեղային կատուներից) և բուծողների համաշխարհային ասոցացիայի ուսումնասիրությունը ցույց են տվել, որ թուրքական վանի Վանա կատու և թուրքական անգորայի միջև կան տարբերություններ։ Թուրքական անգորան դասակարգվել է եգիպտական Մաու և թունիսյան կատու ցեղատեսակների հետ, մինչդեռ թուրքական վանը խմբավորված էր եգիպտական ցեղատեսակի կատուների հետ[15]։ Սակայն, ուսումնասիրությունները կատարվել են միայն ամերիկյան անգորաների շրջանում, ոչ թե Անկարայի կենդանաբանական այգու «իսկական» թուրքական անգորաների շրջանում[7] ։

2012 թվականի հրապարակված ուսումնասիրություններն[16] արդեն ներառել են Թուրքիայից ներմուծված կատուներ։Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թուրքական անգորաների և ամերիկյան անգորաները ճանաչվել են առանձին ցեղատեսակներ[16] ։ Ամերիկյան թուրքական անգորաները սերում են եվրոպական պատահական ցեղատեսակի կատուներից, իսկ Թուրքիայից ներմուծված կատուները դասվել են «Միջերկրական ծովի արևելյան խմբին»[16] ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ARTS-CULTURE - The white beauty of Ankara: Ankara Cat». Hürriyet Daily News | LEADING NEWS SOURCE FOR TURKEY AND THE REGION. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. Barbara Azan and Sandralee Rodgers. «The Turkish Angora:About This Breed». CFA inc. The Cat Fancier's Association. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  3. Catton, Charles (1788). «The Persian Cat, Plate 8». Animals drawn from Nature and engraved in aqua-tinta. I. and J. Taylor.
  4. «The Book Of The Cat | by Frances Simpson». Chestofbooks.com. 1902 թ․ փետրվարի 1. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.[Հղում աղբյուրներին]
  5. «KediciWeb». Kedici.com.tr. 2011 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
  6. «Cat Fanciers' Association: Breed Profile: Turkish Angora». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  7. 7,0 7,1 «The Domestication of the Cat». Messybeast.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
  8. «Ataturk Forest Farm Zoo». ankarazoo.gov.tr. Ankara Zoo. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
  9. Loeschke, S. (1997 թ․ նոյեմբեր). «Turkish Angoras in Ankara Zoo... or on the road investigating the Turkish Angora». erkr.de. S. Loeschke. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 17-ին.
  10. 10,0 10,1 10,2 Shojai, Amy (1997). For th Love of Cats. Lincolnwood, Illinois: Publications International, Ltd. էջեր 108–109. ISBN 0-7853-1411-3.
  11. 11,0 11,1 «Turkish Angora: Breed Standard Point Score» (PDF). CFA inc. Cat Fanciers Association. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  12. «Breed Profile: The Turkish Angora». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  13. «hosca-kal.de». Hosca-kal.de. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
  14. «Turkish Angora». Of Cats. 2008 թ․ հունիսի 17. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
  15. Lipinski, Monika J.; Froenicke, Lutz; Baysac, Kathleen C.; Billings, Nicholas C.; Leutenegger, Christian M.; Levy, Alon M.; Longeri, Maria; Niini, Tirri; Ozpinar, Haydar (2008). «The ascent of cat breeds: Genetic evaluations of breeds and worldwide random-bred populations». Genomics. 91 (1): 12–21. doi:10.1016/j.ygeno.2007.10.009. PMC 2267438. PMID 18060738.
  16. 16,0 16,1 16,2 Kurushima, J. D.; Lipinski, M. J.; Gandolfi, B.; Froenicke, L.; Grahn, J. C.; Grahn, R. A.; Lyons, L. A. (2012). «Variation of cats under domestication: Genetic assignment of domestic cats to breeds and worldwide random-bred populations». Animal Genetics. 44 (3): 311–24. doi:10.1111/age.12008. PMC 3594446. PMID 23171373.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]