Թուրիդ Բիրքելանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թուրիդ Բիրքելանդ
բոքմալ Turid Birkeland
William, Roger og Turid (cropped).jpg
Ծնվել էնոյեմբերի 5, 1962(1962-11-05)[1]
ԾննդավայրՀյոուգեսուն, Ռուգլան, Նորվեգիա
Մահացել էդեկտեմբերի 24, 2015(2015-12-24)[2] (53 տարեկանում)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և լրագրող
Զբաղեցրած պաշտոններdeputy member of the Parliament of Norway և Minister of Culture
Քաղաքական կուսակցությունՆորվեգական բանվորական կուսակցություն
Turid Birkeland Վիքիպահեստում

Թուրիդ Բիրքելանդ (նորվ.՝ Turid Birkeland, նոյեմբերի 5, 1962(1962-11-05)[1], Հյոուգեսուն, Ռուգլան, Նորվեգիա - դեկտեմբերի 24, 2015(2015-12-24)[2], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի մշակույթի գործիչ, հեռուսալրագրող, հաղորդավար, քաղաքական գործիչ, Նորվեգիայի լեյբորիստական կուսակցության անդամ[3]: 1996 թ.-ից 1997 թվականներին դարձել է Նորվեգիայի մշակույթի նախարար: Աշխատել է հեռուստատեսային ոլորտում: Հեղինակել է բազմաթիվ հեռուստածրագրեր և գրքեր: Կազմակերպել է կամերային երաժշտության համերգներ[4]:


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրիդ Բիրքելանդը ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 5-ին նորվեգական Հյոուգեսուն քաղաքում: Նրա հայրը դարձավ Նորվեգական երկաթի և մետաղամշակման խորհուրդի քարտուղար 1970-ական թվականներին: Դրանից հետո էլ Նորվեգիայի արհմիությունների միացյալ դաշնության քարտուղար ու Սյորմարկա քաղաքի դպրոցի տնօրեն:

Թուրիդ Բիրքելանդը միջնակարգ կրթությունը ստացել է մայրաքաղաք Օսլոյի Բյորկյոյի գիմնազիայում: Այն ավարտել է 1981 թվականին: Որից անմիջապես հետո ընդունվում է քոլեջ ու սովորում հընթացս 1982-1983 թվականների: Ավարտելուց հետո Թուրիդ Բիրքելանդը քննություն հանձնեց փիլիսոփայական գիտությունների բնագավառում:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թ.-ից 1992 թվականներին անդամակցում է Աշխատող երիտասարդների խորհրդին: Բիրքելանդը ընտրվեց Նորվեգիայի պառլամենտի ներկայացուցչի տեղակալ 1985 թվականին կայացած պառլամենտական ընտրությունների ժամանակ: Թուրիդ Բիրքելանդը նաև Եկեղեցական գործի մշտական կոմիտեի անդամ էր[5]: 1993 թվականից 1994 թվականները աշխատանքի է անցնում «Օգնություն նորվեգացի ժողովրդին» բարեգործական հիմնադրամում և Նորվեգիայի Արհմիությոնների բրյուսելյան մասնաճյուղում[6]: 1994 թվականին Թուրիդ Բիրքելանդը դարձավ Նորվեգիայի Եվրախորհրդի կազմում ընդգրկվելու հանձնաժողովի ղեկավարներից մեկը: Սակայն այս հարցի շուրջ ռեֆերենդումը անցավ ապարդյուն[7][8]: 1995-1996 թվականների ընթացքում աշխատանքի անցավ «ТВ+», «Reiseradioen» և «TVNorge» հեռուստաընկերություններում:

1996 թվականի հոկտեմբերից 1997 թվականի հոկտեմբեր Թուրիդ Բիրքելանդը դարձավ Նորվեգիայի մշակույթի նախարաը[9]:

Հետո Թուրիդը կրկին վերադառնում է լրագրողի մասնագիտությանը: 1998 թվականին նա վերադառնում է «Reiseradioen» հեռուստաալիք: 1998 թ.-ից 1999 թվականը որպես հաղորդավար է աշխատել «NRK2» հեռուստատեսային ալիքում: 1999 թ.-ից 2001 թվականներին նա «Rubicon TV» ալիքը պրոդյուսերն ու մենեջերն էր: 2001 թ.-ից մինչև 2004 թվականը Նորվեգիայի հեռարձակող ընկերություն հեռուստաալիքի մշակութային հաղորդաշարերի բաժնի ղեկավարը: 2007 թ.-ից մինչև 2012 թվականը Նորվեգիայի ամենամեծ «Telenor» հեռուստաընկերության խորհրդի անդամ է եղել իսկ 2009 թվականից՝ Նորվեգիայի երաժշտական ակադեմիայում:

1997 թվականից մինչև 2001 թվականը Թուրիդ Բիրքելանդը ղեկավարել է Ռիսյորի երաժշտական փառատոնը (Risør[10]):

2011 թվականին Թուրիդ Բիրքելանդի մոտ ախտորոշում են միելոֆիբրոզ[11]:

Թուրիդ Բիրքելանդն իր մահկանացուն կնքում է հիսուներեք տարեկան հասակում՝ 2015 թվականի դեկտեմբերի 24-ին մայրաքաղաք Օսլոյում:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 http://www.nrk.no/norge/turid-birkeland-er-dod-1.12720907
  3. «Turid Birkeland (53) er død»։ VG։ Վերցված է 2016-02-14 
  4. TV 2 AS։ «Turid Birkeland (53) er død»։ TV 2։ Վերցված է 2016-02-14 
  5. «The Standing Committee on Education, Research and Church Affairs» (en-GB)։ Stortinget։ 2008-07-08։ Վերցված է 2016-02-14 
  6. «Landsorganisasjonen i Norge» (նորվեգերեն)։ Landsorganisasjonen Norge։ Վերցված է 2016-02-14 
  7. Джанян Сергей։ «Норвегия и ЕС: рядом, но не вместе»։ Радио Свобода (Russian)։ Վերցված է 2016-02-14 
  8. Сенинский Сергей։ «Норвегия по-прежнему не стремится в Евросоюз»։ Радио Свобода (Russian)։ Վերցված է 2016-02-14 
  9. Government.no (2013-10-25)։ «Norwegian Ministry of Culture» (en-GB)։ Government.no։ Վերցված է 2016-02-14 
  10. «Фестивали и праздники » Норвегия - туризм, отдых, достопримечательности, советы туристам»։ norwaylife.net։ Վերցված է 2016-02-14 
  11. «Миелофиброз: причины, симптомы, диагностика, лечение | Компетентно о здоровье на iLive»։ ilive.com.ua։ Վերցված է 2016-02-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]