Թուշիկ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Թուշիկ Խաչատրյան
Ի ծնե անունԹուշիկ Խաչատրյան
Ծնվել է1905 օգոստոսի 10
Բաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 11, 1978(1978-11-11) (տարիքը 73)
Ժանրերօպերա
ՄասնագիտությունԵրգչուհի
Գործիքներվոկալ
ՇրջանավարտԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Թուշիկ Խաչատրյան (օգոստոսի 10, օգոստոսի 23, 1905, Բաքու - նոյեմբերի 11, 1978, Երևան), օպերայի հայ երգչուհի (քնարական սոպրանո), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաքվում: 1932 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան: 1932 թվականից երգել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ նրա կատարած դերերից են՝ Անուշ, Օլիմպիա («Արշակ Բ»), Միքաելա («Կարմեն»), Ջիլդա («Ռիգոլետտո»), Մարջան («Մարջան»), Մարգարիտ («Ֆաուստ»), Նիգար («Քյոռ օղլի»), Անտոնիդա («Իվան Սուսանին») և այլն։ Արժանացել է Պատվո նշան շքանշանի[1][2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 50-51 
  2. Baghdasaryan Aram։ «AV Production - Թուշիկ Խաչատրյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-08-10 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 20 CC-BY-SA-icon-80x15.png