Թուդոր Պանցիրու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թուդոր Պանցիրու
ռում.՝ Tudor Mihai Panțîru
Ծնվել է հոկտեմբերի 26, 1951(1951-10-26) (67 տարեկան)
Ծննդավայր Baraboi, Dondușeni District, Մոլդովա
Քաղաքացիություն Flag of Romania.svg Ռումինիա
Կրթություն Մոլդովայի պետական համալսարան
Մասնագիտություն դիվանագետ, դատավոր և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ member of the Parliament of Moldova և Րումինիայի Պարգամավորների պալատի անդամ
Քաղաքական կուսակցություն Social Democratic Party
Պարգևներ և
մրցանակներ
Հանրապետության շքանշան և Meritul Civic

Թուդոր Պանցիրու (ռում.՝ Tudor Panțiru, ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 26-ին Մոլդովական ԽՍՀ Դոնդյուշենի շրջանի Բարաբոյ գյուղում), անվանի իրավաբան, քաղաքական գործիչ, 2013 թվականից՝ Մոլդովայի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ

Թուդոր Պանցիրուն ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 26-ին Մոլդովական ԽՍՀ Դոնդյուշենի շրջանի Բարաբոյ գյուղում: Բարձրագույն իրավաբանական կրթությունն ստացել է Քիշնևի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 1977-1980 թվականներին եղել է Մոլդավական ԽՍՀ փաստաբանների կոլեգիայի անդամ, 1980-1987 թվականներին աշխատել է որպես դատավոր, 1987-1990 թվականներին՝ Քիշնևի Ֆրունզեի շրջանի դատարանի նախագահ: Բացի այդ, 1988-1990 թթ. եղել է Մոլդովայի դատավորների գնահատման, աշխատանքի ընդունման և պաշտոնում առաջխաղացման հանձնաժողովի նախագահ:

1990 թվականին ընտրվել է Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր, 1990-1992 թթ. ղեկավարել խորհրդարանի օրենքի և իրավունքի մշտական հանձնաժողովը: 1992-1996 թվականներին Մոլդովայի Հանրապետության մշտական ներկայացուցիչ դեսպանն էր Միավորված ազգերի կազմակերպությունում: 1996 թվականի հունիսից մինչև 2001 թվականի նոյեմբեր ամիսը աշխատել է որպես միջազգային դատավոր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (Ստրասբուրգում):

2002 թվականի հունիսին նշանակվել է Բոսնիայի և Հերցեգովինայի Սահմանադրական դատարանի դատավոր, 2003 թվականի մայիսից մինչև 2006 թվականի հունիս ամիսը եղել այդ դատարանի փոխնախագահը: 2002 թվականի ապրիլից նրան միաժամանակ վստահվել է Կոսովոյի Գերագույն դատարանի միջազգային դատավորի, իսկ 2005 թվականի ապրիլից՝ այդ դատարանի հատուկ պալատի միջազգային դատավորի ու նախագահի պարտականությունների կատարումը:

2008 թվականի նոյեմբերին ընտրվել է Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր, հրաժարական տվել Կոսովոյի Գերագույն դատարանում զբաղեցրած պաշտոնից և դեկտեմբերի կեսերից անցել իր պատգամավորական պարտականությունների կատարմանը:

2013 թվականին դարձել է Մոլդովայի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր[1], 2017 թվականի մայիսի 12-ին ընտրվել այդ դատարանի նախագահ[2]: Հեղինակել է իրավաբանական թեմաներով բազմաթիվ հոդվածներ, որոնք հիմնականում հրատարակվել են Քիշնևում լույս տեսնող «Legae și Viața» և «Avocatul Poporului» ամսագրերում: Նրա աշխատություններից ևս մեկը՝ «Փախստականների իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում» խորագրով, տպագրվել է «Փախստականների գործերի օրենսդրական վարույթը միջազգային օրենսդիր հաստատություններում» ժողովածուում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]