Թոնդրակ (հրաբուխ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թոնդրակ (լեռնագագաթ)ից)
Թոնդրակ
Տեսակլեռ և հրաբուխ
Երկիր Թուրքիա[1]
Վարչատարածքային միավորԱղրըի մարզ[1] և Վանի մարզ
ԼեռնաշղթաՀայկական լեռնաշխարհ
Բարձրությունը ծովի մակարդակից3533 մետր
Սմիթսոնիան կոդ213030

Թոնդրակ, Թանղուրսւկ, Թանդուրեկ, Թանդուրեք, Թանդուրիկ, Թանդուրլու, Թենդուրեկ, Թոնդրիկ, Թոնդուրակ, Թոնդուրեկ, Թոնիր, Թոնրակ, Սունդերլիկ, Տանդուրեկ, Տենդյուրյուկ, լեռնագագաթ Պատմական Հայաստանում, Ծաղկանց դաշտերում։ Անջրպետում է Արածանի, Եփրատ ու Արաքս գետերը և կազմում՝ Ծաղկոտն ու Կոգովիտ գավառների սահմանագիծը։

Բարձրություն 3542 մ։ Գործող հրաբուխ է, գագաթային մասը կոնաձև է և գոգավոր, բաժականման ներս ընկած խառնարանով, որին այլազգիները տվել են Ջհանամ Դարասի անունը։

Խառնարանի շրջագիծը 2000, խորությունը 320 մ է, որտեղից մեծ ուժգնությամբ դուրս են ժայթքում բարձր ջերմություն ունեցող ծծմբային գազեր և գոլորշիներ։ Կազմված է բազալտային, անդեզիտային և տրախիանդեզիտային լավաներից։ Լանջերը տեղ֊տեղ զառիթափ, տեղ֊տեղ մեղմաթեք են, որոնց մի զգալի մասը ծածկված է հողմնահարված հրաբխային ապարներով։ Ունի հրաբխային շինանյութեր ու ջերմուկներ։ Ձմեռը խիստ է, հզոր ձնածածկույթով, տարեկան տեղումները՝ 500-700 մմ։ Գերակշռում է լեռնատափաստանային և լեռնամարգագետնային բուսականությունը։

Գրականության մեջ և քարտեզներում Թոնդրակը և նրանից արևելք գտնվող Խոռի գագաթը նույնացվում են։ Թոնդրակի հրաբուխն անցյալ ղարերում ուսումնասիրել է գերմանացի երկրաբան Հ. Աբիխը[2]։

Պինդ բազալտի լավա հրաբխի մոտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 469 — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոնդրակ (հրաբուխ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 198