Jump to content

Թոմաս Չեկկոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Չեկկոն
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Իտալիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 27, 2001(2001-01-27)[1] (23 տարեկան)
Ծննդավայր՝Տիենե, Վիչենցա, Վենետո, Իտալիա
Ակումբ՝Aqua Centurions?
Հասակ՝197 սանտիմետր[2]
Քաշ՝89 կիլոգրամ[2]

Թոմաս Չեկկոն (իտալ.՝ Thomas Ceccon, հունվարի 27, 2001(2001-01-27)[1], Տիենե, Վիչենցա, Վենետո, Իտալիա), իտալացի լողորդ, մասնագիտացած 100 և 200 մետր հեռավորությունների վրա թիկնալողում: 2024 թվականի օլիմպիական 100 մետր թիկնալողի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է 2018 թվականի ամառային պատանեկան օլիմպիական խաղերին, որտեղ նվաճեց է հինգ մեդալ, այդ թվում՝ ոսկե մեդալ 50 մետր ազատ ոճում:

2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Տոկիոյում նա դուրս եկավ եզրափակիչ չորս հեռավորություններում։ Դարձավ արծաթե մեդալակիր 4 x 100 մետր ազատ ոճում, բրոնզե մեդալակիր 4 x 100 մետր թիկնալողում և խառը փոխանցումավազքում զբաղեցրեց չորրորդ տեղը[3]։

Բուդապեշտում աշխարհի առաջնությունում նա դարձավ աշխարհի չեմպիոն 100 մետր թիկնալողում՝ 51,60 վայրկյան աշխարհի նոր ռեկորդով[4]։ Նա աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց նաև 4 x 100 մետր խառը փոխանցումավազքում։

Փարիզի Օլիմպիական խաղերում նա նվաճեց բրոնզե մեդալ 4 x 100 մետր փոխանցումավազքում և դարձավ օլիմպիական չեմպիոն 100 մ թիկնալողում՝ 52,00 վայրկյան արդյունքով[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/2503339
  2. 2,0 2,1 https://www.federnuoto.it/home/nuoto/azzurri-nuoto/scheda/70:Thomas_Ceccon.html
  3. «THOMAS CECCON». tokyo2020.coni.it. Վերցված է 2024-07-31-ին.
  4. sportschau.de. «Schwimmen». sportschau.de (գերմաներեն). Վերցված է 2024-07-31-ին.
  5. «Thomas Ceccon wird mit Olympiasieg zur Legende». SportNews.bz (գերմաներեն). Վերցված է 2024-07-31-ին.