Թոմաս Կրեմեր
Թոմաս Կրեմեր Thomas Kremer | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1971 (52 տարեկան) Գերմանիա, Թրիր |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Ազգություն | գերմանացի |
Դավանանք | ուղղափառություն |
Մասնագիտություն | կաթոլիկ աստվածաբանություն արևելագիտություն |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Թոմաս Կրեմեր (գերմ.՝ Thomas Kremer, հոկտեմբերի 9, 1971, Թրիեր, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի կաթոլիկ հոգևորական, աստվածաբան, արևելագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմաս Կրեմերը ծնվել է 1971 թվականին հոկտեմբերի 9-ին Գերմանիայի Թրիր քաղաքում։ Նախնական կրթությունը Բիթբուրգում ավարտելուց հետո ընդունվել է Թրիրի հոգևոր ճեմարան։ Աստվածաբանություն և փիլիսոփայություն է ուսանել Թրիրի աստվածաբանության ֆակուլտետում, Երուսաղեմում և Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլյան համալսարանում։ 1998 թվականին ձեռնադրվում է քահանա և 1998-2001 թվականներին իր հոգևոր ծառայությունն է բերում Վալդբրայթբախում, իսկ 2001-2004 թվականներին Մորբախում։ Դրանից հետո Կրեմերը Բամբերգում պրոֆեսոր Պետեր Բրունսի մոտ ուսանում է ասորական բանասիրություն և աստվածաբանություն։ 2009 թվականին Թրիրում բարեհաջող կերպով պաշտպանում է դոկտորական ատենախոսություն Եփրեմ Ասորու Ծննդոց գրքի մեկնության վերաբերյալ, որի համար 2011 թվականին ստանում է Թրիրի աստվածաբանության ֆանկուլտետի «Հերոնիմոս» մրցանակը (Hieronymus-Preis)[2]։ Կրեմերն այնուհետև եբրայերեն, ասորերեն, Աստվածաշնչի ներածություն և Հին Եկեղեցու պատմություն է դասավանդում Մայնի Ֆրանկֆուրտի Սուրբ Գևորգ փիլիսոփայական-աստվածաբանական բարձրագույն ուսումնական հաստատությունում, Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարանում, ինչպես նաև Թրիրի աստվածաբանության ֆակուլտետում։ 2014 թվականին նշանակվել է Այխշտետում գտնվող Կոլլեգիում Օրիենտալե էկումենիկ կրթական հաստատության փախռեկտոր[3]։ 2015 թվականին Էսսենում Մելքիտ Կաթոլիկ Եկեղեցու պատրիարք Գրիգոր Գ Լահամի կողմից ստացել է արքիմանդրիտի աստիճան՝ այսպիսով դառնալով Մելքիտ Կաթոլիկ Եկեղեցու ներկայացուցիչներից մեկը Գերմանիայում[4]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմաս Կրեմերը Այխշտետ-Ինգոլշտադի Կաթոլիկ համալսարանին կից գործող Քրիստոնյա Արևելք գիտական կենտրոնի անդամ է[5]։ Նա նաև Թրիրում արևելյան աստվածաբանական աղբյուրների հրատարակությամբ զբաղվող „Sophia – Quellen östlicher Theologie“ հրատարակչության ակտիվ գիտաշխատողներից մեկն է[6]։ Կրեմերն աշխատակցում է «Արևելքի Եկեղեցի» („Kirchen des Ostens“) կաթոլիկ բարեգործական կազմակերպությանը։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Iso Baumer (Hrsg.)։ Nerses von Lambron - Die Ungeduld der Liebe; unter Mitarbeit von Franz Mali, Abel Manoukian, Boghos Levon Zekiyan und Thomas Kremer, Paulinus Verlag, Trier; 2013; ISBN 978-3-7902-1460-4
- Thomas Kremer։ Mundus primus. Die Geschichte der Welt und des Menschen von Adam bis Noach im Genesiskommentar Ephräms des Syrers (Corpus Scriptorum Christianorum Orientalium; 641), Leuven 2012, Peeters, ISBN 978-90-429-2566-3
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ http://www.bistum-eichstaett.de/cor/aktuell/vizerektor-dr-thomas-kremer-zum-archimandriten-erhoben/(չաշխատող հղում)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|