Կոլլեգիում Օրիենտալե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլլեգիում Օրիենտալե
Изображение логотипа
ՀապավումCOr
Տեսակճեմարան
Հիմնադրված է1998
ՌեկտորՕլեկսանդր ավագ քահանա Պետրինկո (Ռեկտոր)
արքիմանդրիտ Թոմաս Կրեմեր (Փոխռեկտոր)
Ուսանողներ38
ԵրկիրԳերմանիա Գերմանիա,
ՏեղագրությունԲավարիա, Այխշտետ
ՀասցեLeonrodplatz 3, 85702 Eichstätt, Deutschland (Germany)
Կայքcollegium-orientale.de
Գերմանիա Գերմանիա, դեռ չունի [[Կաղապար:Տեղորոշման քարտեզ Գերմանիա Գերմանիա,|տեղորոշման քարտեզներ]].
 Collegium Orientale Վիքիպահեստում

Կոլլեգիում Օրիենտալե (գերմ.՝ Collegium Orientale), էկումենիկ բնույթի կաթոլիկ հոգևոր ճեմարան, որի նպատակն է Կաթոլիկ արևելյան ինչպես նաև ոչ կաթոլիկ արևելյան Եկեղեցիների համար հոգևորականների պատրաստությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլլեգիում Օրիենտալեն հիմնադրվել է 1998 թվականի սեպտեմբերի 1-ին Գերմանիայի Բավարիա երկրամասի Այխշտետ քաղաքում՝ Անդրեաս Թիրմայերի (Andreas Thiermeyer) կողմից և Աշխշտետի եպիսկոպոս Վալտեր Միքսայի (Walter Mixa) անմիջական աջակցությամբ։ Այն Այխշտետի կաթոլիկ թեմին (Bistum Eichstätt) պատկանող հոգևոր կրթական հաստատություն է և գտնվում է Այխշտետի եպիսկոպոսի անմիջական տնօրինության ներքո։

Առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլլեգիում Օրիենտալեում ուսանում են շուրջ 40 ուսանողներ Կաթոլիկ արևելյան (Մարոնիական Կաթոլիկ, Ասորի Մալաբար Կաթոլիկ, Ասորի Մալանկար Կաթոլիկ, Ուկրաինական, Հունգարական, Սլովակական հունակաթոլիկ) ինչպես նաև Հին Արևելյան Ուղղափառ (Հայաստանեայց Առաքելական) և Բյուզանդական ավանդույթին պատկանող Ուղղափառ (Վրաց Ուղղափառ, Մոսկվայի պատրիարքարանին ենթակա Ուկրաինական Ուղղափառ) Եկեղեցիներից։ Այս հոգևոր կրթական հաստատության առաքելությունն է պատրաստել աստվածաբանական որակյալ կրթությամբ հոգևորականներ, որոնք իրենց հետագա ծառայությունը կբերեն իրենց եկեղեցիներում։ Ինչպես նաև նպաստել զանազան Արևելյան Եկեղեցիների ծիսական, աստվածաբանական ավանդույթների փոխճանաչմանը և էկումենիկ երկխոսությանը։ Կոլլեգիում Օրիենտալեի ուսանողներն իրենց աստվածաբանական կրթությունը ստանում են Այխշտետ-Ինգոլշտադի Կաթոլիկ համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում։ Աստվածաբանական կրթության կազմակերպմանը զուգահեռ Կոլլեգիում Օրիենտալեի ղեկավարությունն կազմակերպում է զանազան միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են նպաստելու արևելքի քրիստոնյա ժողովուրդների պատմությանը և մշակույթին առնչվող զանազան խնդիրների լուսաբանմանը։ Այսպես օրինակ Կոլլեգիում Օրիենտալեի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում կազմակերպվեց հիշատակի միջոցառում[1]։

Ծիսական կանոնակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլլեգիում Օրիենտալեի հիմնական ծիսական ավանդությունը (Ս. Պատարագ, Ժամերգություններ) բյուզանդականն է՝ գերմաներեն լեզվով[2] , սակայն կանոնակարգված կերպով պարբերաբար կատարվում են նաև մյուս եկեղեցական ավանդույթիներին պատկանող (ասորական, հայկական, և այլն) աստվածապաշտություն։ Կոլլեգիում Օրիենտալեում առկա են նաև ասորական և ղպտական մատուռներ։

Ղեկավար կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 - 2008 - Անդրեաս Թիրմայեր (Archimandrit Dr. Andreas Thiermeyer)
  • 2008 - 2014 - Պաուլ Շմիդտ (Msgr. Paul Schmidt)
  • 2014 - Օլեկսանդր Պետրինկո (Erzpriester Dr. Oleksandr Petrynko)

Փոխռեկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 - 2014 - Օլեկսանդր Պետրինկո (Erzpriester Dr. Oleksandr Petrynko)
  • 2014 - 2016 - Թոմաս Կրեմեր (Archimandrit Dr. Thomas Kremer)
  • 2016 - Ֆրանցիսկուս Սուքքար (P. Franziskus Succar)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kusche, Dagmar (2015). Frage nach der menschlichen Schuld. Eichstätter Collegium Orientale erinnert an Völkermord an den Armeniern vor 100 Jahren. Donaukurier No. 139, 20./21. Juni 2015. Kreitmeir, Klaus: Das Jahr des großen Verbrechens. Gedenkveranstaltung im Collegium Orientale zum Genozid an den Armeniern vor 100 Jahren. In: Kirchenzeitung für das Bistum Eichstätt, Nr. 25, 21. Juni 2015, S. 13.
  2. «Die Zielsetzung des Collegium Orientale». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլլեգիում Օրիենտալե» հոդվածին։