Բրեթ Թոմաս
Բրեթ Թոմաս | |
---|---|
Բրեթ Թոմասը ձերբակալությունից հետո | |
Ի ծնե անուն | Brett Matthew PaulThomas |
Ծննդյան ամսաթիվ | 1959 |
Ծննդավայր | Կալիֆոռնիա նահանգի Օրինջ շրջան[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Պատիժ | Ցմահ ազատազրկում՝ պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքով |
Սպանություն | |
Զոհերի թիվ | 4 |
Սպանության շրջան | 1977 թվականի հունվարի 21-29 |
Սպանության հիմնական տարածք | Կալիֆոռնիա նահանգի Օրինջ շրջան |
Սպանության եղանակ | հրազենի օգտագործում |
Դրդապատճառ | Սեռական, կողոպուտի վկաների ոչնչացում |
Ձերբակալության ամսաթիվ | 1977 թվականի փետրվարի 4 |
Բրեթ Մեթյու Փոլ Թոմաս (անգլ.՝ Brett Matthew Paul Thomas, 1959), ամերիկացի սերիական մարդասպան։ Թոմասը հանցակից Մարկ Տիչի հետ 1977 թվականի հունվարին Կալիֆոռնիա նահանգի Օրինջ շրջանում չորս դաժան սպանություններից բաղկացած շարք է կատարել՝ տարբեր դրդապատճառներով։ Օրինջ շրջանի իշխանությունները Բրեթ Թոմասին ճանաչել են շրջանի տարածքում գործող ամենադաժան սերիական մարդասպաններից մեկը։ Թոմասի գործով բացառիկությունը տալիս է այն փաստը, որ մի շարք սպանություններ կատարելու ժամանակ նա և նրա հանցակից Մարկ Տիչը համապատասխանաբար 18 և 17 տարեկան էին[2]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրեթ Մեթյու Փոլ Թոմասը ծնվել է 1959 թվականի հունվարի 5-ին Օրինջ շրջանի տարածքում։ Մեծացել է սոցիալապես անապահով միջավայրում։ 1970-ական թվականներին Թոմասը բնակվել է Կալիֆոռնիա նահանգի Սթենթոն քաղաքում՝ «Stanton Appartment Complex» բնակելի համալիրում, որը հիմնականում բնակեցված է հասարակության մարգինալ շերտերի և քրեական ենթամշակույթին պատկանող ներկայացուցիչների կողմից։ Բնակարանային համալիրն ստացել է «Կենդանաբանական այգի» (անգլ.՝ Zoo) մականունը՝ համալիրում քրեածին իրավիճակի պատճառով։ Բրեթ Թոմասը վաղ տարիքից սկսել է ցույց տալ հակասոցիալական վարքագծի նշաններ, 1970-ական թվականների կեսերին անբավարար առաջադիմության և քրոնիկ բացակայությունների պատճառով Թոմասը թողել է դպրոցը և սկսել վարել քրեական ապրելակերպ[3][4]։
Սպանությունների շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թվականի հունվարի 21-ին 18-ամյա Բրեթ Թոմասը որոշել է կողոպտել 20-ամյա Լորա Սթոութոնի բնակարանը։ Թոմասի հանցակիցը նրա մտերիմ ընկերն է և հարևանը՝ 17-ամյա Մարկ Տիտը, որի հետ Թոմասը բազմիցս կողոպուտներ և գողություն է կատարել։ Կողոպուտի ժամանակ Սթոութոնը վերադարձել է տուն և բռնել երկու կողոպտիչներին։ Թոմասը և Տիչը բռնել են աղջկան, նրան նստեցրել իրենց ավտոմեքենայի բեռնախցիկում և տարել Օրինջ շրջանի անապատային տարածք, որտեղ գիշերը բռնաբարել են նրան և վկաներից ազատվելու նպատակով գնդակահարել 22-մմ տրամաչափի հրացանից։ Այդ սպանությունը կատարել է Մարկ Տիչը։
1977 թվականի հունվարի 24-ին Թոմասը և Տիչը ներխուժել են Գարդեն Գրովի շրջանում գտնվող կաթնամթերքի խանութ՝ կողոպուտի նպատակով։ Կողոպուտի ընթացքում Թոմասը գնդակահարել է խանութի տիրոջը՝ 35-ամյա Էֆրաիմ Քրիստիանին։ Սպանելով վկային՝ հանցագործները հափշտակել են նրա իրերն ու թանկարժեք իրերը, սակայն չեն կարողացել բացել գումարով լի դրամարկղը։ 1977 թվականի հունվարի 29-ի վաղ առավոտյան Բրեթ Թոմասը ծրագրել է բիլիարդի ակումբի և լվացքատան կողոպուտը։ Հանցագործները հետևել են, թե ինչպես է երկու հաստատությունները փակել դրանց սեփականատեր Օբրի Դունկանը։ Այդ գիշեր նրանք հետևել են Օբրի Դունկանին դեպի նրա տունը, որտեղ տան շեմին հարձակում են գործել նրա վրա։ Հարձակման ընթացքում Թոմասը Դունկանին սպանել է 22 մմ տրամաչափի հրացանից, իսկ Մարկ Տիչը խուզարկել է դիակը՝ հափշտակելով բանալիները։ Կրակոցների ընթացքում հանցագործների գործողությունները գրավել են ուշադրությունը, որի հետևանքն Է դարձել Դունկանի կնոջ և նրա դուստրերից մեկի՝ 18-ամյա Դենիզ Դունկանի տան շեմին հայտնվելը, որոնց նույնպես Բրեթ Թոմասը գնդակահարել է։ Դենիզ Դունկանը հրազենային երեք վնասվածք է ստացել և շուտով մահացել։
Սպանություններից հետո Թոմասը և Մարկ Տիչը վերադարձել են բիլիարդի ակումբ և ներխուժել են նրա տարածք։ Որոշ արժեքավոր իրեր վերցնելով՝ հանցագործները, ինչպես կաթնամթերքի խանութի կողոպուտի դեպքում, չէին կարողացել բացել դրամարկղը և հասույթը վերցրել են այն բանից հետո, երբ մեքենա է կանգ է առել այդ հաստատության մոտ, որտեղից դուրս էր եկել անհայտ անձը, որն իր արտաքին տեսքով ստիպել է ավազակներին հեռանալ կողոպուտի վայրից։ Հաջորդ օրերին Բրեթ Թոմասը Տիչի հետ ևս մի քանի հաջող կողոպուտ ու գողություն է կատարել[5][6]։
Ձերբակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թվականի փետրվարի 4-ին Սան Բերնարդինո շրջանի տարածքում Բրեթ Թոմասի և Մարկ Տիչի ավտոմեքենան կանգնեցվել է անձը հաստատող փաստաթղթի ստուգման համար։ Զննությամբ պարզվել է, որ ավտոմեքենան հափշտակված է և գտնվում է հետախուզման մեջ։ Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 22 մմ տրամաչափի հրացան, արժեք ներկայացնող իրեր, արյան հետքեր և հանցագործություն բացահայտող այլ ապացույցներ։ Կասկածյալներին բերման են ենթարկել, տարել ոստիկանության Անահայմի բաժանմունք և հարցաքննել[5][6]։
Դատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետաքննության ժամանակ Թոմասն ու Տիչը հավատարիմ են մնացել անմեղության կանխավարկածի սկզբունքին և հրաժարվել են հաշտվել հետաքննության հետ։ Միայն այն բանից հետո, երբ դատաձգաբանական փորձաքննությունը հաստատել է այն փաստը, որ բոլոր զոհերն իսկապես սպանվել են կասկածյալին պատկանող զենքից, Բրեթ Թոմասը և Մարկ Տիչը 1977 թվականի օգոստոսին իրենց նկատմամբ մահապատիժը չեղյալ հայտարարելու դիմաց մեղքը ճանաչելու մասին համաձայնության են եկել։ Թոմասն իրեն մեղավոր է ճանաչել երեք սպանությունների, մարդու առևանգման և մի քանի կողոպուտների կատարման մեջ։ Նրա հանցակից Մարկ Տիչն իրեն մեղավոր է ճանաչել մեկ սպանության, մարդու առևանգման, ոստիկանության աշխատակցի կյանքի նկատմամբ ոտնձգության, մասնավոր սեփականության տարածք ներթափանցելու և կոտրելու մեջ։ Հանցագործների դատավարությունը սկսվել է 1977 թվականի աշնանը։
Հիմնվելով արդարադատության գործարքի վրա՝ 1977 թվականի հոկտեմբերի 17-ին երկու մարդասպանները դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ 7 տարվա ազատազրկման պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդություն ներկայացնելու իրավունքով[7]։
Կալանքի ընթացքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ Բրեթ Թոմասին թույլ են տվել վաղաժամկետ պայմանական ազատման միջնորդություն ներկայացնել արդեն 1983 թվականի փետրվարին, սակայն նրան մերժել են։ Հետագա տարիներին Թոմասը միջնորդություններ է ներկայացրել ևս 14 անգամ, սակայն նրան մշտապես մերժել են[8] ազատ արձակել զոհերի հարազատների բողոքի և դեվիանտ վարքի պատճառով[9][10]։ 1977-2015 թվականներին Թոմասը 56 անգամ պատասխանատվության է ենթարկվել կանոնների խախտման և բռնության հետ կապված հակաօրինական գործողություններ կատարելու համար։ Մոտ 20 տարի Բրեթ Թոմասը գտնվել է սուպրեմասիստների բանտային խմբավորման մեջ։ Վերջին անգամ Թոմասի հերթական պայմանական-վաղաժամկետ ազատման լսումները տեղի են ունեցել 2015 թվականի ապրիլին, սակայն նրան կրկին մերժել են և արգելել են միջնորդություններ ներկայացնել մինչև 2022 թվականը[11][12]։
Նրա հանցակից Մարկ Ուեյն Տիչը 1983 թվականից սկսած 8 անգամ պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդություն է ներկայացրել, սակայն նրան նույնպես մերժել են զոհերի հարազատների բողոքի պատճառով։ Բանտում գտնվելու ընթացքու Մարկ Տիչն ավարտել է դպրոցը, ստացել միջնակարգ կրթության վկայականը, յուրացրել զոդողի մասնագիտությունը և բարձրագույն կրթություն ստացել Չեպմենի համալսարանում։ Բանտերում անցկացրած տարիների ընթացքում Տիչը դարձել է «Քրիստոսի եկեղեցու» ակտիվ հետևորդը և կողմնակիցը։ Նրա հերթական դատական լսումները պետք է տեղի ունենային 2014 թվականի մայիսին, սակայն Մարկ Տիչը մահացել է 2014 թվականի ապրիլի 22-ին՝ Սան Քվենտինի բանտում[13][14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «THE BIRTH OF BRETT THOMAS» (անգլերեն).
- ↑ «Worst serial killer in Orange County history denied parole» (անգլերեն).
- ↑ «Parole denied for 1977 O.C. killer» (անգլերեն).
- ↑ «Man who went on 9-day killing spree in 1977 denied parole» (անգլերեն).
- ↑ 5,0 5,1 «RE: Parole Consideration Hearing and Opposition for Brett Paul Thomas, CDC #B87334» (անգլերեն).
- ↑ 6,0 6,1 «She'll face men who killed father, sister» (անգլերեն).
- ↑ «OFFICE OF THE DISTRICT ATTORNEY ORANGE COUNTY, CALIFORNIA TONY RACKAUCKAS, DISTRICT ATTORNEY» (անգլերեն).
- ↑ «Inmate Board Actions Inmate Name THOMAS, BRETT M PCDCR Number B87334 Parole Eligible Date (Month/Year) 01/1986» (անգլերեն).(չաշխատող հղում)
- ↑ «Survivor thwarted in bid to face killer» (անգլերեն).
- ↑ «Woman travels to oppose parole of man who killed father, sister» (անգլերեն).
- ↑ «SoCal Woman Fights to Keep "Evil" Killer Behind Bars in 1977 Slayings» (անգլերեն).
- ↑ «O.C. serial killer denied parole, can try again in seven years» (անգլերեն).
- ↑ «Remembering the Life of Mark Titch» (անգլերեն).
- ↑ «Mark Wayne Titch» (անգլերեն).