Jump to content

Բրեթ Թոմաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրեթ Թոմաս
Պատկեր
Բրեթ Թոմասը ձերբակալությունից հետո
Ի ծնե անունBrett Matthew PaulThomas
Ծննդյան ամսաթիվ1959
ԾննդավայրԿալիֆոռնիա նահանգի Օրինջ շրջան[1]
ՔաղաքացիությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ՊատիժՑմահ ազատազրկում՝ պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքով
Սպանություն
Զոհերի թիվ4
Սպանության շրջան1977 թվականի հունվարի 21-29
Սպանության հիմնական տարածքԿալիֆոռնիա նահանգի Օրինջ շրջան
Սպանության եղանակհրազենի օգտագործում
ԴրդապատճառՍեռական, կողոպուտի վկաների ոչնչացում
Ձերբակալության ամսաթիվ1977 թվականի փետրվարի 4

Բրեթ Մեթյու Փոլ Թոմաս (անգլ.՝ Brett Matthew Paul Thomas, 1959), ամերիկացի սերիական մարդասպան։ Թոմասը հանցակից Մարկ Տիչի հետ 1977 թվականի հունվարին Կալիֆոռնիա նահանգի Օրինջ շրջանում չորս դաժան սպանություններից բաղկացած շարք է կատարել՝ տարբեր դրդապատճառներով։ Օրինջ շրջանի իշխանությունները Բրեթ Թոմասին ճանաչել են շրջանի տարածքում գործող ամենադաժան սերիական մարդասպաններից մեկը։ Թոմասի գործով բացառիկությունը տալիս է այն փաստը, որ մի շարք սպանություններ կատարելու ժամանակ նա և նրա հանցակից Մարկ Տիչը համապատասխանաբար 18 և 17 տարեկան էին[2]։

Բրեթ Մեթյու Փոլ Թոմասը ծնվել է 1959 թվականի հունվարի 5-ին Օրինջ շրջանի տարածքում։ Մեծացել է սոցիալապես անապահով միջավայրում։ 1970-ական թվականներին Թոմասը բնակվել է Կալիֆոռնիա նահանգի Սթենթոն քաղաքում՝ «Stanton Appartment Complex» բնակելի համալիրում, որը հիմնականում բնակեցված է հասարակության մարգինալ շերտերի և քրեական ենթամշակույթին պատկանող ներկայացուցիչների կողմից։ Բնակարանային համալիրն ստացել է «Կենդանաբանական այգի» (անգլ.՝ Zoo) մականունը՝ համալիրում քրեածին իրավիճակի պատճառով։ Բրեթ Թոմասը վաղ տարիքից սկսել է ցույց տալ հակասոցիալական վարքագծի նշաններ, 1970-ական թվականների կեսերին անբավարար առաջադիմության և քրոնիկ բացակայությունների պատճառով Թոմասը թողել է դպրոցը և սկսել վարել քրեական ապրելակերպ[3][4]։

Սպանությունների շարք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականի հունվարի 21-ին 18-ամյա Բրեթ Թոմասը որոշել է կողոպտել 20-ամյա Լորա Սթոութոնի բնակարանը։ Թոմասի հանցակիցը նրա մտերիմ ընկերն է և հարևանը՝ 17-ամյա Մարկ Տիտը, որի հետ Թոմասը բազմիցս կողոպուտներ և գողություն է կատարել։ Կողոպուտի ժամանակ Սթոութոնը վերադարձել է տուն և բռնել երկու կողոպտիչներին։ Թոմասը և Տիչը բռնել են աղջկան, նրան նստեցրել իրենց ավտոմեքենայի բեռնախցիկում և տարել Օրինջ շրջանի անապատային տարածք, որտեղ գիշերը բռնաբարել են նրան և վկաներից ազատվելու նպատակով գնդակահարել 22-մմ տրամաչափի հրացանից։ Այդ սպանությունը կատարել է Մարկ Տիչը։

1977 թվականի հունվարի 24-ին Թոմասը և Տիչը ներխուժել են Գարդեն Գրովի շրջանում գտնվող կաթնամթերքի խանութ՝ կողոպուտի նպատակով։ Կողոպուտի ընթացքում Թոմասը գնդակահարել է խանութի տիրոջը՝ 35-ամյա Էֆրաիմ Քրիստիանին։ Սպանելով վկային՝ հանցագործները հափշտակել են նրա իրերն ու թանկարժեք իրերը, սակայն չեն կարողացել բացել գումարով լի դրամարկղը։ 1977 թվականի հունվարի 29-ի վաղ առավոտյան Բրեթ Թոմասը ծրագրել է բիլիարդի ակումբի և լվացքատան կողոպուտը։ Հանցագործները հետևել են, թե ինչպես է երկու հաստատությունները փակել դրանց սեփականատեր Օբրի Դունկանը։ Այդ գիշեր նրանք հետևել են Օբրի Դունկանին դեպի նրա տունը, որտեղ տան շեմին հարձակում են գործել նրա վրա։ Հարձակման ընթացքում Թոմասը Դունկանին սպանել է 22 մմ տրամաչափի հրացանից, իսկ Մարկ Տիչը խուզարկել է դիակը՝ հափշտակելով բանալիները։ Կրակոցների ընթացքում հանցագործների գործողությունները գրավել են ուշադրությունը, որի հետևանքն Է դարձել Դունկանի կնոջ և նրա դուստրերից մեկի՝ 18-ամյա Դենիզ Դունկանի տան շեմին հայտնվելը, որոնց նույնպես Բրեթ Թոմասը գնդակահարել է։ Դենիզ Դունկանը հրազենային երեք վնասվածք է ստացել և շուտով մահացել։

Սպանություններից հետո Թոմասը և Մարկ Տիչը վերադարձել են բիլիարդի ակումբ և ներխուժել են նրա տարածք։ Որոշ արժեքավոր իրեր վերցնելով՝ հանցագործները, ինչպես կաթնամթերքի խանութի կողոպուտի դեպքում, չէին կարողացել բացել դրամարկղը և հասույթը վերցրել են այն բանից հետո, երբ մեքենա է կանգ է առել այդ հաստատության մոտ, որտեղից դուրս էր եկել անհայտ անձը, որն իր արտաքին տեսքով ստիպել է ավազակներին հեռանալ կողոպուտի վայրից։ Հաջորդ օրերին Բրեթ Թոմասը Տիչի հետ ևս մի քանի հաջող կողոպուտ ու գողություն է կատարել[5][6]։

Ձերբակալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականի փետրվարի 4-ին Սան Բերնարդինո շրջանի տարածքում Բրեթ Թոմասի և Մարկ Տիչի ավտոմեքենան կանգնեցվել է անձը հաստատող փաստաթղթի ստուգման համար։ Զննությամբ պարզվել է, որ ավտոմեքենան հափշտակված է և գտնվում է հետախուզման մեջ։ Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 22 մմ տրամաչափի հրացան, արժեք ներկայացնող իրեր, արյան հետքեր և հանցագործություն բացահայտող այլ ապացույցներ։ Կասկածյալներին բերման են ենթարկել, տարել ոստիկանության Անահայմի բաժանմունք և հարցաքննել[5][6]։

Հետաքննության ժամանակ Թոմասն ու Տիչը հավատարիմ են մնացել անմեղության կանխավարկածի սկզբունքին և հրաժարվել են հաշտվել հետաքննության հետ։ Միայն այն բանից հետո, երբ դատաձգաբանական փորձաքննությունը հաստատել է այն փաստը, որ բոլոր զոհերն իսկապես սպանվել են կասկածյալին պատկանող զենքից, Բրեթ Թոմասը և Մարկ Տիչը 1977 թվականի օգոստոսին իրենց նկատմամբ մահապատիժը չեղյալ հայտարարելու դիմաց մեղքը ճանաչելու մասին համաձայնության են եկել։ Թոմասն իրեն մեղավոր է ճանաչել երեք սպանությունների, մարդու առևանգման և մի քանի կողոպուտների կատարման մեջ։ Նրա հանցակից Մարկ Տիչն իրեն մեղավոր է ճանաչել մեկ սպանության, մարդու առևանգման, ոստիկանության աշխատակցի կյանքի նկատմամբ ոտնձգության, մասնավոր սեփականության տարածք ներթափանցելու և կոտրելու մեջ։ Հանցագործների դատավարությունը սկսվել է 1977 թվականի աշնանը։

Հիմնվելով արդարադատության գործարքի վրա՝ 1977 թվականի հոկտեմբերի 17-ին երկու մարդասպանները դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ 7 տարվա ազատազրկման պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդություն ներկայացնելու իրավունքով[7]։

Կալանքի ընթացքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Բրեթ Թոմասին թույլ են տվել վաղաժամկետ պայմանական ազատման միջնորդություն ներկայացնել արդեն 1983 թվականի փետրվարին, սակայն նրան մերժել են։ Հետագա տարիներին Թոմասը միջնորդություններ է ներկայացրել ևս 14 անգամ, սակայն նրան մշտապես մերժել են[8] ազատ արձակել զոհերի հարազատների բողոքի և դեվիանտ վարքի պատճառով[9][10]։ 1977-2015 թվականներին Թոմասը 56 անգամ պատասխանատվության է ենթարկվել կանոնների խախտման և բռնության հետ կապված հակաօրինական գործողություններ կատարելու համար։ Մոտ 20 տարի Բրեթ Թոմասը գտնվել է սուպրեմասիստների բանտային խմբավորման մեջ։ Վերջին անգամ Թոմասի հերթական պայմանական-վաղաժամկետ ազատման լսումները տեղի են ունեցել 2015 թվականի ապրիլին, սակայն նրան կրկին մերժել են և արգելել են միջնորդություններ ներկայացնել մինչև 2022 թվականը[11][12]։

Նրա հանցակից Մարկ Ուեյն Տիչը 1983 թվականից սկսած 8 անգամ պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդություն է ներկայացրել, սակայն նրան նույնպես մերժել են զոհերի հարազատների բողոքի պատճառով։ Բանտում գտնվելու ընթացքու Մարկ Տիչն ավարտել է դպրոցը, ստացել միջնակարգ կրթության վկայականը, յուրացրել զոդողի մասնագիտությունը և բարձրագույն կրթություն ստացել Չեպմենի համալսարանում։ Բանտերում անցկացրած տարիների ընթացքում Տիչը դարձել է «Քրիստոսի եկեղեցու» ակտիվ հետևորդը և կողմնակիցը։ Նրա հերթական դատական լսումները պետք է տեղի ունենային 2014 թվականի մայիսին, սակայն Մարկ Տիչը մահացել է 2014 թվականի ապրիլի 22-ին՝ Սան Քվենտինի բանտում[13][14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «THE BIRTH OF BRETT THOMAS» (անգլերեն).
  2. «Worst serial killer in Orange County history denied parole» (անգլերեն).
  3. «Parole denied for 1977 O.C. killer» (անգլերեն).
  4. «Man who went on 9-day killing spree in 1977 denied parole» (անգլերեն).
  5. 5,0 5,1 «RE: Parole Consideration Hearing and Opposition for Brett Paul Thomas, CDC #B87334» (անգլերեն).
  6. 6,0 6,1 «She'll face men who killed father, sister» (անգլերեն).
  7. «OFFICE OF THE DISTRICT ATTORNEY ORANGE COUNTY, CALIFORNIA TONY RACKAUCKAS, DISTRICT ATTORNEY» (անգլերեն).
  8. «Inmate Board Actions Inmate Name THOMAS, BRETT M PCDCR Number B87334 Parole Eligible Date (Month/Year) 01/1986» (անգլերեն).(չաշխատող հղում)
  9. «Survivor thwarted in bid to face killer» (անգլերեն).
  10. «Woman travels to oppose parole of man who killed father, sister» (անգլերեն).
  11. «SoCal Woman Fights to Keep "Evil" Killer Behind Bars in 1977 Slayings» (անգլերեն).
  12. «O.C. serial killer denied parole, can try again in seven years» (անգլերեն).
  13. «Remembering the Life of Mark Titch» (անգլերեն).
  14. «Mark Wayne Titch» (անգլերեն).