Թոմաս Բրեգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Բրեգ
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Նորիջի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր նոյեմբերի 9, 1810(1810-11-09)[1][2]
Ծննդավայր Ուորենթոն, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[1]
Վախճանի օր հունվարի 21, 1872(1872-01-21)[1][2] (61 տարեկան)
Վախճանի վայր Ռոլի, ԱՄՆ[1]
Թաղված Historic Oakwood Cemetery[1]
Քաղաքացիություն  ԱՄՆ
 
Ինքնագիր Изображение автографа

Թոմաս Բրեգ (անգլ.՝ Thomas Bragg, նոյեմբերի 9, 1810(1810-11-09)[1][2], Ուորենթոն, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[1] - հունվարի 21, 1872(1872-01-21)[1][2], Ռոլի, ԱՄՆ[1]), ամերիկացի փաստաբան և քաղաքական գործիչ։ Հյուսիսային Կարոլինայի նահանգապետ (1855-1859)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեգը ինը տարի սովորել է Ուորետոնի ակադեմիայում, ապա երեք տարի Կոնեկտիկուտ քաղաքում գտնվող Ռազմական ակադեմիայում։

Նա վարել է քաղաքականություն և 1842 թվականին ընտրվել Հյուսիսային Կարոլինայի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, որտեղ նա ղեկավարում էր իրավաբանական կոմիտեն։ 1844, 1848 և 1852 թվականներին Բրեգը Դեմոկրատական կուսակցության համագումարի պատվիրակ էր[3]։

1855-1859 թվականներին նա Հյուսիսային Կարոլինայի նահանգապետն էր, այնուհետև 1859 թվականին Դեմոկրատական կուսակցության կողմից ընտրվեց ԱՄՆ-ի Սենատում։ 1861 թվականի մարտի 8-ին թողեց Սենատը, դրանից հետո՝ 1861 թվականի հուլիսի 11-ին պաշտոնապես հեռացվեց պալատից՝ սադրանքներ իրականացնելու համար[4]։ 1861 թվականին Բրեգը դարձավ Կոնֆեդերացիայի գլխավոր դատախազ։ Նա իր օրագրում նշել է, որ նոր աշխատանքը հիասթափեցրել է նրան, քանի որ նախագահ Ջեֆորսոն Դևիսը հաշվի չի առել իր կարծիքը4։ Բրեգը իր ժամանակը նվիրաբերել է անձանց իրավունքների պաշտպանությանը։

1837 թվականի հոկտեմբերին նա ամուսնացել է։ 1862 թվականի նոյեմբերի 7-ին տեղափոխվել է Ռոլի և դարձել Կոնֆեդերացիայի նախագահի անձնական ներկայացուցիչ։

Քաղաքացիական պատերազմից հետո վերադարձել է փաստաբանական և քաղաքական գործունեությունը։

Թոմաս Բրեգը մահացել է 1872 թվականի հունվարի 21-ին Ռոլիում։ Ջեքսոն քաղաքում մինչ օրս պահպանվել և դարձել է թանգարան[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=b000759
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 NCpedia
  3. Pitts C. E. BRAGG, Thomas (англ.). Dictionary of North Carolina Biography (University of North Carolina Press.). NCpedia. Проверено 20 декабря 2014.
  4. BRAGG, Thomas, (1810 - 1872) (англ.). Biographical Directory. United States Congress. Проверено 20 декабря 2014.
  5. THOMAS BRAGG (англ.). North Carolina Highway Historical Marker Program. North Carolina Department of Cultural Resources. Проверено 20 декабря 2014.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «North Carolina Governor Thomas Bragg». Former Governors' Bios (անգլերեն). National Governors Association. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.