Թոլգա Սարըթաշ
![]() թուրքերեն՝ Tolga Sarıtaş | |
---|---|
Ծնվել է | մայիսի 30, 1991[1] (31 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան և մոդել |
Թոլգա Սարըթաշ (թուրքերեն՝ Tolga Sarıtaş, մայիսի 30, 1991[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասան։ Նկարահանվել է «Երդում» հեռուստասերիալում, որը ցուցադրվել է թուրքական Star TV-ով։
Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոլգա Սարըթաշը ծնվել է 1991 թվականի մայիսի 30-ին Ստամբուլում[2]։ Մանկուց Թոլգան հետաքրքրվել է երաժշտությամբ։ Հարցազրույցներից մեկում Թոլգան նշել է, որ եթե չդառնար դերասան, զբաղվելու էր երաժշտությամբ։ Դեռ դպրոցական տարիքում սովորել է նվագել կիթառ։ Դեռահաս տարիքում մասնակցել է մի քանի խմբերի համերգների՝ ներառված լինելով երաժշտական խմբերի կազմում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև ֆիլմերում և սերիալներում նկարահանվելը, Թոլգա Սարըթաշը խաղացել է թատրոնում։ Կինեմատոգրաֆիայում նրա կարիերան սկսվել է 2006 թվականին։ Նկարահանվելով երկրորդական մի քանի դերերում, նրան հրավիրել են նկարահանվելու Հոյակապ դար հեռուստասերիալում, որտեղ նա պետք է մարմնավորեր Շեհզադե Ջիհանգիրի դերը։ Վերջինս հեռուստասերիալի առանցքային դերերից մեկն էր։ Նրա խաղընկերները դարձան հայտնի թուրք դերասաններ Հալիտ Էրգենչը, Մերյեմ Ուզերլին, Մեհմեդ Գյունսյուրը, Նուր Ֆեթթահօղլուն, Էնգին Օզթյուրքը, Նեբահաթ Չեհրեն, Օքան Յալաբիքը և ուրիշներ։ Հեռուստասերիալը մեծ հեղինակություն ուներ ոչ միայն Թուրքիայում, այլ նաև ողջ աշխարհում։ Հեռուստասերիալում Թոլգան նկարահանվել է 2013- 2014 թվականներին։ Մինչ այդ նա նկարահանվել էր «Սև ամպ» և «Միայնակ ամրոցում» ֆիլմերում։ Հեռուստասերիալում նկարահանվելուց հետո նա մի շարք առաջարկներ է ստացել թուրք տարբեր ռեժիսորներից։ Դրանցից մեկը «Գյունեշի դուստրերը» հեռուստասերիալն էր, որը մեծ հեղինակություն բերեց դերասանին։ Դրանից հետո նա նկարահանվել է նաև «Մեծ արտաքսում» հեռուստասերիալում և «Իմ անունն է Գյուլչեթե» մելոդրամայում։ Նկարահանվել է «Երդում» հեռուստասերիալում, որը ցուցադրվել է թուրքական Star TV-ով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Beyazperde։ «Tolga Sarıtaş»։ Beyazperde (թուրքերեն)։ Վերցված է 2017-07-12
|