Նեբահաթ Չեհրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նեբահաթ Չեհրե
Nebahat Çehre.jpg
Ծնվել էմարտի 15, 1944(1944-03-15)[1] (75 տարեկան)
ԾննդավայրՍամսուն, Թուրքիա
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից
Ամուսին(ներ)Յըլմազ Գյունեյ
Պարգևներ և մրցանակներGolden Orange Life Achievement Award

Հիլյալ Նեբահաթ Չեհրե[2] (թուրք.՝ Nebahat Çehre, մարտի 15, 1944(1944-03-15)[1], Սամսուն, Թուրքիա), թուրք դերասանուհի, մոդել և երգչուհի։ Նկարահանվել է մի շարք հեռուստասերիալներում։ Նրա ամենահայտնի դերը եղել է Այշե Հաֆսա Սուլթանի դերը, որը նա մարմնավորել է Հոյակապ Դար հեռուստասերիալում։ Նրա խաղընկերներն են եղել Հալիտ Էրգենչ, Մերյեմ Ուզերլին, Մեհմեդ Գյունսյուրը, Նուր Այսանը, Օկան Յալաբըքը և այլն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոր Իզզեթ Չեհրեի կողմից, ով վրացական ծագում ունեցող լազերի ժառանգ է, ունի վրացական արմատներ[3]։ Նրա մայրը՝ Մյուզեյեն եղել է տնային տնտեսուհի[4]։ Երբ Նեբահաթը հինգ տարեկան էր, նրա հայրը մահացել է սրտի կաթվածից։ Ընտանիքը Սամսունից տեղափոխվել է Ստամբուլ։ 15 տարեկանում դարձել է «Միսս Թուրքիա» մրցույթի հաղթող, ինչը նրան օգնեց հետագայում մասնագիտանալ մոդելական ասպարեզում[2][5]։ Ավարտել է Ֆաթիհի աղջիկների միջնակարգ դպրոցը, ինչպես նաև Ֆաթիհի կանանց երեկոյան արվեստների դպրոցը։ 1962 թվականին առաջին անգամ նկարահանվել է կինոյում, իսկ 70-ական թվականներից սկսել է զբաղվել երգարվեստով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին, նկարահանումների ժամանակ, ծանոթացել է Յըլմազ Գյունեյի հետ։ Երեք տարի անց նրանք ամուսնացել են, սակայն 1968 թվականին բաժանվել են։ 70-ական թվականներին ամուսնացել է «Գալաթասարայ» բասկետբոլային ակումբի նախկին խաղացող Յավուզ Դեմիրի հետ։ Հանուն ընտանիքի, նա թողել է կարիերան, սակայն զույգը շուտով բաժանվել է։

Նեբահաթ Չեհրեն եղել է ընտանիքի ավագ երեխան։ Ունի երկու կրտսեր եղբայր՝ հարազատ եղբայրը Օրհան Չեհրեն և մոր կողմից եղբայր Թայար Յըլդըզը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]