Թյուրքան Աքյոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թյուրքան Աքյոլ
թուրք.՝ Türkân Akyol
Ծնվել էհոկտեմբերի 12, 1928(1928-10-12)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Մահացել էսեպտեմբերի 7, 2017(2017-09-07) (88 տարեկանում)
Մահվան վայրԱնկարա, Թուրքիա
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
ԿրթությունAnkara University Medical School և Erenköy Girls High School
Մասնագիտությունքաղաքական գործիչ և բժիշկ
ԱշխատավայրԱնկարայի համալսարան
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ, Թուրքաիայի առողջապահության նախարար[1], Անկարայի համալսարանի ռեկտոր[2] և Կանանց հարցերի նախարար
Քաղաքական կուսակցությունSocial Democracy Party (Turkey)

Թյուրքան Աքյոլ (թուրք.՝ Türkân Akyol; հոկտեմբերի 12, 1928(1928-10-12), Ստամբուլ, Թուրքիա - սեպտեմբերի 7, 2017(2017-09-07), Անկարա, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ, բժիշկ և գիտնական: Եղել է Թուրքիայի պատմության առաջին կին նախարարը[3], ինչպես նաև երկրի առաջին կին ռեկտորը[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թյուրքան Աքյոլը ծնվել է 1928 թվականի հոկտեմբերի 12-ին Ստամբուլում: Նախնական կրթությունը ստացել է Թուրքիայի մի քանի քաղաքներում, քանի որ նրա հայրը եղել է շտաբային սպա: 1947 թվականին ավարտել է Ստամբուլի աղջիկների Էրենքյոյ դպրոցը: Աքյոլը բժշկական կրթությունը ստացել է Անկարայի համալսարանում՝ ավարտելով այն 1953 թվականին[5]: 1965 թվականին ստացել է դոցենտի գիտական աստիճան, իսկ 1970 թվականին՝ պրոֆեսորի գիտական աստիճան: 1959- 1965 թվականներին գիտական հետազոտություններ է իրականացրել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Նիդեռլանդներում[4]:

1971 թվականի մարտի 25-ին նշանակվել է Թուրքիայի առողջապահության և սոցիալական ապահովության նախարար՝ Նիհատ Էրիմի կառավարության կազմում: Նա դարձավ Թուրքիայի պատմության առաջին կին նախարարը: Նույն տարվա դեկտեմբերի 13-ին անցել է թոշակի և վերադարձել համալսարանական գործունեության[4]:

1980 թվականին ընտրվել է Անկարայի համալսարանի ռեկտոր՝ դառնալով Թուրքիայի առաջին կին ռեկտորը: Այդ պաշտոնին եղել է մինչև 1982 թվականը, որից հետոո աշխատանքից ազատվել է՝ Խորհրդի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով[4]: Աքյոլը դասավանդել է համալսարանում մինչև 1983 թվականը, երբ Էրդալ Ինյոնյուն առաջարկեց նրան դառնալ Սոցիալ- դեմոկրատական կուսակցության (SODEP) անդամ: Աքյոլը դարձել է կուսակցության փոխնախագահ[4]:

Թյուրքան Աքյոլը 1978 թվականին Իզմիրի նահանգից դարձել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր: Նա վերադարձել է դասախոսական աշխատանքի 1991 թվականին[4]: 1992 թվականին նշանակվել է Թուրքիայի կանանց և ընտանիքի հարցերով նախարար՝ Սուլեյման Դեմիրելի կոալիցիոն կառավարության կազմում[4]: 1993 թվականին վերանշանակվել է նույն պաշտոնում՝ երկրի առաջին կին վարչապետ Տանսու Չիլլերի կառավարությունում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]