Թին Մուրթի Բհավան
Թին Մուրթի Բհավան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Վայր | Նյու Դելի |
Հիմնադրվել է | 1930 |
![]() | |
![]() |
Թին Մուրթի Բհավան կամ Թին Մուրթիի տուն (անգլ.՝ The Teen Murti Bhavan (Teen Murti House), Հնդկաստնի վարչապետ Ջավահառլալ Ներուի նախկին նստավայրը Դելիում՝ Հնդկաստանում։ Ջավահառլալ Ներուն այստեղ ապրել է 16 տարի՝ մինչև մահը՝ 1964 թվականի մայիսի 27-ը[1]։ Շինությունը նախագծել է բրիտանացի ճարտարապետ Ռոբերտ Թոր Ռասսելը, որը Բրիտանական Հնդկաստանի ժամանակաշրջանում նախագծել է Քանոթ-Փլեյս շրջանը, Արևելյան և Արևմտյան Ջապանտհի պալատները։ Թին Մուրթի Բհավանը կառուցվել է 1930 թվականին՝ որպես նոր կայսերական Հնդկաստանի մայրաքաղաքի՝ Նյու Դելիի մի մաս, որպես Բրիտանական Հնդկաստանի բանակի գլխավոր հրամանատարի նստավայր։
Ներկայումս Թին Մուրթին ներառում է տարբեր վարչություններ, այդ թվում՝ Ներուի հիշատակի թանգարանն ու գրադարանը, որը ղեկավարում է Հնդկաստանի մշակույթի նախարարությունը, իսկ Գործադիր խորհրդի նախագահը Կարան Սինգհն է։ Համալիրը նաև ներառում է Ջավահառլալ Ներուի հիշատակի հիմնադրամի գրասենյակները՝ հիմնադրված 1964 թվականին Հնդկաստանի նախկին նախագահի ղեկավարությամբ[2]։ Այստեղ պահվում են նաև բազմաթիվ հուշանվերներ տարբեր երկրներից, նաև Անգլիայից, Նեպալից, Սոմալիից, Չինաստանից։
Դրան զուգահեռ համալիրում է գտնվում Ժամանակակից ուսումնասիրությունների կենտրոնը և 1984 թվականին բացված Ներուի անունը կրող պլանետարիումը։
Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տունը կոչվել է Թին Մուրթիի հուշարձանի պատվին (բառացի «երեք քանդակ»), պատրաստել է Լեոնարդ Ջենինգսոնը, գտնվում է շենքի դիմացի տրանսպորտային խաչմերուկում։ Հուշարձանը, որը ներառում է իր մեջ երեք իրական չափերի զինվորականների արձաններ, կառուցվել է 1922 թվականին Հնդկաստանի երեք իշխանությունների՝ Ջոդհպուրի, Հայդերաբադի և Մայսուրի զինվորականների պատվին, որոնք Առաջին աշխարհամարտի ժամանակ Բրիտանական Հնդկաստանի ղեկավարությամբ ծառայում էին ներկայիս Գազայի հատվածին, Իսրայելին և Պաղեստինին[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բհավանը ի սկզբանե հայտնի էր որպես «Դրոշակաձողով տուն» և Բրիտանական Հնդկաստանի բանակի գլխավոր հրամանատարի տունն էր։ 30 ակրի վրա գտնվող շինությունը կառուցված է ավազաքարից ու սվաղից և դուրս է գալիս Ռաշտրապատի Բհավանի (Նախագահական պալատ) հարավային մասում։ Շենքում կա կամարակապ մուտք, խորը պատուհան, իսկ առաջին հարկի շենքի հետին ֆոնին գտնվում է սյունավոր ծածկապատշգամբը, որից տեսարան է բացվում դեպի մարգագետին։
Անկախություն ձեռք բերելուց հետո (1947 թվական) շենքը դարձել է վարչապետի նստավայրը։ 1964 թվականին՝ Ներուի մահից հետո, շենքը վերածվել է ազգային հուշարձանի, որը ներառում է գրադարան և թանգարան[1]։ Ներկայումս Ներուի թանգարանը առաջին հարկում է, Արտաքին գործերի նախարարության հարավային բլոկում գտնվող նրա գրասենյակը «վերականգնվել է» նույն կահույքով և իրերով, որոնք նա օգտագործել է որոշ հուշանվերների, առարկաների հետ։
Համալիրում է գտնվում 1964 թվականի նոյեմբերին հիմնադրված Ջավահառլալ Ներուի հիշատակի հիմնադրամի շտաբ-բնակարանները, Ներուի հիշատակի գրադարանը և Ջավահառլալ Ներուի միությունը։ Ներուի հիշատակի գրադարանը համարվում է լավագույնը Հնդկաստանի ժամանակակից պատմության մասին տեղեկատվություն տրամադրելու համար։
Թին Մուրթիում է գտնվում նաև Հնդկաստանի՝ Ներուի անունը կրող չորս պլանետարիումներից մեկը։ Այն 1984 թվականի փետրվարի 6-ին հիմնադրել է նախկին վարչապետ Ինդիրա Գանդին։ Պլանետարիումի՝ բաց երկնքի տակ թատրոնը օգտագործվում է ներկայացումների համար և որպես ցուցասրահ[4]։ Պլանետարիումում կա օպտիկական աստղային պրոեկտոր՝ Megastar, որը կարող է ցույց տալ 2 միլիոն աստղ։
Ներուի անունը կրող պլանետարիումից ոչ հեռու՝ Բհավան համալիրի տարածքում, գտնվում է Շիկարգահը, որը հայտնի է նաև որպես Քուշակ Մահալ․ 14-րդ դարի որսորդական տնակ Դելիի սուլթանատի՝ Ֆիրուզ Շահ Թուղլակի համար (1351-1388)։ Ֆիրուզ Շահի ամրությունը՝ Ֆիրուզ Շահ Կոտլան, գտնվում է Յամունա գետի ափին։ 1912 թվականի Դելիի քարտեզը ցույց է տալիս հոսքը, որը հոսում է ամրոցի միջով դեպի Յամունա։ Ներկայումս հուշարձանը հսկվում է Հնդկաստանի հնագիտական ծառայության կողմից, իսկ Քուշակի մոտակա փողոցն անվանվել է նրա պատվին։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Teen Murti Bhavan,Flagstaff House New Delhi»։ www.indiasite.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-29-ին։ Վերցված է 2015-11-27
- ↑ «Jawaharlal Nehru Memorial Fund»։ www.jnmf.in։ Վերցված է 2015-11-27
- ↑ «Feature»։ pib.nic.in։ Վերցված է 2015-11-19
- ↑ «Feature»։ pib.nic.in։ Վերցված է 2015-11-27