Թինա Խիդաշելի
| Թինա Խիդաշելի
վրաց.՝ თინა ხიდაშელი
| |
| Կուսակցություն՝ | Republican Party of Georgia? |
|---|---|
| Կրթություն՝ | Թբիլիսիի պետական համալսարան և Կենտրոնական եվրոպական համալսարան |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
| Դավանանք | Վրաց ուղղափառ եկեղեցի |
| Ծննդյան օր | հունիսի 8, 1973[1] (53 տարեկան) |
| Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն |
վրաց.՝ თინათინ ხიდაშელი
|
| Ամուսին | Դավիթ Ուսուփաշվիլի |
Թինաթին (Թինա) Խիդաշելի (վրաց.՝ თინათინ (თინა) ხიდაშელი ; հունիսի 8, 1973[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), վրացի պետական և քաղաքական գործիչ, իրավաբան։ 2015 թվականի մայիսի 1-ից մինչ 2016 թվականի օգոստոսի 1-ը եղել է Վրաստանի պաշտպանության նախարարը։ Խիդաշելին Վրաստանի հանրապետական կուսակցության առաջնորդներից մեկն[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետը, ինչպես նաև Կենտրոնական եվրոպական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։ Ստացել է միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության մագիստրոսի կոչում։
1994-ից 1995 թվականներին աշխատել է Վրաստանի խորհրդարանում որպես գլխավոր մասնագետ, իսկ 1996-1997 թվականներին Արժույթի միջազգային հիմնադրամում որպես մասնագետ։ 1997-1999 թվականներին ղեկավարել է վրացական կառավարության մի շարք ծրագրեր։ Դասավանդել է Հավայաամերիկյան համալսարանի Թբիլիսիի մասնաճյուղում։ 2000-2004 թվականներին եղել է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, 2002-2004 թվականներին աշխատել է հակակոռուպցիոն հանձնաժողովում։
2005 թվականին եղել է կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների հարցերով զբաղվով միջազգային կազմակերպության կոնսուլտանտ։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին իր ամուսնու՝ Դավիթ Ուսուփաշվիլիի հետ դարձել է Հանրապետական կուսակցության անդամ։ Ավելի ուշ Ուսուփաշվիլին դարձել է կուսակցության առաջնորդ, իսկ Խիդաշելին՝ կուսակցության արտաքին կապերի պատասխանատու։ 2010-2012 թվականներին եղել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ։ 2012 թվականին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի անդամ՝ Սագարեջոյի շրջանից։
2015 թվականի մայիսի 1-ին նշանակվել է Վրաստանի պաշտպանության նախարար, որը պաշտոնավարել է մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ На пост министра обороны Грузии выдвинута Тина Хидашели
- ↑ «Приказ N169 премьер-министра Грузии» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վրաստանի հանրապետական կուսակցություն(չաշխատող հղում)
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- Հունիսի 8 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Անձինք Թբիլիսիից
- Պաշտպանության կին նախարարներ
- Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ
- Վրաստանի պետական գործիչներ
- Վրաստանի քաղաքական գործիչներ