Դավիթ Ուսուփաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիթ Ուսուփաշվիլի
վրաց.՝ დავით უსუფაშვილი
David Usupashvili Senate of Poland.JPG
Վրաստանի խորհրդարանի նախագահ
 2012, հոկտեմբերի 21
Նախորդող Դավիթ Բաքրաձե
 
Կուսակցություն՝ Վրաստանի հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Թբիլիսիի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք Վրաց ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր մարտի 5, 1968 (51 տարեկան)
Ծննդավայր Մաղարո, Վրաստան
Քաղաքացիություն Flag of Georgia.svg Վրաստան
Ի ծնե անուն վրաց.՝ დავით უსუფაშვილი
Ամուսին Թինաթին Խիդաշելի
Զավակներ 2
 
Ինքնագիր David Usupashvili signature.svg

Դավիթ Ուսուփաշվիլի, (վրաց.՝ დავით უსუფაშვილი, մարտի 5, 1968(1968-03-05), Մաղարո, Սիղնաղի շրջան, Կախեթի մարզ, Վրաստան), վրացի իրավաբան, քաղաքական գործիչ, ով 2012 թվականի հոկտեմբերի 21-ից զբաղեցնում է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը։ 2005 թվականի հունիսի 27-ից 2013 թվականի նոյեմբերի 3-ը եղել է Վրաստանի հանրապետական կուսակցության նախագահը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Ուսուփաշվիլիծնվել է 1968 թվականին Մագարոյում։ 1992 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի իրավագիտական ֆակուլտետը։ 1993-1995 թվականներին մասնակցել է Վրաստանի Սահմանադրության մշակմանը։ 1994-1997 թվականներին եղել է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ընկերակցության նախագահը, միացել է Հանրապետական կուսակցությանը։ 2008-2012 թվականներին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր։

Ակտիվ գործունեություն է ցուցաբերել 2003 թվականի նոյեմբերին Վարդերի հեղափոխության ժամանակ, որի արդյունքում տապալվեց Միխայիլ Սահակաշվիլու իշխանությունը։ Ուսուփաշվիլին դարձավ ընդդիմություն և 2005 թվականի հունիսից նախագահեց Վրաստանի հանրապետական կուսակցությունը, որտեղ նրան 2013 թվականի նոյեմբերին փոխարինեց Խաթունա Սամնիձեն[1][2]:

2011 թվականին Ուսուփաշվիլին սկսեց համագործակցել հարուստ գործարար, քաղաքական գործիչ Բիձինա Իվանիշվիլիի հետ և դարձավ Իվանիշվիլիի Վրացական երազանք կոալիցիայի առաջնորդներից։ Երբ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում կոալիցիան հաղթանակ տարավ, 2012 թվականի հոկտեմբերի 21-ին Ուսուփաշվիլին ընտրվեց խորհրդարանի նախագահ[3] :

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Թինաթին Խիդաշելին, Վրաստանի հանրապետական կուսակցության աշխատակից և ակտիվիստ է։ Ունեն 2 զավակ։

Նախորդող
Դավիթ Բաքրաձե
Վրաստանի խորհրդարանի նախագահ
Դավիթ Ուսուփաշվիլի

21 հոկտեմբերի 2012 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Republican Party Elects New Chairperson. Civil Georgia. November 4, 2013.
  2. Usupashvili David. Republican Party of Georgia website. Accessed June 6, 2012.
  3. New Parliament Speaker Elected. Civil Georgia. October 21, 2012.