Թիմ Վիզե
Թիմ Վիզե գերմ.՝ Tim Wiese | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Թիմ Վիզե | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 17, 1981 (41 տարեկան) | ||
Ծննդավայր |
![]() | ||
Հասակ | 1,93 մ | ||
Քաշ | 117 կիլոգրամ | ||
Դիրք | Դարպասապահ | ||
Պատանեկան կարիերա | |||
1987–1989 1989–1999 |
![]() ![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1999–2001 2001–2003 2002–2005 2005–2012 2012–2014 2017 |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
23 (0) 15 (0) 65 (0) 194 (0) 10 (0) 1 (0) | |
Ազգային հավաքական | |||
2003–2005 2008–2012 |
![]() ![]() | 6 (0) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Թիմ Վիզե (գերմ.՝ Tim Wiese, դեկտեմբերի 17, 1981[1][2][3], Բերգիշ Գլադբախ, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ[4] և նախկին ֆուտբոլիստ (դարպասապահ)։
Երիտասարդական կարիերան անցկացրել է «ԴԺԿ Դյուրշայդ» և «Բայեր Լևերկուզեն» ակումբներում, որից հետո մասնագիտական առաջնաելույթը կատարել է 1999 թվականին՝ պայմանագիր կնքելով գերմանական «Ֆորտունա Քյոլն» ակումբի հետ։ Մասնագիտական կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Կայզերսլաուտերն I, «Կայզերսլաուտերն II», «Վերդեր Բրեմեն» և «Հոֆենհայմ» ֆուտբոլային ակումբներում։
2003-2005 թվականներին եղել է Գերմանիայի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի անդամ, որի կազմում ունեցել է 13 ելույթ։ Մասնակցել է 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը` որպես Գերմանիայի ազգային հավաքականի պահեստային դարպասապահ, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։
2014 թվականին ֆուտբոլային կարիերայից հեռանալուց հետո պայմանագիր է կնքել «WWE» կազմակերպության հետ[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Թիմ Վիզեն ծրագրում է ըմբիշ դառնալ»։ «Արմսպորտ»։ սեպտեմբերի 16,, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2014-12-05
- ↑ «Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Թիմ Վիզեն հայտարարում է, որ «WWE»-ի կողմից պայմանագրի առաջարկ է ստացել»։ www.dnaindia.com։ «dnaindia»։ սեպտեմբերի 16, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Էջը Werder.de կայքում Archived 2011-07-19 at the Wayback Machine.
|