Մելանի Թիերին սկսել է մոդելի կարիերան վաղ հասակում։ Հետո սկսել է նկարահանվել ֆրանսիական ֆիլմերում, որոնք ճանաչում չեն ստացել երկրի սահմաններից դուրս։ 17 տարեկան հասակում Մելանին խաղացել է աղջկա դեր «Լեգենդ դաշնակահարի մասին» ֆիլմում։ Նրա առաջին հոլիվուդյան ֆիլմը դարձել է «Մեր դարաշրջանի Բաբելոն» ֆանտաստիկ ֆիլմը, որտեղ Մելանին մարմնավորել է Ավրորայի դերը[6]։ Թենեսի Ուիլյամսի «Տիկնիկ» (Baby Doll) պիեսի փարիզյան բեմադրությունում գլխավոր դերի համար Թիերին 2009 թվականին անվանակոչվել է Մոլիերի մրցանակի։
2010 թվականին Մելանին դարձել է «Belle d’Opium» օծանելիքի գովազդային արշավի դեմքը։ «Belle d’Opium»-ը «Yves Saint Laurent»-ի բուրմունքի նոր վարկածն է։ Գովազդային հոլովակում նա կատարեց զգացմունքային պար, որը բեմադրվել էր պարուսույց Աքրամ Խանի կողմից։
2002 թվականից Մելանին փաստացի ամուսնացած է երգիչ և դերասան Ռաֆայել Արոշի հետ (ծնված 1975 թվականին)։ Զույգն ունի երկու որդի` Ռոմանը (ծնված 2008 թվականի 24 մայիսին) և Ալյոշան (ծնված 2013 թվականի 31 դեկտեմբերին)։